Անրի Գրեգուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անրի Գրեգուար
Henri Grégoire
Ծնվել է1881(1881)
ԾննդավայրՅուի, Ուի, Լիեժ, Վալոնիա, Բելգիա
Մահացել է1964(1964)
Մահվան վայրԲրյուսել, Բելգիա
ՔաղաքացիությունԲելգիա Բելգիա
Ազգությունբելգիացի
Մասնագիտությունբելգիացի հելլենագետ,
բյուզանդագետ
հայագետ
ԱշխատավայրԲրյուսելի ազատ համալսարան
ԱնդամությունԲավարիական գիտությունների ակադեմիա, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա, ԱՄՆ միջնադարի պատմության ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա

Անրի Գրեգուար, (ֆր.՝ Gregoire) (մարտի 21, 1881(1881-03-21)[1][2][3][…], Յուի, Ուի, Լիեժ, Վալոնիա, Բելգիա - սեպտեմբերի 28, 1964(1964-09-28)[1][2][3][…], Բրյուսել, Բելգիա), բելգիացի հելլենագետ, բյուզանդագետ ն հայագետ։ Սովորել է Լիեժի համալսարանում և Սորբոնում։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայության և բանասիրության դոկտոր (19021909 թվականից դասախոսել է Բրյուսելի Ազատ համալսարանում։ 1924 թվականին հիմնադրել է «Byzantion» հանդեսը։ 1930-1931 թվականներին Բրյուսելում հիմնադրել է Արևելյան և սլավոնանասիրության և պատմության ինստիտուտը, որտեղ դասախոսելու է հրավիրել նաև Նիկողայոս Ադոնցին։ Արժեքավոր են Գրեգուարի ուսումնասիրությունները Պավլիկյան շարժման, բյուզանդական «Դիգենիս Ակրիտաս» էպոսի մասին, որտեղ հեղինակը բաժանում է պավլիկյանների միջավայրում էպոսի առաջանալու և ձևավորվելու վերաբերյալ Նիկողայոս Ադոնցի եզրակացությունը։ Կարևոր են Գրիգուարի հոդվածները զորավար Նիկեփորոս Փոկասի, Հերակլիոս կայսեր հայկական ծագման, իններորդ դարի հայազգի նշանավոր գործիչների մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 AlKindi

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Les Armeniens entre Byzance et l’lslam, «Byzantion», 1935, t․ 10։
  • Digenis Akritas․ The byzantine epic in history and poetry, N․ Y․, 1942։
  • An Armenian Dynasty on the Byzantine Throne, «Armenian Quarterly», 1946, 1։
  • Precision geographiques et chronologiques sur les Pauliciens․ «Bulletin de la Classe des Lettres Acad, royale de Belgique», 1947։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 207 CC-BY-SA-icon-80x15.png