Լուլե-սաամերեն
Ցուցանակ Շվեդիայում | |
| Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
| Ենթադաս | Արևմտյան Սամի լեզուներ |
| Երկրներ | |
| Պաշտոնական կարգավիճակ | |
| Խոսողների քանակ | 700 մարդ (2022)[1] |
| Վերահսկող կազմակերպություն | Sámi Giellagáldu? |
| Լեզվակիրների թիվը | 2000 |
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | լուրջ սպառնալիք[2] |
| Դասակարգում | Ուրալյան լեզվաընտանիք |
| Գրերի համակարգ | Լատինական |
| IETF | smj |
| ISO 639-2 | smj |
| ISO 639-3 | smj |
| Սաամյան լեզուների տարածվածությունը ժամանակակից քարտեզի վրա։ Հարավային սաամյան լեզու (1), Ումե-սաամյան լեզու (2), Պիտե-սաամյան լեզու (3), Լուլե-սաամյան լեզու (4), Հյուսիսային սաամյան լեզու (5), Կոլտա-սաամյան լեզու (6), Ինարի-սաամյան լեզու (7), Կիլդո-սաամյան լեզու (8), Տերո-սաամյան լեզու (9)։ Մուգ գույնով նշված են այն տարածքները, որտեղ սաամյան լեզուները ուն են պաշտոնական կարգավիճակ | |
Լուլե-սաամյան լեզու (julevsábme), սաամյան լեզու, որը տարածված է Լուլե-լամպարկ պատմական շրջանում՝ Լուլե գետի շրջակայքում (Շվեդիա) և Նորվեգիայի հյուսիսում՝ Նուրլան շրջանում։ Հանդիսանում է Նորվեգիայի պաշտոնական լեզուներից մեկը։ Լեզվակիրների թիվը շուրջ 2000 է։
Գիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրը հիմնված է լատիներենի այբուբենի վրա։ Լրացուցիչ նշաններն են Ń/ń և Á/á:
Լեզվի ներկա կարգավիճակը, այդ թվում՝ իրավական
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուլե-սաամյան լեզուն Սաամյան լեզուներից լեզվակիրների թվով 2-րդն է, որով խոսում են շուրջ 1500-ից 2000 մարդ։ Սակայն երիտասարդների շրջանում այն գերադասելի չէ, ինչի պատճառով լեզվակիրների թիվը պակասում է։ 1983 թվականից այս լեզուն ստանդարտավորված է և այդ ժամանակից սկսած աշխատանքներ են տարվում պահպանման ուղղությամբ։ Այս հարցում մեծ դեր է կատարում Արրան մշակույթի կենտրոնը, որը հանդիսանում է Լուլե-սաամյան մշակույթի հաստատություն և գտնվում է նորվեգական Տուսֆյորդ համայնքի Դրագ գյուղում։ Այն զբաղվում է գրքերի հրատարակչությամբ։ Կենտրոնի ենթակայությամբ գործում է Լուլե-սաամյան լեզվի ուսուցման կենտրոն։ Նախապատրաստական փուլում է գտնվում Սամաստա օնլայն նախագիծը, որի միջոցով նույնպես ուսուցանվելու է այս լեզուն[3]։ 1999 թվականից մշակութային կենտրոնի կողմից հրատարակվում է Bårjås գիտա-մշակութային պարբերականը, որտեղ տպագրվում են հոդվածներ լուլե-սաամերեն, նորվեգերեն և շվեդերեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ylikoski J. Lule Saami // The Oxford Guide to the Uralic Languages / M. Bakró-Nagy, J. Laakso, E. Skribnik — 1 — OUP, 2022. — P. 130. — 17 p. — ISBN 978-0-19-182151-6, 978-0-19-876766-4 — doi:10.1093/OSO/9780198767664.003.0009
- ↑ Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս — UNESCO.
- ↑ Սամաստա նախագիծ:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Grundström, Harald: Lulesamisches Wörterbuch. (նորվեգերեն)
- Kintel, Anders 1991: Syntaks og ordavledninger i lulesamisk. Kautokeino : Samisk utdanningsråd. (նորվեգերեն)
- Spiik, Nils-Erik: Lulesamisk grammatik. (նորվեգերեն)
- Wiklund, K.B. 1890: Lule-lappisches Wörterbuch. Helsinki: Suomalais-ugrilaisen seuran toimituksia. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sámásta Lule Sami lessons and resources(շվեդ.)
- Morphological analyzer for Lule Sámi Արխիվացված 2007-06-25 Wayback Machine (նորվեգերեն)
- Language generator for Lule Sámi Արխիվացված 2006-01-11 Wayback Machine (նորվեգերեն)
- Lule Sámi grammar in Norwegian (նորվեգերեն)
- Ådå Testamennta Արխիվացված 2007-09-26 Wayback Machine (նորվեգերեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուլե-սաամերեն» հոդվածին։ |
| ||||||
