Լեյֆ Էրիքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյֆ Էրիքսոն
Viking at MN Capitol.jpg
Ծնվել է 970
Ծննդավայր Իսլանդիա
Մահացել է 1020
Մահվան վայր Գրենլանդիա
Քաղաքացիություն Flag of Iceland.svg Իսլանդիա
Կրոն Նորվեգական կրոն
Մասնագիտություն ճանապարհորդ հետազոտող
Ծնողներ հայր՝ Q172345?
Հարազատներ քույր՝ Q451114?, եղբայր՝ Q1960347?
Leif Ericson Վիքիպահեստում
Լեյֆ Էրիքսոնը հայտնաբերում է Ամերիկան (Քրիստիան Կրոգսի նկարը)

Լեյֆ Էրիքսոն Երջանիկ (իսլ.՝ Leifur Eiriksson, 970, Իսլանդիա - 1020, Գրենլանդիա), սկանդինավյան ծովագնաց և իշխան, Գրենլանդիայի կառավարիչ։ Գրենլանդիան հայտնաբերած վիկինգ Էրիկ Շիկահերի որդին, Թորվալդ Ասվալդսոնի (Thorvald Asvaldsson) թոռը։ Առաջին եվրոպացին, որը ոտք է դրել Ամերիկայի ափ, ինչը տեղի է ունեցել Քրիստափոր Կոլումբոսից շուրջ հինգ դար առաջ։

Լեյֆի արշավանքների մասին հայտնի է իսլանդական ասքերից («Ասք Էրիկ Շիկահերի մասին» և «Ասք գրենլանդացիների մասին»)։ Դրանց հավաստի լինելը հաստատվել է 20-րդ դարի հնագիտական հայտնագործությունների միջոցով։