Շետլանդյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Picto infobox map.png
Շետլանդյան կղզիներ
Aerial view of North Haven, Fair Isle - geograph.org.uk - 17893.jpg
Տեսակկղզեխումբ, Scottish council area?, registration county?, lieutenancy area of Scotland?, Scottish islands area?, historic county of the United Kingdom? և Շոտլանդիայի պատմական շրջանները
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Վարչատարածքային միավորՇոտլանդիա
Մասն էՇոտլանդիա
Մակերես1468,0525 կմ² (2016)[1]
Ամենաբարձր կետըRonas Hill?
Բնակչություն23 210 մարդ (2012)
Շետլանդյան կղզիների դրոշը

Շետլանդյան կղզիներ (անգլ.՝ Shetland Islands), կղզեխումբ (100-ից ավելի կղզիներ) Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան մասում, Մեծ Բրիտանիայի կազմում՝ Շոտլանդիայից հյուսիս-արևելքում։ Կղզեխումբը գտնվում է նաև հյուսիս-արևելք Օրկնեյան կղզիներից, և 270 կմ հարավ-արևելք Ֆարերյան կղզիներից և հանդիսանում է Նորվեգիական և Հյուսիսային ծովերի բաժանիչ կետը։

Ընդհանուր մակերեսը՝ 1466 կմ², որից 967 կմ² բաժին է ընկնում «հիմնական կղզի», Մեյնլանդին։ Խոշոր կղզիներ են Ելը, Անստը, Ֆետլարը։ Մակերևույթը բլրավոր հարթավայրեր ու սարավանդներ են՝ կազմված բյուրեղային թերթաքարերից և քվարցիտներից։ Կան տորֆաճահիճներ, մարգագետիններ, թռչնաշուկաներ։ Զբաղվում են ձկնորսությամբ, անասնապահությամբ։ Շոտլանդական կղզիների մոտ կա ծովային նավթարդյունահանություն։

Կղզիները կազմում են Շոտլանդիայի 32 շրջաններից մեկը։

Ավելի քան հարյուր կղզիներից բնակեցված են ընդամենը քսանը՝ Անստը, Բարան, Բրեսեյը, Վայլան, Էլը, Մակլ-Ռոն, Մեյնլանդը (հիմնական կղզի, որտեղ գտնվում է Լերուիկը), Պապա-Ստուրը, Տրոնդրան, Ուելսեյը, Ֆետլարը և Ֆուլան։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 484 CC BY-SA icon 80x15.png
  1. https://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b