Փիլիպպիկոս Վարդան
Փիլիպպիկոս Վարդան Մամիկոնյան | |
|---|---|
| Բյուզանդիայի կայսր | |
| Իշխանություն | 711-713 թթ. |
| Թագադրում | 711 |
| Հունարեն | Φιλιππικός Βαρδάνης |
| Լատիներեն | Philippicus Bardanes |
| Ծնվել է՝ | 7-րդ դար |
| Ծննդավայր | Հայաստան |
| Մահացել է՝ | հունվարի 20, 714 |
| Վախճանի վայր | Դալմաթիա, Խորվաթիա |
| Երկիր | Բյուզանդական կայսրություն |
| Ազգություն | հայ |
| Նախորդ | Հուստինիանոս II Ռինոտմետոս |
| Հաջորդող | Անաստասիոս II |
| Թագավորական Տուն | Մամիկոնյաններ |
Փիլիպպիկոս Վարդան (7-րդ դար, Հայաստան - հունվարի 20, 714, Դալմաթիա, Խորվաթիա), հայազգի բյուզանդական կայսր (711-713), Մամիկոնյան իշխանական տնից, Նիկեփոր Պատրիկ Մամիկոնյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիբերիոս III Ապսիմարոս կայսեր օրոք (698-705) ծառայել է բյուզանդական բանակում, հավակնել է գահին, ինչի համար աքսորվել է Կեֆալոնիա կղզի, ապա՝ Խերսոնես։ 711 թվականին հարել է կայսեր դեմ Խերսոնեսում բռնկած ապստամբությանը, հռչակվել է կայսր և մտել Կ․Պոլիս։ Արտաքսել է հայերին (հավանաբար՝ պավլիկյաններին) և հարկադրել է բնակվել Մելիտենեում ու Չորրորդ Հայքում։ Անհաջողություն է կրել արաբների և բուլղարների դեմ պատերազմներում։ Միջամտել է եկեղեցական հարցերին, պատրիարքական աթոռից հեռացրել է Կյուրոսին, նրա տեղը պատրիարք նշանակել Հովհաննես IV։ Զինվորականները գահընկեց են արել և կուրացրել։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիլիպպիկոս Վարդան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
- 7-րդ դարի ծնունդներ
- Հայաստանում ծնվածներ
- Հունվարի 20 մահեր
- 714 մահեր
- Խորվաթիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Բյուզանդական կայսրեր
- Մամիկոնյաններ
- Հռոմեական կայսրության կոնսուլներ
- Հայազգի բյուզանդական կայսրեր
- Հայերը Բյուզանդական կայսրությունում
- Բյուզանդիայի զորավարներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Սպանված միապետներ
- Անձինք մետաղադրամների վրա