Կյոտուկեյն
Կյոտուկեյն նորվ.՝ Kautokeino | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||
Մտնում է | Ֆինմարք ֆյուլքե | ||
Վարչկենտրոն | Կյոտուկեյն | ||
Հիմնական լեզու | Բուկմոլ, Հյուսիսսաամերեն | ||
Պաշտոնական լեզուներ | բուկմոլ և Հյուսիսսաամերեն | ||
Բնակչություն (2007) | 2947 | ||
Տարածք | 9708.13 | ||
![]() | |||
Հիմնադրված է | 1851[1] թ. | ||
Սահմանակցում է | Ալտա Ֆլորեստա, Կարասիոկ, Նորդռեիսա, Քվենանգեն, Էնոնտեկիյո և Inari? | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 2011 | ||
Անվանված է | Kautokeino? | ||
kautokeino.kommune.no |
Կյոտուկեյն (նորվ.՝ Kautokeino), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյում (մարզում): Կոմունայի վարչական կենտրոնը Կյոտուկեյն քաղաքն է: Պաշտոնական լեզուն համարվում է Բուկմոլը և Հյուսիսսաամերենը: Զբաղեցնում է 9708.13 կմ² տարածք[2]։
Կյոտուկեյնում է գտնվում Սաամական բարձրագույն դպրոցը, որը դասվում է Նորվեգիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքին:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1852 թվականին Կյոտուկեյնում տեղի ունեցավ սաամների զինված ապստամբություն ընդդեմ տեղական նորվեգական իշխանությունների: 2008 թվականին այդ իրադարձության մասին նկարահանվեց ֆիլմ:
2012 թվականի մարտի 26-ից 29-ը Կյոտուկեյնի Սաամական բարձրագույն դպրոցում տեղի ունեցավ տեղաբնիկ ժողովուրդների լրագրողների միջազգային համաժողով: Համաժողովի ընթացքում կազմակերպվեցին դասախոսություններ տեղաբնիկ ժողովուրդների լեզուներով լրատվություն մատուցող լրատվամիջոցների աշխատանքի վերաբերյալ: Մասնակցեցին ավելի քան 10 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մոնակոյի Ալբեր II իշխանը:[3].
Կյոտուկեյնի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյոտուկեյն կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա՝ կենտրոնական մասում պատկերված է դեղին գույնի սաամական պատմական վրան:[2]
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Կյոտուկեյն կոմունայում բնակվում է 2947 մարդ: Վերջին 60 տարում բնակչության թվաքանակի նվազում է գրանցվել:[2]
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյոտուկեյն կոմունանյի տնտեսության հիմնական ճյուղերն են նավագնացությունն ու ձկնաարդյունաբերությունը:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 84. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen"
- ↑ Княжеская чета Монако посетит саамскую деревню Хетта в Лапландии. 27.3.2012