Նեջմեթթին Էրբաքան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեջմեթթին Էրբաքան
 
Կուսակցություն՝ Բարեկեցության կուսակցություն, National Order Party?, National Salvation Party?, Առաքինության կուսակցություն և Felicity Party?
Կրթություն՝ Ստամբուլի տեխնիկական համալսարան, Ախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարան, Լոնդոնի համալսարան, Սաուդ արքայի համալսարան, Ստամբուլի բարձրագույն դպրոց և ITU School of Mechanical Engineering?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ճարտարագետ և համալսարանի դասախոս
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր հոկտեմբերի 29, 1926(1926-10-29)
Ծննդավայր Սինոպ, Թուրքիա
Վախճանի օր փետրվարի 27, 2011(2011-02-27)[1][2][3][…] (84 տարեկան)
Վախճանի վայր Անկարա, Թուրքիա
Թաղված Merkezefendi Cemetery
Քաղաքացիություն  Թուրքիա
Ամուսին Nermin Erbakan?
Զավակներ Fatih Erbakan?
 
Ինքնագիր Изображение автографа

Նեջմեթթին Էրբաքան (թուրքերեն՝ Necmettin Erbakan, հոկտեմբերի 29, 1926(1926-10-29), Սինոպ, Թուրքիա - փետրվարի 27, 2011(2011-02-27)[1][2][3][…], Անկարա, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի վարչապետ 1996 թվականի հունիսի 28-ից մինչև 1997 թվականի հունիսի 30-ը։ Համարվում է «քաղաքական իսլամի» հիմնադիրը[4] , եղել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական խորհրդատուն[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սինոփում 1926 թվականին, ավարտել է Ստամբուլի տեխնիկական համալսարանը, Գերմանիայում ճարտարագիտության դոկտորի աստիճան է ստացել։ 1969 թվականին հրատարակել է «Millî Görüş» (Ազգային տեսլական) իսլամական մանիֆեստը։ Այդ գաղափարախոսության հիման վրա նա ստեղծել է մի քանի քաղաքական կուսակցություններ, որոնց մեծ մասն արգելվել է։ 1974, 1975-1977 և 1977-1978 թվականներին եղել է Թուրքիայի փոխվարչապետ։

1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո Էրբաքանին արգելվել էր զբաղվել քաղաքական գործունեությամբ։ 1987 թվականին արգելքը հանվեց, և նա հիմնադրեց բարօրության կուսակցությունը։ 1995 թվականին բարօրություն կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, և 1996 թվականին Էրբաքանն ընտրվեց վարչապետ՝ դառնալով առաջին իսլամամետ քաղաքական գործիչն այդ պաշտոնում։

Արտաքին քաղաքականության մեջ Էրբաքանը իսլամադավան այլ երկրների հետ մերձեցման քաղաքականություն էր վարում՝ ի հակակշիռ ավելի վաղ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության քաղաքականության։ Էրբաքանը նաևհանդես է եկել Իսլամական ութնյակի (D-8) ստեղծման նախաձեռնությամբ։ 1997 թվականի փետրվարի 28-ին թուրքական բանակը միջամտեց քաղաքականությանը՝ ազգային անվտանգության խորհրդի նիստում հնչեցնելով սեփական պահանջները, որի արդյունքը դարձավ 18 կետից բաղկացած հուշագիրը։ Հունիսին Էրբաքանը հրաժարական տվեց, իսկ 1998 թվականին նրան արգելվեց քաղաքական գործունեությամբ զբաղվել հինգ տարվա ընթացքում՝ աշխարհիկ ռեժիմի խախտման փորձի համար։ Արգելքի ժամկետի ավարտից հետո մասնակցել է «Արդարություն և զարգացում» կուսակցության ստեղծմանը։ Մեղադրվելով խարդախության մեջ՝ 2004 թվականին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, սակայն կարողացել է խափանման միջոցը փոխել տնային կալանքի, իսկ 2008 թվականին ներում է շնորհվել[6]։

2011 թվականի փետրվարի 27-ին Անկարայի հիվանդանոցում մահացել է սրտի կաթվածից, Ստամբուլում նրա հուղարկավորությանը մասնակցել է հարյուր հազարավոր մարդ[4]։ 2012 թվականի ապրիլին Անկարայի դատախազությունը ձերբակալության օրդեր էր ներկայացրել 30 զինվորականների, որոնք մասնակցել են 1997-1998 թվականների փետրվարի իրադարձություններին և անմիջական առնչություն են ունեցել Նեջմեթին Էրբաքանի պաշտոնանկության հետ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.todayszaman.com/news-236799-number-one-victim-of-feb-28-dies-on-eve-of-coup-anniversary.html
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 «В Турции прошли похороны основателя "политического ислама" Эрбакана». ՌԻԱ Նովոստի. 01.03.2011.
  5. «Скончался бывший премьер-министр Турции Неджметтин Эрбакан». islamnews.ru. 28.02.2011. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  6. «В Турции умер бывший глава исламистского правительства Неджеметтин Эрбакан». NEWSru.com. 27.02.2011.
  7. В Турции вновь начались аресты высокопоставленных военных