Կյոտուկեյնի ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյոտուկեյն. 1800թ.-ականների գծանկար

Կյոտուկեյնի ապստամբություն, Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյի Կյոտուկեյն կոմունայում բնակվող սաամների զինված ապստամբություն ընդդեմ նորվեգական իշխանությունների, որը տեղի է ունեցել 1852 թվականին: Այն վավերագրական փաստերով պահպանված միակ ընդհարումն է եղել սաամների և նորվեգացիների միջև, որը հանգեցրել է մարդկային զոհերի:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսերին սաամների շրջանում տարածվեց լյութերականության պահպանողական ուղղությունը, որը իրենից ենթադրում է առանց ալկոհոլի հոգևոր պարզ կյանքով ապրելու կենսաձևը: Շարժումը աստիճանաբար դարձավ ավելի մարտական, երբ վերջինիս հետևորդները, որոնք իրենց կոչում էին լեստադիաններ, պարզեցին, որ Նորվեգիայի ալկոհոլի բիզնեսի մոնոպոլիան պատկանում է Նորվեգական եկեղեցուն:

Լեստադիանները ստեղծեցին իրենց սեփական համայնքները, որոնք այլևս չենթարկվեցին Նորվեգիայի պետական եկեղեցուն: Նրանց հավաքները, ըստ փաստավավերագրական փաստաթղթերի, անցնում էին բավականին բուռն և խիստ հուզական: Քարոզիչները հիմնվում էին հավատացիալների զգացմունքների վրա: Առանձին քարոզիչներ ունեին ավելի շատ հեղինակություն, քան պետական եկեղեցու ներկայացուցիչները: Վերջիններս լեսադիաններին մեղադրում էին եկեղեցական ծիսակարգի խախտման համար:

Այդ ժամանակ սաամները ակնհայտ ավելի աղքատ էին ֆինանսապես, քան եկվոր նորվեգացիները: Սաամները ունեին ավելի ցածր սոցիալական դիրք, քան նորվեգացիները: Հատկապես ատելություն կար տեղացի նորվեգ առևտրականներից մեկի նկատմամբ, ով զբաղվում էր ալկոհոլի վաճառքով: Վերջինիս սաամները մեղադրում էին խաբեության և սաամներին շահագործելու մեջ, քանի որ նրա հաճախորդ սաամներից շատերը դարձել էին ալկոհոլիկ:

Այդ ժամանակներում ալկոհոլիզմը տարածում էր գտել հյուսիսի բնիկ ժողովրդների շրջանում, որի պատճառով նրանք կորցնում էին իրենց ազգային ինքնագիտակցությունը և ազգային հարցերով զբաղվելու ցանկությունը: Լեստադիանները դեմ էին ալկոհոլի օգտագործմանը, սակայն չունեին որևէ իրավական հիմք արգելելու ալկոհոլի վաճառքը: Այդ իսկ պատճառով նրանք ոչ միայն դեմ էին պետական եկեղեցու ներկայացուցիչներին և առևտևականներին, այլև նորվեգական օրենքներին:

Ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապստամբ սաամները հարձակվում են ալկոհոլի առևտրով զբաղվող առևտրականի և տեղական քահանայի վրա, սպանում նրանց, ծեծում վերջիններիս սպասավորներին, այրում նրանց տները: Ապստամբությունը ճնշվեց նորվեգացի զինվորականների և նրանց սատարող ու պետական եկեղեցու հետևորդ սաամների կողմից:

Ձերբակալված ապստամբները բանտարկվեցին Օսլոյի, Ալտայի, Ակերսհուսի բանտերում: Նրանց մեծ մասը մահացավ բանտարկության առաջին տարիներին: Կենդանի մնացածներից Լարս Հետին բանտում հնարավորություն տրվեց կազմակերպել սաամերեն առաջին Աստվածաշնչի թարգմանությունը:

Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապստամբությունը չուներ նորվեգացիների կողմից սաամների շահագործման պատասխան: Սակայն այն ունեցավ իր ազդեցությունը նորաստեղծ նորվեգական պետության քաղաքականության վրա: Սակայն այդ ժամանակ Նորվեգիան արդեն իրականացրել էր բավականին աշխատանք սաամներին ձուլելու ուղղությամբ: Չնայած իրենք՝ նորվեգացիները դանիացիների և շվեդների հետ չձուլվելու խնդիր ունեին:

Նորվեգականացումը այնուամենայնիվ շարունակվեց մինչև 2001 թվականը, երբ սաամները ստացան ազգային, մշակութային գործունեություն իրականացնելու ազատություն:

Ազդեցութոյւնը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին նկարահանվեց 1852 թվականի իրադարձություններին նվիրված գեղարվեստական ֆիլմ, որը կոչվում է «Կյոտուկեյնի ապստամբություն»: Այն իր ազդեցությունն է գործել նաև մի շարք թատերական բեմադրույթւոնների ստեղծման գործում: