Նորվեգական խաչակրաց արշավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորվեգական խաչակրաց արշավանք
Խաչակրաց արշավանքներ
SigurdNorwegianCrusade1107-1111OldNorse.png
Թվական 1107-1110
Վայր Անդալուս, Բալեարյան կղզիներ, Պաղեստին
Արդյունք նորվեգների հաղթանակ և Սիդոնի պաշարում
Հակառակորդներ
Հրամանատարներ

Նորվեգական խաչակրաց արշավանք, ռազմական գործողություն, որը տեղի է ունեցել Նորվեգիայի առաջնորդ Սիգուրդ I Խաչակիրի գլխավորությամբ՝ 1107-1110 թվականներին։ Կազմակերպման ձևով այն հիշեցնում էր վիկինգների արշավանքները, որոնք տեղի էին ունեցել նախորդ դարաշրջանում, թեև ձևականորեն ուներ կրոնական բնույթ։

Դեպի Երուսաղեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգուրդը 5000-ի հասնող իր զորքերով 60 նավով Նորվեգիայից հեռանում են 1107 թվականին։ Աշնանը նրանք հասնում են Անգլիա, որտեղ իշխում էր Հենրիխ I-ը։ 1108 թվականին նորվեգական նավատորմը խարիսխ է գցում Գալիսիայի ափին, որտեղ անցկացնում է ձմեռը։ Այնտեղ սով է սկսում, և տեղի թագավորը արգելում է նորվեգացիներին զբաղվել առևտրով։ Դրան ի պատասխան՝ Սիգուրդը ավերում է տեղի արքայի նստավայր ամրոցը։ Ավելի ուշ ծովային ճանապարհին նորվեգացիները հաղթում ու թալանում են ծովահենների նավատորմը և կարողանում գրավել ութ նավ։

Ավելի ուշ նավատորմը հասնում է ալ-Անդալուս, որտեղ գրավում են Սինտրա ամրոցը և շարժվում Լիսաբոն։ Հարուստ ռազմավարով շարժվելով առաջ՝ նրանք կարողանում են չորրորդ հաղթանակը տանել Պիրենեյան թերակղզում և շարժվել Բալեարյան կղզիներ։ Անցնելով Ջիբրալթարի նեղուցը և մտնելով Միջերկրական ծով՝ նորվեգները ներխուժում են իսլամադավան ծովահենների միջնաբերդ Բալեարյան կղզիներ, որոնք հայտնի էին իրենց ստրկավաճառության շուկաներով։ Նորվեգներն այստեղ հանդիպում են մեծաքանակ սևամորթների ու սարակինոսների։

Անպարտելի համբավ ձեռք բերած նորվեգական բանակը կարողացավ գրավել նախ Իբիցա, ապա՝ Մենորկա կղզիները, սակայն չհարձակվեց խոշորագույն՝ Մալյորկա կղզու վրա։ 1109 թվականին խաչակիրները հասան Սիցիլիայի թագավորություն, որտեղ նրանց ընդունեց տասներկուամյա Ռոժեր II թագավորը։

1110 թվականի ամռանը խաչակիրները հասնում են Պաղեստին և ուղղվում Երուսաղեմ։ Բալդուին I արքան Սիգուրդի հետ ժամանում է Հորդանան գետի ափ, որտեղ նորվեգներին նվիրում է զանազան պարգևներ։ Նույն թվականին, երբ Սիգուրդը հեռանում է իր նավատորմը, իսկ Բալդուինը՝ մուսուլմանաբնակ Սիդոն քաղաքը, այդ ժամանակ մասնակցում է քաղաքի պաշարմանը։ Քաղաքը նվաճվում է, և նրա տեղում առաջանում է Սիդոնի իշխանությունը։

Վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգուրդն իր նավատորմով Պաղեստինից մեկնում է Կիպրոս, որից հետո անցնում Հունաստան։ Մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սպասելով համընթաց քամու՝ նավատորմը շարժվում է մեկ գծով՝ ազդեցություն թողնելով ինչպես բազմահազարանոց քաղաքի, այնպես էլ կայսր Ալեքսեյ I-ի վրա։ Սիգուրդը կայսրին հանձնել էր նավեր ու թանկարժեք նվերներ, որի դիմաց կայսրը նրան ձիեր է տրամադրում՝ ցամաքով վերադառնալու համար։ Նորվեգացիներից շատերը մնացին Կոստանդնուպոլսում՝ բյուզանդացիների մոտ ծառայության անցնելով։ Երեք տարի անց նորվեգական բանակը, անցնելով Բուլղարիան, Հունգարիան, Շվաբիան և Բավարիան՝ հասնում է Դանիա։ Այնտեղ Նիլս թագավորը նրանց նավ է տրամադրում՝ Նորվեգիա հասնելու համար

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]