Հյուսիսսաամերեն
Տեսակ | լեզու[1] և կենդանի լեզու[2] |
---|---|
Ենթադաս | Արևմտյան Սամի լեզուներ |
Մասն է | Արևմտյան Սամի լեզուներ |
Երկրներ | ![]() ![]() ![]() |
Պաշտոնական կարգավիճակ | 7 կոմունա Նորվեգիայում, 4 համայնք Ֆինլանդիայում, 4 կոմունա Շվեդիայում |
Խոսողների քանակ | 20 000 մարդ (2013)[1], 1700 մարդ (2001)[1], 4000 մարդ (1992)[1] և 25 700 մարդ (2009)[1] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | ոչ նպաստավոր |
Դասակարգում | *Ուրալյան լեզվաընտանիք |
Գրերի համակարգ | լատինատառ (Սաամական գիր) |
IETF | se |
ԳՕՍՏ 7.75–97 | саа 575 |
ISO 639-1 | se |
ISO 639-2 | sme |
ISO 639-3 | sme |
Northern Sami language Վիքիպահեստում |

Մուգ գույնով նշված են այն տարածքները, որտեղ սաամյան լեզուները ուն են պաշտոնական կարգավիճակ
Հյուսիսսաամերեն (սաամ.՝ Davvisámegiella, Sámegiella), լեզվակիրների առումով սաամական լեզուներից ամենամեծ լեզուն: Պատկանում է արևմտյան խմբին: Տարածված է Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում: Ունի գիր, որը հիմնված է լատինական այբուբենի վրա:
Շվեդիայում և Ֆինլանդիայում «սաամական լեզու» ասելիս հասկանում են հենց հյուսիսսաամականը՝ չնայած այդ երկրներում կան սաամական այլ լեզվաճյուղերի լեզվակիրներ:
Բովանդակություն
Լեզվակիրների թիվը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաուլ Լուիսի գրքում հրապարակված տվյալների համաձայն՝ հյուսիսսաամերենի լեզվակիրների թիվը 20,7 հազար է (ըստ նույն գրքի՝ հյուսիսսաամների թվաքանակը 40—50 հազար է[3]։ Սակայն այստեղ պետք է հասկանալ նաև, որ գրքի տվյալները վերցված են պաշտոնական վիճակագրությունից, իսկ պետական մարմինները ցանկանում են հյուսիսսաամերենի լեզվակիրների թվաքանակը և հյուսիսսաամների ընդհանուր թվաքանակը հնարավորինս նվազեցրած ցույց տան:
Համաձայն պաշտոնական տվյալների՝ Նորվեգիայում հյուսիսսաամերենի լեզվակիրների թվաքանակը 15000 է, Ֆինլանդիայում՝ 1700, Շվեդիայում՝ 4000:[3]
Սաամական լեզուներից ամենաշատ լեզվակիրներ ունի հյուսիսսաամերենը:[3]
Պաշտոնական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսսաամերեն լեզուն հանդիսանում է պաշտոնական Նորվեգիայի 7 կոմունաներում (Կարասիոկ, Կյոտուկեյն, Կոֆյորդ, Լավանգեն, Նեսեբյու, Պորսանգեր և Տանա)[4], Ֆինլանդիայի 4 համայնքներում (Ինարի, Սոդանքյուլյա, Ութսոյկա,Էնոնթեքյո)[4] և Շվեդիայի 4 կոմունաներում (Արեփլուգ, Ելիվարե, Յոքմոք, Կիրունա):[3]
Հյուսիսսաամերենի պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում գործում են նախադպրոցական և դպրոցական հաստատություններ, որտեղ կրթությունը մատուցվում է հյուսիսսաամերենով:
Զանգվածային լրատվամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում հյուսիսսաամերենով հեռարձակվում են ռադիոհաղորդումներ, հրապարակվում թերթեր և պարբերականներ:
Նշված երկրներում հյուսիսսաամերենով հեռարձակվում է Ođđasat («Լուրեր») հեռուստահաղորդումը: Նախագիծը իրականացվում է Նորվեգիայի հեռարձակող ընկերության, YLE և SVT հեռուստաընկերությունների միջոցով:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ethnologue — 19 — Dallas, Texas: SIL International, 2016.
- ↑ https://iso639-3.sil.org/code/sme
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 M. Paul Lewis, Ethnologue: Languages of the World (2009)
- ↑ 4,0 4,1 Северное сотрудничество. Язык. Информационное бюро Совета Министров Северных Стран в Санкт-Петербурге, Россия. (ռուսերեն)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Davvisámegiel grámmatihkka Հյուսիսսաամերենի քերականություն:(նորվ.)(շվեդ.)
- Северносаамско-русский онлайн-словарь. (ռուսերեն)
- Northern Sami — English online dictionary. (անգլերեն)