Տանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Տանա
նորվ.՝ Tana
Դրոշ Զինանշան
Tana flag.png
Tana komm.svg
Tanaelva River Bridge Tana.jpg
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էՖինմարք ֆյուլքե
ՎարչկենտրոնՏանա-բրու
Ֆրանկ Մարտին Ինգիլ
Հիմնական լեզուԲուկմոլ,
Հյուսիսսաամերեն
Պաշտոնական լեզուներնորվեգերեն և Հյուսիսսաամերեն
Բնակչություն (2009)2953
Տարածք4049.71 կմ²
NO 2025 Tana.svg
Հիմնադրված էհունվարի 1, 1864 թ.
Սահմանակցում էԳամվիկ, Բերլեվոգ, Բոցֆորդ, Նեսեբյու, Վադսյո, Կարասիոկ, Utsjoki, Պորսանգեր և Լեբեսյու
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ2025
Կոորդինատներ: 70°11′47.000400099987″ հս․ լ. 28°11′12.0012001″ ավ. ե. / 70.19638900002777859° հս․. լ. 28.186667000028° ավ. ե. / 70.19638900002777859; 28.186667000028
tana.kommune.no
Տանա կոմունան Ֆինմարք ֆյուլքեի քարտեզին

Տանա (նորվ.՝ Tana), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյում (մարզում): Սահմանակից է Ֆինլանդիային: Կոմունայի վարչական կենտրոնը Տանա-բրու քաղաքն է: Պաշտոնական լեզուն համարվում է Բուկմոլը և Հյուսիսսաամերենը: Զբաղեցնում է 4049,71 կմ² տարածք[1]: Բնակչության մեծ մասը սաամներ են:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանայի տարածքը նախկինում եղել է Լապլանդիայի կազմում: 1864 թվականի հունվարի 1-ին Տանա կումունան առանձնացվեց Նեսեբյու կոմունայից և ստեղծվեց առանձին համայնք, որը ներառում էր նաև Գամվիկ կոմունայի տարածքը: 1913 թվականի հուլիսի 1-ին Տանայի կազմից հանվեցին և առանձին կոմունաներ դարձան Գամվիկը և Բերլեվոգը: 1964 թվականի հունվարի 1-ին Տանային միացվեց Պոլմակ կոմունան:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանա կոմունան իր անվանումը ստացել է Տանա գետից: Հյուսիսսաամերեն Deatnu նշանակում է «մեծ գետ», ինչից էլ առաջացել է նորվեգերեն «Տանա» անվանումը:

Մինչև 1918 թվականը կոմունայի անվանումը գրվում էր «Tanen»: 1992 թվականին այն վերանվանվում է Դեատնու-Տանա (Deatnu-Tana)[2], սակայն 2005 թվականին վերանվանվեց: Այժմ պաշտոնապես Տանա և Դեատնու անվանումներ իրավահավասար են[3]:

Զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանա կոմունայի զինանշանը ստեղծվել է 20-րդ դարում և հաստատվել 1984 թվականի մայիսի 11-ին: Կարմիր գույնի վահանի վրա պատկերված է գետի ջրերի համար նախատեսված երեք դեղին գույնի նավակ, որոնք օգտագործել են սաամենրը, նորվեգացիները, ֆինները[4]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանա կոմունայի տարածքը գտնվում է Տանա գետի ավազանում, ինչպես նաև Տանա ֆյորդի ափերին: Սահմանակից է Ֆիլիանդիայի Ուտսիոկի նահանգին:

Հիմնական բնակավայրերը տեղակայված են Սիրմա, Պոլմակ, Ռուստեֆյելբմա, Սեյդա, Սկիպագուրա, Աուստերտանա, Տանաբարու գետերի ափերին: Տանա-բրու քաղաքը հանդիսանում է կոմունայի վարչական կենտրոնը: Վարչական կենտրոնով է անցնում E6 մայրուղին:

Տանա գետը հայտնի է իր սաղմոն ձկան պաշարներով:

Ծնունդով Տանայից հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Laksefiske for alle". Aftenposten. 2014-07-19. p. 11.
  2. Ot.prp. nr. 111 (2001-2002)
  3. Endring av skrivemåten for tospråklige kommuner.
  4. Norske Kommunevåpen, 1990. Nye kommunevåbener i Norden
  5. Քույր քաղաքներ: (ռուսերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]