Ավտոլիկոս
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավտոլիկոս (այլ կիրառումներ)
Ավտոլիկոս | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Դիցաբանություն | հին հունական |
Սեռ | արական |
Հունական գրաձև | Αὐτόλῠκος |
Զբաղմունք | գող և ավազակ |
Հայր | Հերմես[1] |
Մայր | Հիոնա |
Ամուսին | Նեերա |
Զավակներ | Անտիկլեոս[1], Polymede? և Aesimus? |
Կապված իրադարձություններ | Արգոնավորդների արշավանք |
Ավտոլիկոս (հուն․՝ Αὐτόλῠκος, «միայնակ գայլ»), հունական դիցաբանությունում[2] ճարպիկ ավազակ, որը բնակվում էր Պառնասում, «մարդկանցից ամենագողը», Հերմեսի և Հիոնի որդին (նույն ինքը Ֆիլոնիդա[3]), կամ Դեդալիոնի իրական որդին[4], կամ, ըստ այլ մեկ վարկածի, Էրիխթոնիուսի որդին[5], կամ Հերմեսի և Ստիլբայի որդին[6]։
Դիցաբանությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերմեսի տոհմից, որպես գողերի հովանավոր և նախատիպ։ Հոր կողմից նա ստացել էր բոլոր իրերը այլ տեսքի վերափոխելու շնորհ, այդ պատճառով էլ համարվում էր գողերի մեջի լավագույնը[7]։ Հերմեսից որպես ժառանգություն ստացել էր վերամարմնավորվելու և ցանկացած հեսք ստանալու ունակություն, առարկաները անտեսանելի դարձնելու կամ նրանց մինչև անճանաչելի դարձնելու շնորհ (Ավոլիկոսը կարողանում էր փոխել ձիերի գույնը[8])։ Այդ հատկությունների համար անվանվում էր «հելլեններից խորամանկը»։ Ականավոր ըմբիշ և բռնցքամարտիկ։
Հայրը նրան թույլատրել էր կեղծ երդվել իր անունով[9]։ Ավտոլիկոսը երդվում էր այնքան ճարպկորեն, որ հետագայում կարող էր չկատարել իր երդումը՝ փաստացի չխախտելով այն։
Նրա կինն էր Նեերան (Պերեյի դուստրը)[4]։ Անտիկլեի հայրը[10] և (ըստ վարկածներից մեկի) Պոլիմեդի՝ Յասոնի մոր։ Արգոնավորդ[11]։ Հերակլեսին սովորեցրել է մենամերտի արվեստը[12]։
Ըստ Հոմերոսի, որը չի հիշատակում Հերմեսից նրա ծագման մասին, նա եղել է ամենախորամանկ և ճարպիկ գողը և ավազակը։ Իր դուստր Անտիկլեյի միջոցով նա հանդիսանում էր Ոդիսևսի պապը։ Նա թոռանը նվիրել էր գալյի պատկերով մատանի։
Ավտոլիկոսը Էլեոնից գողացել էր Ամինտորի սաղավարտը[13], Էվբեի կղզում Էվրիտից գողացել էր նրա կովերը[14]։ Երգ նա գողանում էր Սիսիֆի անասունը, Սիսիֆը կճղակների վրայի նշանների հետքերով բռնացնում է նրան[15] և զուգակցվում է նրա դուստր Անտիկլեյի հետ[16]։
Որդիների հետ ապրել է Պառնաս լեռան վրա, նրան այցելության է եկեկլ Ոդիսևսը[17]։
Ուշ մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրիպիդեսի «Ավտոլիկոս» ծաղրական դրամայի գործող անձանցից մեկը[18]։
Հանդիսանում է Գ. Լ. Օլդիի «Հերոսը պետք է միայնակ լինի» վեպի գործող անձանցից մեկը։
Ավտոլիկոսը - կատակերգական հակահերոս, խորամանկ, ինքնավստահ և անհաջող «գողերի արքա» «Հերակլեսի տարօրինակ թափառաշրջությունները» և «Զենա - ռազմիկների թագուհի» սերիալներում, որոնց կերպարանավորել է Բրյուս Քեմփբելը։
Ավտոլիկոսը հանդիսանում էր գրող Օլդոս Հաքսլիի կեղծանուններից մեկը՝ «Աթենեում» ամսագրում աշխատելու ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Любкер Ф. Autolycus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 197.
- ↑ Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.32; Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.1. С.227
- ↑ Гесиод. Перечень женщин, фр.64 М.-У.
- ↑ 4,0 4,1 Павсаний. Описание Эллады VIII 4, 6
- ↑ Софокл. Фамир, фр.242 Радт
- ↑ Примечания В. Н. Ярхо в кн. Софокл. Драмы. М., 1990. С. 593
- ↑ Гигин. Мифы 201
- ↑ Гесиод. Перечень женщин, фр.67b М.-У.
- ↑ Дион. Троянская речь 17
- ↑ Гомер. Одиссея XI 86
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 9, 16
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 4, 9
- ↑ Гомер. Илиада X 266
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 6, 2
- ↑ Полиэн. Стратегемы VI 52
- ↑ "Гигин. Мифы 201"
- ↑ Гомер. Одиссея XIX 395; XXIV 334
- ↑ фрагмент см. Фрагменты ранних греческих философов. Ч.1. М., 1989. С.175-176
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мифологический словарь. М.,1990. С.16.
- См. о наречении имени: Цымбурский В. Л. Hetto-Homerica: (Наречение Одиссея и наречение злого брата в хеттской «Сказке об Аппу и его сыновьях» // Вестник древней истории. 2005. № 2. С.14-26.
|