Jump to content

Օլգա (իշխանուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա
Դիմանկար
Ծնվել էմոտ 890[4]
ԾննդավայրՊսկով, Կիևյան Ռուսիա
Մահացել էհուլիսի 11, 969[5][6]
Մահվան վայրԿիև, Կիևյան Ռուսիա
ԳերեզմանChurch of the Tithes
ԿրոնSlavic religion? և քրիստոնեություն
Մասնագիտությունգահի խնամակալ և իշխանուհի
ԱմուսինԻգոր Ռյուրիկովիչ[7][8][5][…]
Զբաղեցրած պաշտոններգահի խնամակալ
ԵրեխաներՍվյատոսլավ Իգորևիչ[9] և Uleb Igorevich?
 Olga, Grand Princess of Kyiv Վիքիպահեստում

Իշխանուհի Օլգա (քրիստոնեական անունը՝ Հեղինե (Ելենա)) (մոտ 890[4], Պսկով, Կիևյան Ռուսիա - հուլիսի 11, 969[5][6], Կիև, Կիևյան Ռուսիա), Կիևի մեծ իշխանուհի, Իգոր Ռյուրիկովիչի կինը։ 945-ին, դրևլյանների կողմից ամուսնու սպանությունից հետո, դաժանորեն ճնշել է նրանց ապստամբությունը։ 945 - 47-ին դրևլյանների և նովգորոդցիների համար սահմանել է հարկի չափ, ստեղծել է վարչական կենտրոններ՝ պոգոստներ։ Օլգան նշանակալիորեն ընդլայնել է Կիևյան մեծ իշխանական տան հողային տիրույթները։ 955 (կամ 957)-ին այցելել է Կ․Պոլիս, ընդունել է քրիստոնեություն։ Պետությունը կառավարել է որդու՝ Մվյատոսչավ Իգորեիչի մանկության, իսկ ավելի ուշ՝ նրա արշավանքների ժամանակ։ 968-ին ղեկավարել է Կիևի պաշտպանությունը պեչենեգների դեմ կռվում։ Ռուսական եկեղեցին Օլգային դասել է սրբերի շարքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա (իշխանուհի)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 526