Ադադ-շում-իդդին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ադադ-շում-իդդին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ.թ.ա. 13-րդ դար |
Մահացել է | ենթդ․ մ. թ. ա. 1217 |
Քաղաքացիություն | Բաբելոն |
Մասնագիտություն | գերիշխան |
Զբաղեցրած պաշտոններ | Բաբելոնի թագավոր |
Ադադ-շում-իդդին (բառ. «Ադադը անուն տվեց»; dIM-MU-SUM-na) — Բաբելոնի արքա կասսիթական հարստությունից, կառավարել է մոտավորապես մ․թ․ա․ 1224 — 1219 թթ․ ։ Չկա ոչ-մի փաստ ապացուցող նրա կապը իր նախորդի Կադաշման-Հարբե Բ-ի կամ Կաշտիլիաշ Դ-ի ընտանիքի հետ։ Նա, հավանաբար, գահընկեց է արվել բաբելոնցիների ապստամբության ժամանակ և փոխարինվել Կաշտիլիաշ Դ-ի որդի Ադադ-շում-ուցուրով։ Հնարավոր է, որ Ադադ-շում-ուցուրը եղել է լոկ ասորեստանյան դրածո գտնվող Թուկուլթի-Նինուրթա Ա-ի իշխանության տակ, սակայն ավելի ուշ բաբելական տիրակալները ճանաչել էին նրա իշխանությունը օրինական։
Կառավարել է 6 տարի։
Ըստ P տարեգրության Ադադ-շում-իդդինի կառավարման ժամանակ տեղի է ունեցել Կիտեն-Խուտրանի էլլամական ներխուժումը։ Անհայտ է, ցանկանում էին բաբելոնցիները այդ տարեգրության մեջ նվազեցնել ասորեստանյան տիրապետության դերը թե, հակառակը, ասորեստանցիներն են ճոխ ներկայացրել իրենց տիրապետությունը։