Ալեքսանդր Կաժդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Կաժդան
ռուս.՝ Александр Петрович Каждан
Alexander Kazhdan at 1992 Byzantine Studies Symposium, Dumbarton Oaks.jpg
Ծնվել էսեպտեմբերի 3, 1922(1922-09-03)[1]
Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2]
Մահացել էմայիսի 29, 1997(1997-05-29)[1] (74 տարեկանում)
Dumbarton Oaks, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան, byzantinist, հայագետ, խմբագիր և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Իվանովոյի պետական համալսարան, Tula State Pedagogical University?, ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտ, Institute of World History?, Vizantiysky Vremennik?, Novy Mir? և Փրինսթոնի համալսարան
Գործունեության ոլորտպատմություն, Բյուզանդագիտություն և հայագիտություն
ԱնդամակցությունԱՄՆ միջնադարի պատմության ակադեմիա
Ալմա մատերԲաշկորտոստանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1] և անգլերեն
Եղել է գիտական ղեկավարSergei Ivanov? և Igor Chichurov?
Երեխա(ներ)Դավիդ Կաջդան

Ալեքսանդր Պետրովիչ (Պեյսախովիչ) Կաժդան (անգլ.՝ Alexander Kazhdan, սեպտեմբերի 3, 1922(1922-09-03)[1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2] - մայիսի 29, 1997(1997-05-29)[1], Dumbarton Oaks, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), խորհրդային և ամերիկյան պատմաբան, բյուզանդագետ, հայագետ, Բյուզանդիայի և Մեծ Հայքի 20-րդ դարի խոշորագույն մասնագետներից մեկը, հիմնարար «Բյուզանդիայի օքսֆորդյան բառարանի» խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է վաճառականի ընտանիքում, Մոսկվա։ Հեղափոխությունից հետո ընտանիքը մատնվում է սովի և զրկանքների։ Հայրը՝ Պեյսյա (Պեյսախ) Էֆրոնը (ռուսերեն տարբերակով՝ Պյոտր Իզրաիլևիչ Կաժդան), դարձել է խորհրդային տանկային արդյունաբերության քսայուղերի պատրաստման տեխնոլոգիայի ականավոր վարպետներից մեկը։ 1939 թվականին Ալեքսանդրն ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի պատմական ֆակուլտետ, սակայն «բուրժուական ծագման» պատճառով նա հնարավորություն չի ունենում բարձրագույն կրթություն ստանալ Մոսկվայում և ավարտում է Ուֆայի մանկավարժական ինստիտուտը (1942

1944 թվականին Կաժդանն ամուսնացել է Ռիմա Իզվյանսկայի հետ, նույն թվականին ծնվել է նրանց որդի՝ Դմիտրին (Դավիթ)։ 1946 թվականին դիսերտացիան պաշտպանելուց հետո մոսկովյան գիտական ինստիտուտների դռները կրկին փակ գտնվեցին նրա առաջ, այս անգամ արդեն «կոսմոպոլիտական» ազգայնականության համար։ Գիտնականն ստիպված էր այլ ատահաստիքային պաշտոններ վարել (Իվանովի, Տուլայի, Վելիկիե Լուկիի մանկավարժական ինստիտուտներ)։

1956 թվականից պրոֆեսոր Կաժդանն աշխատել է ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտում։ Երկու հարյուրամյակում նա պատրաստել է բազմաթիվ հրապարակումներ, դրանց մեջ էին գիտական գրքեր և հոդվածներ, առաջատար հանրագիտարանների հոդվածներ, անտիկ և միջնադարյան հեղինակների թարգմանություններ, գիտահանրամատչելի հոդվածներ և գրքեր։ Կաժդանը մասնակցել է «Բյուզանդական պարբերահանդես» տարեգրի խմբագրակազմի աշխատանքներին։ Կաժդանի բանավիճական հոդվածները պատրաստակամությամբ տպագրել է Ալեքսանդր Տվարդովսկին «Նոր աշխարհ» ամսագրում։

1975 թվականին Կաժդանի որդի Դմիտրին Հարվարդի համալսարանի ամբիոնում պրոֆեսոր դառնալու առաջարկություն է ստանում։ Ալեքսանդր Պետրովիչի կյանքը դժվարանում է, նրա կնոջն ազատում են աշխատանքից, և նա որոշում է արտագաղթել։ 1978 թվականին նա իսրայելական վիզայով հասնում է Վիեննա։ Սակայն մեկ տարի անց, երկար ժամանակ անցկացնելով Փարիզում և Բիրմինգհեմում, Կաժդանը հաստատվում է ԱՄՆ-ում, որտեղ աշխատում է Դումբարտոն Օքսի Բյուզանդագիտության կենտրոնում և դասախոսություններ է տալիս Փրինսթոնի համալսարանում։

1978 թվականին Ալեքսանդր Կաժդանի գրքերը վերացվում են խորհրդային գրադարաններից, իսկ հոդվածները հանվում են գիտական շրջանառություն։ Մոսկովյան «Արվեստ» հրատարակչությունը 30 տարի «թաղում է» նրա «Երկու օր Կոնստատինոպոլի կյանքից» մենագրության ձեռագիրը։

ԱՄՆ-ում Կաժդանը կրթում է մի ամբողջ շարք բյուզանդագետ-հետազոտողների, որոնց շարքում նրա ռուս ուսանողներից առանձնանում է Ս. Ա. Իվանովը։

Որդին՝ Դավիթը (Դմիտրի), իսրայելական (նախկինում՝ ամերիկյան) մաթեմատիկոս է, խմբերի գծային ներկայացման տեսության մասնագետ է։ Թոռը՝ Էլի Կաժդանը, Նաթան Շարանսկու բազմամյա խորհրդականը և մարտակիցն է, մի շարք պաշտոններ է կատարել իսրայելական պետական ծառայությունում

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аграрные отношения в Византии XIII—XIV вв. М., 1952.
  • Религия и атеизм в древнем мире. М., 1957.
  • Очерки истории Византии и южных славян. М., 1958. (Գենադի Լիտավրինի համահեղինակությամբ).
  • Деревня и город в Византии IX—X вв. Очерки по истории византийского феодализма. М., 1960.
  • От Христа к Константину. М., 1965.
  • Византийская культура (X—XII вв.). М., 1968. (Нем. пер.։ Byzanz und seine Kultur. Berlin, 1973; ит. пер.։ Bisanzio e la sua civiltà. Bari, 1983).
  • Византийская культура (X—XII вв.). 2-е изд., испр. и доп. СПб.։ Алетейя, 2006.
  • Книга и писатель в Византии. М., 1973. (Ит. пер.։ La produzione intellettuale a Bisanzio. Libri e scrittori in una società colta. Napoli, 1983).
  • Социальный состав господствующего класса Византии XI—XII вв. М., 1974. (Ит. пер.։ L’aristocrazia bizantina. Dal principio dell’XI alla fine del XII secolo. Palermo, 1997).
  • Армяне в составе господствующего класса Византийской империи в XI—XII вв. Ереван, 1975.
  • People and Power in Byzantium. An Introduction to Modern Byzantine Studies. Washington, 1982. (In collaboration with G. Constable).
  • Studies on Byzantine Literature of the XIth and XIIth Centuries. Cambridge—New York—Paris, 1984. (In collaboration with Simon Franklin).
  • Change in Byzantine Culture in the XIth and XIIth Centuries. Berkeley, 1985. (In collaboration with A. W. Epstein).
  • Authors and Texts in Byzantium. Aldershot–Brookfield, 1993.
  • A History of Byzantine Literature. 650–850. Athens, 1999. (In collaboration with L. F. Sherry and Ch. Angelidi; рус. пер.։ История византийской литературы (650—850). СПб., 2002).
  • Два дня из жизни Константинополя. СПб., 2002.
  • Никита Хониат и его время. СПб., 2005.
  • A History of Byzantine Literature. 850–1000. Athens, 2006. (Рус. пер.։ История византийской литературы (850—1000). СПб., 2012).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]