Նաբուգոդոնոսոր I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաբուգոդոնոսոր
Nabu-Kudurri-Usur.jpg
 
Քաղաքացիություն՝ Բաբելոն
Ծննդյան օր Մ.թ.ա. XII դար
Վախճանի օր Մ.թ.ա. 1104 թ.
Դինաստիա IV Բաբելոնական դինաստիա
Հայր Նինուրտա-նադին-շումի
Զավակներ Enlil-nadin-apli

Նաբուգոդոնոսեր I (աքքադերեն՝ Набу-кудурри-уцур I, (Nabû-kudurrī-usur I) - Բաբելոնի արքա, կառավարել է մոտավորապես մ.թ.ա. 1125-1103 թթ.-ին։

Նինուրտա-նադին-շումի որդին։ Նրա կառավարման ընթացքում սկսվեց նոր և չնայած կարճ վերելքը Բաբելոնի։

Կառավարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմ Ասորեստանի հետ

Երբ Նաբուգոդոնոսորը սկսեց կառավարել, նրա համար հեշ ժամանակներ չէին։ Իր իշխանության 4-րդ տարին (մ. թ. ա. 1121 թ.) նա ուղևորվեց դեպի Ասորեսատնի սահման և հարձակվեց ռուս.՝ Цанк ամրոցի վրա։ Սակայն Ասորեստանի արքա Աշուր-րեշ-իշի I ոչ միայն ետ շպրտեց բաբելոնացիների հարձակումը, այլև պարտության մատնեց նրանց։

Պատերազմ Էլամի հետ

Մոտավորապես մ.թ.ա. 1120 թ.-ին Էլամի գահին բազմեց Խուտելետուշ-Ինշուշինակ։ Մ.թ.ա. 1115 թ.-ին Նաբուգոդոնոսորը արշավ սկսեց էլամների դեմ, բայց այս արշավը ավարտվեց անհաջող իր համար։ Մ.թ.ա. 1115 թ.-ին նա կրկին արշավեց Էլամ, և տարավ վճռական հաղթանակ նրաց դեմ ճակատամարտում կից Շոշին: Երեվում է այդ պատերազմում մահացել է նաև Էլամի արքան՝ Խուտելետուշ-Ինշուշինակը։

Նաբուգոդոնոսորի հաղթանակը պայմանավորված էր նաև նրանով, որ նրա կողմն էին անցել նաև Ռիտի-մարդուկ, (կասիտերեն Լակտի-Շիխու) քասիթների տոհմից Բիտ-Կարզիյաբկու և երկու շատ ազդեցիկ քուրմեր, որոնք հափշտակել էին Րիա Աստվածուհու արձանը։ Հետո Նաբուգոդոնոսորը նվաճեց Շոշին և այնպիսի հարված հասցրեց Էլամին, որ 3 դարվա (սկսած մ.թ.ա. 821 թ.) ընթացքում ոչ մի աղբյուրում չի հիշատակվում։ Էլամից հեռանալուց հետո, Էլամի գահին է բարձրանում Շիլխանա-խամրու-լագամար՝ կամ տղան, կամ եղբայրը Խուտելետուշ-Ինշուշինակի, որի մասին ոչինչ հայտնի չէ, բացի այն փաստից որ նա բազմել է գահին։

Արքայի այլ արշավանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաբուգոդոնոսորը ոչ միայն ավերեց Էլամին, այլ նաև սիրում էր պարծենալ իր արձանագրությունում, որ նա եղել է «լուլուբիների հզոր երկրի նվաճողը», «նվաճել է Ամուրու երկիրը (Սիրիայում) և ջախջախել է քասիթներին»: Նաև հաջող մենամարտել է արամեացիների հետ, որոնք սկսել էին նրխուժել Բաբելոն հյուսիս-արևմուտքից։

Երկրի դրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուամենայնիվ երկրի ներսում արքայի դրությունը մնում էր ոչ կայուն։ Նաբուգոդոնոսորը, ինչպես նախորդ արքաները, շարուանակում էր հենարան փնտրել քուրմերի, քաղաքների, հայտնի և ազդեցիկ ընտանիքների, առանձին ազդեցիկ անձանց մեջ։ Դրանով է բացատրվում մինչև մեզ հասած արտոնյալ անձեռնամխելի հրովարտակները։ Այսպես Էլամի վրա արշավից հետո, արքային դիմել է խնդրանքով Րիտի-Մարդուկ, տերը Բիտ-Կարզիյաբկու, ով անցել էր Նաբուգոդոնոսորի կողմը, և նկատված արքայի կողմից, կռվում աչքի ընկնողների հետ։ Խնդրանքը վերաբերում էր բոլոր քաղաքներին այդ տարածաշրջանում՝ սփռված Նամարում, որոնք նախկին արքաների օրոք ազատված էին բոլոր մուրհակներից։ Բայց, չնայած իրենց իրավունքներին, ընդգրկվել են որպես դավաճաններ Նամարի տարածքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Б. А. Тураев. «История Древнего Востока».

Древний Восток и античность. // Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт. / Автор-составитель В. В. Эрлихман. — Т. 1.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]