Կոֆյորդ
Կոֆյորդ նորվ.՝ Kåfjord | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||||
Մտնում է | Թրոմս | ||||
Վարչկենտրոն | Օլերդալեն | ||||
Հիմնական լեզու | Բուկմոլ, Հյուսիսսաամերեն | ||||
Պաշտոնական լեզուներ | նորվեգերեն և Հյուսիսսաամերեն | ||||
Բնակչություն (2007) | 2248 | ||||
Ազգային կազմ | նորվեգացիներ, սաամներ, քվեններ | ||||
Տարածք | 991.16 | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1929[1] թ. | ||||
Սահմանակցում է | Նորդռեիսա, Storfjord kommune – Omasvuona suohkan – Omasvuonon kunta, Լյունգեն և Էնոնտեկիյո | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 1940 | ||||
kafjord.kommune.no |

Կոֆյորդ (նորվ.՝ Kåfjord), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Օլերդալեն բնակավայրն է։ Պաշտոնական լեզուներն են Բուկմոլը, Հյուսիսսաամերենը։ Զբաղեցնում է 991.16 կմ² տարածք[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականին ընդունվեց որոշում, որ 1992 թվականի հունվարի 1-ից կոմունայի տարածքում գործելու է երկրորդ պաշտոնական լեզուն՝ հյուսիսսաամերենը։ Կոմունայի նորվեգացի բնակիչների մի մասը դժգոհություն հայտնեց նոր պաշտոնական լեզվի ընդունման մասին, ինչին ի պատասխան, տեղացի սաամները Նորվեգիայի սաամական կազմակերպությունների օգնությամբ 1991 թվականի վերջին կազմակերպեց սաամական մշակութային միջոցառումներ «Րիդու-Րիդու» փառատոնի շրջանակներում[3][4]։ Աստիճանաբար «Րիդու Րիդու» փառատոնը աստիճանաբար դարձավ հյուսիսի բնիկ ժողովուրդների փառատոն։ Իսկ ավելի ուշ փառատոնի շրջանակներում սկսեցին ներկայացվել այլ մշակութային շերտեր[5]:.
Կոֆյորդի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոֆյորդ կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կարմիր գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է սպիտակ գույնի նավի ղեկավարման վահանակ[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Կոֆյորդ կոմունայում բնակվում է 2248 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում նվազում է գրանցվել[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Archived 2007-10-01 at the Wayback Machine. (նորվեգերեն)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 81. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen". (նորվեգերեն)
- ↑ Jan Arild Hansen. Etterlyser skiltskytere Archived 2015-09-24 at the Wayback Machine. (նորվ.)
- ↑ About Riddu Riđđu // «Րիդու-Րիդու» փառատոնի պաշտոնական կայքը: Archived 2012-05-18 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ Նորվեգիայում բացվեց բնիկ ժողովուրդների «Րիդու Րիդու» փառատոնը: