Լյութեր Ջորջ Սիմջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյութեր Ջորջ Սիմջյան
Ծնվել է հունվարի 28, 1905({{padleft:1905|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:28|2|0}})
Մահացել է հոկտեմբերի 23, 1997({{padleft:1997|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:23|2|0}}) (92 տարեկանում)
Մահվան վայր Ֆորթ Լոդերդեյլ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն գյուտարար

Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյան (արևմտԼութեր Ճորճ Սիմճեան, անգլ.՝ Luther George Simjian, հունվարի 28, 1905 - հոկտեմբերի 23, 1997), ամերիկահայ գյուտարար։ Հեղինակ է բազմաթիվ սարքերի և ունի 200-ից ավելի արտոնագրեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1905 թվականին Այնթապում։ Եղեռնից մազապուրծ փախել է Բեյրութ, այնուհետև՝ Մարսել։ 1920 թվականին արտագաղթում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 15 տարեկանից սկսած աշխատում է որպես լուսանկարիչ։ Յեյլի բժշկական դպրոցի (Yale School of Medicine) լաբորատորիայում որպես լաբորատորիայի լուսանկարիչ աշխատելու տարիներին նվիրվում է բժշկության ուսումնասիրմանը։ Ավելի ուշ, 1928 թվականին, դառնում է լուսանկարչական բաժանմունքի տնօրեն և ստեղծում է մի քանի սարք, ինչպիսին է նկարների մանրադիտակի լուսարձակը։ 1934 թվականին տեղափոխվում է Նյու Յորք։

Բանկոմատի գյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Սիմջյանի մոտ ծնվեց կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի (անգլերեն՝ Automated Teller Machine- ATM) ստեղծման գաղափարը։ Ի հեճուկս բանկերի թերահավատության նա մինչև 1960 թվականը գրանցում է 20 արտոնագիր՝ կատարելագործելով սարքը՝ հիմք ստեղծելով այսօրվա բանկոմատների համար։ Վերջապես, 1960 թվականին նա պայմանագիր կնքեց Նյու Յորքի City Bank-ի (այսօր՝ Citibank) իր սարքը վեց ամիս ժամկետով փորձնական շահագործելու վերաբերյալ։ Սակայն վեց ամիս անց պայմանագիրը խզվեց, քանի որ այն ժամանակ սարքն այսօրվա պես պահանջարկ չուներ։ Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ՝ 1965 թվականին՝ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը։

Այլ գյուտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմջյանն առևտրային հաջողություն ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ հայտնագործեց ռազմական թռիչքների սիմուլյատորը, որն օգտագործվում էր ԱՄՆ ռազմական օդաչուների մարզումներում գնահատելու համար ավիատեխնիկաների արագությունն ու միջտարածությունը։ Այն բաղկացած էր հայելուց, լույսի աղբյուրից և փոքր սավառնակներից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]