Բանկոմատ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |

Բանկոմատների օգտագործումը բանկերի համար դարձավ առաջին փորձը՝ հաճախորդին հնարավորություն տալու իր հաշվի վերաբերյալ աշխատանքին ծանոթանալու համար, որը նա կարող է անել օրվա ցանկացած ժամին և գրեթե ցանկացած տեղում։ Ներկայումս ակտիվ կերպով զարգանում է «Բանկ-հաճախորդ» համակարգը, սակայն մասնավոր անձանց համար բանկոմատները դեռ շատ երկար կմնան միակ միջոցը՝ բանկի հեռավոր մուտք չգործելու համար։
Ընդհանուր առմամբ՝ բանկոմատը իրենից ներկայացնում է մի սարք, որը կատարում է հետևյալ տիպի ֆինանսական գործառնություններ՝
- Զանազան հաշիվներից կանխիկ թղթադրամի
տրամադրում
- Ընթացիկ, ժամկետային և այլ հաշիվների վրա ավանդի ընդունում
- Ընթացիկ հաշվից գումարի փոխանցում դեպի ժամկետային, և հակառակը, կրեդիտային քարտից՝ ընթացիկ։
Բանկոմատների օգտագործումը բավական մեծ ներդրված կապիտալներ է պահանջում, որովհետև բանկոմատներ օգտագործում են միայն խոշոր բանկերը։ Բանկոմատների օգտագործման արդյունավետության գնահատման ցուցանիշ կարելի է համարել մեկ օրվա ընթացքում օգտագործվող պլաստիկ քարտերի քանակը։ Անգլիայում, ԱՄՆ-ում այս ցուցանիշը հասնում է 2-4 հազար քարտ բանկոմատ։ Դրա հետ մեկտեղ՝ յուրաքանչյուր բանկոմատ միջին հաշվարկով մեկ շաբաթում օգտագործվում է 1750 անգամ, կամ մեկ օրում՝ 250 անգամ (ըստ 2007 թ. տվյալների)։ Իսկ մեր երկրում յուրաքանչյուր բանկոմատ միջին հաշվարկով մեկ շաբաթում օգտագործվում է 250-300 անգամ, կամ մեկ օրում՝ 40-50 անգամ։ Հիմնականում բանկոմատները հասանելի են լինում փողոցում կամ տեղադրված են լինում բանկի ներսում։
Սովորաբար բանկոմատը բաղկացած է՝
- PC, պարզ PC՝ i286 կամ i386 պրոցեսորներով,
- Մոնիտոր կամ հատուկ ցուցատախտակ
- Ստեղնաշար
- Հատուկ նեղ տպող սարք՝ անցկացվող գործառնությունների վերաբերյալ անդորրագիր տրամադրելու համար
- Հաշվիչ սարք,
- Դրամական միջոցների պահեստ և դրանց կեղծությունը ստուգելու համապատասխան մեխանիզմ,
Բացի դրանից, անհրաժեշտ է հատուկ կիրառական ծրագրային ապահովում՝ բոլոր բլոկերի աշխատանքի կառավարման համար, և հեռահաղորդակցման սարքավորում՝ համակարգչային ցանցին միանալու համար։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кондрашов Ю.Н. «Введение в проектирование автоматизированных банковских систем»
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բանկոմատ կատեգորիայում։ |