Կաթոլիկությունը Նորվեգիայում
Ենթակատեգորիա | Catholic Church on the Earth, Քրիստոնեությունը Նորվեգիայում | |
---|---|---|
Թեմայով վերաբերում է | Նորվեգիա | |
Երկիր | Նորվեգիա | |
Պաշտոնական կայք | www.katolsk.no |
Կաթոլիկությունը Նորվեգիայում (նորվ.՝ Den katolske kirke i Norge) կամ Հռոմի կաթոլիկ եկեղեցու՝ քրիստոնեական եկեղեցու ճյուղ Նորվեգիայում, որը համաշխարհային կաթոլիկության մի մասն է։ Նորվեգիայում կաթլիկություն հիմնականում դավանում են ներգաղթյալները՝ եկած աշխարհի տարբեր երկրներից։ Նրանց թիվը կազմում է ամբողջ Նորվեգիայի բնակչության մոտավորապես 1,35 %-ը, կամ մոտ 50 հազար հավատացյալներ[1]։
Նորվեգիայում գոյություն ունի միայն մեկ կաթոլիկ թեմ, Թրոնհեյմում և Թրոմսյոյում երկու տարածքային պրելատներ և 32 ծխական համայնք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Նորվեգիայի տարածքում կաթոլիկների գործունեությունը ծավալվել է դեռևս IX-ից X դարերում։ Երկրի արևմուտք եկան կաթոլիկ միսիոներները Բրիտանական կղզնիներից։ Նրանց այդ ժամանակ իռլանդացի ճգնավորներն էին քարոզել կաթոլիկական ուսմունքը։ Երկրի հարավում միսիոներները եկան Գերմանիայից։ Այդ ժամանակահատվածում ամբողջ Նորվեգիայի տարածքում կառուցում էին ժամատներ և եկեղեցիներ։ Նորվեգիայի քրիստոնեականացման մեջ մեծ դեր խաղացին նաև երկրի թագավորները։ Առաջին փորձերն անցան ապարդյուն, որն իրականացնում էր Նորվեգիայի արքա Հակոն Բարին (920-961 թվականներ)։ Նրանից հետո նույն գործունեությունը ծավալեց կոնունգ՝ արքա Օլաֆ Թրյուգվասոնը (995-1000 թվականներ)։ Օլաֆ Հարալդսոնը (1015-1028 թվականներ) քրիստոնեությունն օգտագործում էր միավորելու նորվեգացիներին մեկ միասնական հանրապետությունում։ Օլաֆ Հարալդսոնի գաղութացման ժամանակ, որը մղվում էր հեթանոսությունը վերացնելու նպատակով, զոհվում է արքան։ Այս դեպքը մեծ դեր խաղաց սկանդինավցիների՝ նորվեգացիների ինքնանույնականացման գործում։
Միջին դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին քրիստոնեական կաթոլիկ եկեղեցիների ձևավորումը սկսվեց Օլաֆ Խաղաղի (1066-1093 թվականներ) կառավարման ժամանակահատվածում։ Այդ ժամանակ Նորվեգիայում ստեղծվեցին թվով չորս կաթոլիկ թեմակալություններ՝ Թրոնհեյմում, Սելյեում, Օսլոյում և Ստավանգերում։ 1152 թվականին Սուրբ աթոռի կողմից հիմնվեց Թրոնհեյմի արքեպիսկոպոսությունը։ 1163 թվականին Կաթոլիկ եկեղեցու հոգևոր պետը իրավունք ստացավ մասնակցելու նորվեգական կոնունգի ընտրություններին։ Այն ի վերջո հանգեցրեց հակասությունների աշխարհիկ և հոգևոր ղեկավարների միջև։
1536 թվականին Նորվեգիան կորցնում է իր անկախությունը և երկրում սկսվում են ռեֆորմացիաներ։ Սրա արդյունքում սկսվեցին աստիճանաբար եկեղեցական ինչքի բռնագրավումը դանիական կառավարության կողմից։ նորվեգիայի ամբողջ տարածքում 1537 թվականից սկսեց գործել դանիական օրենք՝ Օրդանասը, որն իրենից ենթադրում էր կաթոլիկ եկեղեցու փոխարինումը լյութերական եկեղեցով։ Կաթոլիկ քահանաներին վռնդեցին երկրի տարածքից կամ էլ բանտերում պահեցին։
17-րդ դարի սկզբին Նորվեգիան դառնում է լյութերական պետություն։ Կաթոլիկությունը երկրում օրենքով արգելվում է։ Բոլոր կաթոլիկ եկեղեցիները փակվում են։ Ընդունվում են բազմաթիվ օրենքներ, որոնք մահվան սպառնալիքով արգելում են որևէ կաթոլիկ կրոնավորի մուտքը պետություն։ Առանձին կաթոլիկական համայնքներ Նորվեգիայի զանազան վայրերում իրենց գոյությունը պահպանեցին մինչև 18-րդ դարի սկիզբը։ 1843 թվականից երկրում նորից թույլատրվել կաթոլիկությունը։
19-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]1814 թվականին Նորվեգիան ունիա կազմեց Շվեդիայի հետ՝ ձեռք բերելով որոշ ինքնուրույնություն։ Այդ ժամանակ Նորվեգիայում ծավալվեց ազգային լյութերականությունը ամբողջ թափով։ 1814 թվականին Նորվեգիայի Սահմանադրությունը լյութերականությունը սահմանեց որպես պետական կրոն։ 1840 թվականին ընդունվեց օրենք, որով դավանության ազատություն էր թույլատրվում ամբողջ երկրի տարածքով։ 1843 թվականին Նորվեգիայում սկսեցին գործունեություն ծավալել կաթոլիկ քահանաները։ Ռոֆորմացիայից հետո առաջին կաթոլիկական ծուխը ստեղծվեց մայրաքաղաք Օսլոյում 1843 թվականին։ Մի քանի տարի հետո կաթոլիկական նոր թեմեր բացվեցին Ֆինմարքում, Թրոմսյոյում և երկրի երկրորդ քաղաքում՝ Բերգենում։ 1856 թվականին Օսլոյում կառուցվեց Սուրբ Օլաֆի մայր տաճարը։
1864 թվականին Նորվեգիայի տարածքում հայտնվեցին առաջին մենաստանները՝ կուսակրոն միանձնուհիների համար։ 1869 թվականին երկրում ձևավորվեց առաջին կաթոլիկ եկեղեցական Առաքելական կազմությունը, որը 1892 թվականի վերաձևափոխվեց Առաքելական առաջնորդական տեղապահության։
20-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականին նորվեգիայում հիմնադրվեցին թեմեր՝ Օսլոյի թեմն ու երկու Առաքելական տեղապահություններ Թրոնհեյմում և Թրոմսյոյում։ 1964 թվականին Նորվեգիայի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցվեցին, որով լիակատար ազատություն շնորհվեց կաթոլիկությանը։
20-րդ դարավերջին Նորվեգիայում ձևավորվեցին նաև Դոմինիկյան, Ցիստերցիանական, Տրապիստների և Ֆրանցիսկյան միաբանություններն իրենց եկեղեցիներով։
1989 թվականի հունիսի 1-ից 3-ը հովվական առաքելությամբ Նորվեգիա ժամանեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը։
Ներգաղթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ 1960-ական թվականները նորվեգական կաթոլիկ համայնքը համարվում էր կրոնական փոքրամասնություն։ Ամբողջ երկրի տարածքում՝ քաղաքներում և գյուղերի մի քանի նորվեգացի կաթոլիկ ընտանիքներ էին ապրում։ Զանգվածային ներգաղթի հետևանքով կաթոլիկ հավատացյալների թիվը բավականին ստվարացավ։ Կաթոլիկ-ներգաղթյալները հիմնականում եկան Գերմանիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Չիլիից, Ֆիլիպիններից, Վիետնամից և Ցեյլոնից։ Լեհաստանի և Լիտվայի՝ Եվրախորհրդի կազմ մտնելուց հետո, այս երկրներից նույնպես սկսեցին ներգաղթել կաթոլիկներ։
Կաթոլիկ եկեղեցու կառուցվածք Նորվեգիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօրվա դրությամբ Նորվեգիայում գործում են կաթոլիկ հետևյալ թեմակալությունները.
Նորվեգիայի եպիսկոպոսները մտնում են Սկանդինավիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերենցիայի կազմի մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Католическая Энциклопедия, стр. 927
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Католическая Энциклопедия, т. 3, изд. Францисканцев, М., 2007, стр. 927—931, ISBN 978-5-91393-016-3
- Kjelstrup, Karl. Norvegia catholica : moderkirkens gjenreisning i Norge : et tilbakeblikk i anledning av 100-årsminnet for opprettelsen av St. Olavs menighet i Oslo, 1843—1943.
- Brodersen, Øistein Grieve. Norge-Rom, 1153—1953 : Jubileumsskrift, 800 år siden opprettelsen av Den norske kirkeprovins. Trondheim.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт Католической церкви в Норвегии (նորվ.)
- Den katolske kirke i Norge
- Norges Unge Katolikker
- Caritas Norge
- Ministrantutvalget
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կաթոլիկությունը Նորվեգիայում կատեգորիայում։ |