Փոկասներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոկասներ
Տեսակազնվական տոհմ
Երկիր Բյուզանդական կայսրություն

Փոկասներ (հուն․՝ Φωκᾶς), հայկական[1] ծագմամբ ազնվական տոհմ և կայսերական հարստություն Բյուզանդիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոկասների ընտանիքը ծագում էր Կապադովկիայից[2]։ Պատմական այս միջավայրը Բյուզանդական կայսրությանը տվել է պետական, զինվորական և հոգևոր բազմաթիվ գործիչներ, այդ թվում կայսրեր և պատրիարքներ։ Այս հունադավան («հայ-հոռոմ») միջավայրից սերում էին նաև Փոկասները[3]։ Փոկասների ընտանիքին պատկանող մի շարք քաջարի զինվորականներ փառք բերեցին կայսրությանը, տերության արևելյան սահմաններում պայքարելով արաբների դեմ[1]։ Հետագայում, Բարսեղ Ա Մակեդոնացու հիմնադրած Հայկական հարստությունը ստիպված էր հաշվի նստելու Փոկասների և այլ հայկական ազնվական տոհմերի հավակնությունների հետ[1]։

Տոհմաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկեփոր Բ Փոկաս (963-969)
  • Պետրոնաս Փոկաս
  • Վարդաս Փոկաս, Նիկեփորոս Բ Փոկասի զարմիկը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայ-բյուզանդական ուսումնասիրություններ», Նիկողայոս Ադոնց, «Երկեր հինգ հատորով», հատոր Ե, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, էջ 12, 103, 173․․
  2. «La Carrière du premier Nicéphore Phocas», Անրի Գրեգուար, «Prosphora eis S. Kyriakiden», Սալոնիկ, 1953, էջ 250․
  3. «Армяне в составе господствующего класса Византийской империи в XI—XII вв.», Ալեքսանդր Կաժդան, Երևան, 1975, էջ 72-74․