Կարասիոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Կարասիոկ
նորվ.՝ Karasjok

Զինանշան
Karasjok komm.svg
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Կարգավիճակ Նորվեգիայի կոմունաներ
Մտնում է Ֆինմարք ֆյուլքե
Վարչկենտրոն Կարասիոկ
Սվեյն Ատլի Սոմբե
Հիմնական լեզու Բուկմոլ,
Հյուսիսսաամերեն
Բնակչություն (2012) 2763
Տարածք 5453 կմ²
Սահմանակցում է Կյոտուկեյն, Ալտա Ֆլորեստա, Պորսանգեր, Տանա, Utsjoki և Inari
Ժամային գոտի UTC+1
ISO 3166-2 կոդ 2021
Կոորդինատներ: 69°28′55.000000098388″ հս․ լ. 25°6′18.000000100002″ ավ. ե. / 69.48194444447177887° հս․. լ. 25.10500000002777909° ավ. ե. / 69.48194444447177887; 25.10500000002777909
karasjok.kommune.no
Կարասիոկ կոմունան Ֆինմարք ֆյուլքեի քարտեզին

Կարասիոկ (նորվ.՝ Tana), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյում (մարզում): Կոմունայի վարչական կենտրոնը Կարասիոկ քաղաքն է: Պաշտոնական լեզուն համարվում է Բուկմոլը և Հյուսիսսաամերենը: Զբաղեցնում է 5452,86 կմ² տարածք: Ունի 2763 բնակչություն (2007թ.):[1]

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Karasjok անվանումը հանդիսանում է սաամերեն Kárášjohka բառի՝ նորվեգերենին հարմարեցված տարբերակը: Բառի սկզբնամասի նշանակությունը անհայտ է, իսկ johka սաամերենից թարգմանաբար նշանակում է «գետ»: Մինչ 1866 թվականը Կարասիոկ կոմունան մտնում էր նախկին Կիստրադ կոմունայի մեջ: 1990 թվականին Karasjok անվանումը փոխարինվեց Kárášjohka-Karasjok-ով, ինչը կոմունային դարձրեց սաամերեն անուն ունեցող 3-րդ կոմունան Նորվեգիայում: 2005 թվականին համայնքը կրկին վերանվանվեց Կարասիոկ, սակայն վերջին երկու անվանումները համարվում են իրավահավասար:[2][3]

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարասիոկի ներկա զինանշանը պաշտոնապես ընդունվել է 1986 թվականի հունիսի 27-ին:[4] Այն իրենից ներկայացնում է կրակի 3 պատկեր դեղին գույնի, ինչը ցույց է տալիս բնիկ սաամների համար կրակի նշանակության կարևորությունը: Պատկերված է 3 կրակ, քանի որ Կարասիոկում բնակվում են Նորվեգիայի երեք հիմնական ժողովուրդները՝ նորվեգացիները, սաամները և քվենները:[5][6]

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարասիոկ կոմունան գտնվում է Տանաելվ գետի ավազանում, այդ թվում՝ վերջինիս վտակներ Անարիոհկա և Կարասիոհկա գետերի շրջանում: Այն ներառում է Ֆինմարկի ընդարձակ սարահարթը: Համեմատաբար խոշոր լճերից է Գասադատավյարին: Գետերի ավազաններում տարածված են սոճու և կեչու անտառներ:

Կլիման չորային է: 1886 թվականի հունվարի 1-ին այստեղ գրանցվել է Նորվեգիայում արձանագրված ամենացուրտ եղանակը −51,4 °C:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի տվյալների համաձայն՝ կոմունայում բնակչվում է 2763 մարդ, որոնց մեծ մասը Կարասիոկ բնակավայրում: Բնակչության 80 %-ի համար մայրենի լեզուն Սաամերենն է: Սաամերենը և նորվեգերնը կոմունայի տարածքում ունեն իրավահավասար կարգավիճակ: Այստեղ է տեղակայված Նորվեգիայի Նորվեգիայի սաամական խորհրդարանը, ինչպես նաև սաամական այլ հաստատություններ, այդ թվում՝ ռադիոկայան:

Կարասիոկում ծնված հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարասիոկում են ծնվել հայտնի երգչուհիներ Մարի Բոյնեն և Մաքսիդա Մարակը:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]