Անտիկլեա
Անտիկլեա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Սեռ | իգական |
Հայր | Ավտոլիկոս[1] |
Մայր | Amphithea? |
Քույր/Եղբայր | Aesimus? և Polymede? |
Ամուսին | Լաերտ[1] |
Կողակից | Սիսիփոս[1] |
Զավակներ | Ctimene?[1] և Ոդիսևս[1] |
Անտիկլեա, նաև Անտիկլեյա (հին հունարեն՝ Ἀντίκλεια), հին հունական դիցաբանության կերպար, Ավտոլիկոսի դուստրը, Լաերտի կինը և Ոդիսևսի մայրը։ Մահացել է, մինչև որ որդին կգար Տրոյական պատերազմից հետո։ Նրա ստվերը Հոմերոսի «Ոդիսական» պոեմի հերոսներից մեկն է։
Դիցաբանության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկլեան եղել է Հերմեսի որդի Ավտոլիկոսի դուստրը, որը ճանաչված խորամանկ և գող էր, ապրում էր Պառնասում։ Նրա մորը աղբյուրներն անվանում են կամ Նեերա՝ Պերեոսի դուստրը, կամ Ամֆիթեա, իսկ քրոջը՝ Պոլիմեդա՝ Յասոնի մայրը։ Երիտասարդ տարիքում Անտիկլեան հաճախ է որսով զբաղվել և եղել է Արտեմիս աստվածուհու մշտական ուղեկցորդներից (այդ մասին իր հիմներից մեկում գրել է Կալիմաքոսը)։ Հայրը նրան կնության է տվել Իթակեի թագավոր Լաերտին, սակայն մինչև հարսանիքը նա հանդիպել է կորնթոսցի հերոս Սիզիփոսին։ Վերջինս բռնացրել է Ավտոլիկոսին անասունների գողության մեջ և որպեսզի պատժի նրան, բռնաբարել է Անտիկլեային (մեկ այլ վարկածով՝ ամեն ինչ տեղի էր ունեցել աղջկա և նրա հոր համաձայնությամբ)[2]։ Ամուսնանալով Անտիկլեան որդի է ունեցել կամ Իթակեի ճանապարհին Բեոտիայում, Ալալկոմենա քաղաքի շրջակայքում, կամ էլ արդեն ամուսնու թագավորությունում, Ներիթոն լեռան վրա, անձրևի տակ։ Տղան ստացել է Ոդիսևս անունը, իսկ որոշ անտիկ հեղինակներ պնդել են, որ նրա իրական հայրը եղել է ոչ թե Լաերտը, այլ Սիզիփոսը[3][4]։ Այդ կերպ Անտիկլեայի միջոցով կապ են հաստատել հունական դիցաբանության երեք ամենահայտնի խորամանկների՝ Սիզիփոսի, Ոդիսևսի և Ավտոլիկոսի միջև[5]։
Հետագայում Անտիկլեան ունեցել է դուստր Քթիմենա անունով, որը դարձել է հարևան Զամ կղզու արիստոկրատի կին[6] (հավանաբար Եվրիլոխոսի[7])։ Թագուհին որդուն ուղարկել է Տրոյական պատերազմին, սակայն նրա գալստյանը չի համբերել, մահացել է թախծից։ Հոմերոսի ծանոթագրությունների հեղինակի խոսքերով՝ Ոդիսևսի թշնամի Նավպլիոսն է ասել Անտիկլեայի, իբր թե նրա որդին սպանվել է Տրոյայում, և Անտիկլեան վշտից կախվել է[3]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկլեան հիշատակվում է Հոմերոսի «Ոդիսականում»։ Երբ գլխավոր հերոսն իջնում է ստորերկրյա թագավորություն, որպեսզի Թիրեսիասից իմանա իր ապագայի մասին, այնտեղ հանդիպում է իր մոր ստվերին, որին տանը ողջ էր թողել։ Ոդիսևսը լաց է լինում, սակայն որքան էլ ցավալի էր նրա համար, հեռու է վանում ստվերը զոհաբերված կենդանիների մարմինների արյունից[8]։ Հետագայում նա խոսում է մոր հետ, վերջինս պատմում է, որ Պենելոպեն պահում է նրա հանդեպ հավատարմությունը, որ նրան Իթակեում դեռ սպասում են ծեր հայրը և հասունացած որդին[9]։ Հայտնի է, որ Եվրիպիդեսն ունեցել է սատիրական «Ավտոլիկոս» դրամա (տեքստը չի պահպանվել)[10]։ Նկարիչ Պոլիգնոտոսը պատկերել է Անտիկլեային Հադեսի թագավորությունում, ինչը դեռևս Ք. ա. 2-րդ դարում պահպանվել է Դելֆիքում[11]։
Անտիկլեայի պատվին է անվանակոչված Անտիկլեա (651) աստերոիդը, որը 1907 թվականին հայտնաբերել է Աուգուստ Կոպֆը[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Escher-Bürkli J. Antikleia 1 (գերմ.) // Kategorie:RE:Band I,2 — 1894.
- ↑ Гигин, 2000, Мифы, 201
- ↑ 3,0 3,1 Escher-Bürkli, 1894
- ↑ Schirmer, 1886
- ↑ Ботвинник, 1987
- ↑ Гомер, 2000, Одиссея, XV, 367
- ↑ Stoll, 1894
- ↑ Гомер, 2000, Одиссея, XI, 84—89
- ↑ Гомер, 2000, Одиссея, XI, 180—204
- ↑ Гигин, 2000, Мифы, 201, прим
- ↑ Павсаний, X, 29, 8
- ↑ Schmadel, Lutz D. Dictionary of Minor Planet Names. — Fifth Revised and Enlarged Edition. — B., Heidelberg, Ն. Յ.: Springer, 2003. — P. 64. — ISBN 3-540-00238-3
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аполлодор Афинский. «Мифологическая библиотека». Сайт «История Древнего Рима». Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
- Гигин Мифы. — СПб.: Алетейя, 2000. — 480 с. — ISBN 5-89329-198-О
- Հոմերոս Одиссея. — М.: Наука, 2000. — 488 с. — ISBN 5-02-011652-1
- «Павсаний. Описание Эллады». Сайт «История Древнего Рима». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ботвинник М. Автолик // Мифы народов мира. — 1987. — Т. 1. — С. 32.
- Escher-Bürkli J. Antikleia 1 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1894. — Bd. I, 2. — Kol. 2425.
- Schirmer A. Antikleia 1 // Ausführliches Lexikon der griechischen und römischen Mythologie. — 1886. — Bd. I, 1. — Kol. 374.
- Stoll H. Ktimene // Ausführliches Lexikon der griechischen und römischen Mythologie. — 1894. — Bd. II, 1. — Kol. 1580.