Նորդռեիսա
Նորդռեիսա նորվ.՝ Nordreisa | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||
Մտնում է | Թրոմս | ||
Վարչկենտրոն | Սթորսլեթ | ||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||
Բնակչություն (2007) | 4665 | ||
Տարածք | 3437.64 | ||
![]() | |||
Հիմնադրված է | հունվարի 1, 1886[1] թ. | ||
Սահմանակցում է | Շերվյե, Քվենանգեն, Կյոտուկեյն, Gáivuona suohkan – Kåfjord kommune – Kaivuonon komuuni, Էնոնտեկիյո և Լյունգեն | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 1942 | ||
nordreisa.kommune.no |

Նորդռեիսա (նորվ.՝ Nordreisa), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Սթորսլեթ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն համարվում է բուկմոլը։ Զբաղեցնում է 3437.64 կմ² տարածք[2]։
Կոմունան կազմավորվել է 1886 թվականի հունվարի 1-ին։ Սկզբնական շրջանում այն ավելի մեծ մակերես էր զբաղեցնում, սակայն հետագայում որոշ տարածքներ առանձնացվեցին։
Անվանումը ստացել է կոմունայի տարածքով հոսող Ռեիսա գետից։
Նորդռեիսայի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորդռեիսա կոմունայի զինանշանը հաստատվել է 1984 թվականի դեկտեմբերի 21-ին և իրենից ներկայացնում է կանաչ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է սպիտակ գույնի 2 սաղմոն տեսակի ձուկ։ Կոմունայի ղեկավարությունը այդպես է որոշել, քանզի Ռեիսա գետը հայտնի է սաղմոն ձկան առատությամբ և համեղությամբ[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Նորդռեիսա կոմունայում բնակվում է 4665 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 40 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Archived 2011-05-14 at the Wayback Machine. (նորվեգերեն)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 80. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen". (նորվեգերեն)