Գյոթեի անվան համալսարան
Գյոթեի անվան համալսարան (Գյոթեի անվան գերմանական մշակութային կենտրոն, գերմ.՝ Goethe-Institut), գերմանական hասարակական կազմակերպություն, որի խնդիրը միջազգային մշակութային համագործակցությունն ու արտասահմանում գերմաներենի մասսայականացումն է[16]։ Կարևոր խնդիր է հանդիսանում գերմաներեն լեզվի ուսուցումը՝ որպես օտար լեզվի։ Գյոթեի անվան համալսարանի նպատակը Գերմանիայի հետ միջմշակութային փոխհամագործակցությունն է, որն իր մեջ ներառում է ոչ միայն ֆիլմերի, գրականության, երաժշտության, այլ նաև հասարակական արժեքների փոխանակում։ Կազմակերպությունը կրում է գերմանացի հայտնի բանաստեղծ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյոթեի անվան համալսարանը հիմնադրվել է 1951 թվականին և հանդիսացել է 1925 թվականին հիմնադրված գերմանական ակադեմիայի իրավահաջորդը։ Սկզբում համալսարանում պետք է սովորեին Գերմանիայում գերմաներենի արտասահմանցի ուսուցիչները։ 1953 թվականին սկսվել են լեզվական առաջին դասընթացները, այդ նույն ժամանակահատվածում համալսարանը խնդիր է դրել համագործակցել «գերմաներեն լեզուն արտասահմանում» շարժման հետ։ 1959-1960 թվականներին արտասահմանում գտնվող պետական բոլոր մշակութային հաստատությունները դարձել են Գյոթեի անվան համալսարանի մի մասը։ 1968 թվականին համալսարանը սկսել է իր մշակութային գործունեությունը։ Երկաթե վարագույրի անկումից հետո` 1989 թվականին, համալսարանն ընդլայնել է իր գործունեությունն Արևելյան Եվրոպայում, ինչը հանգեցրել է համալսարանի մեծ թվով մասնաճյուղերի բացմանը։ 2000 թվականի սեպտեմբերի 21–ից մինչև 2001 թվականի հունվարն ու 2003 թվականի հուլիսը` Inter Nationes կազմակերպության հետ միավորվելուց հետո, համալսարանն անվանվել է Goethe-Institut Inter Nationes։ 2004 թվականին Փհենյանում բացվել է տեղեկատվական կենտրոնը՝ Հյուսիսային Կորեայի մշակույթի համալսարանի առաջին մասնաճյուղը։ 2008 և 2009 թվականներին համալսարաններ են բացվել Դար–էս Սալամում, Նովոսիբիրսկում և Լուանդայում։ Ներկայումս համալսարանն ամբողջ աշխարհում մասնաճյուղեր ունի․ 12-ը՝ Գերմանիայի քաղաքներում, 159 համալսարան՝ աշխարհի 98 երկրներում։ Ռուսաստանում Գյոթեի անվան համալսարանի մասնաճյուղերն աշխատում են 3 քաղաքներում` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Նովոսիբիրսկում[17]։
Կազմակերպություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյոթեի անվան համալսարանը, որտեղ աշխատում է ավելի քան 3500 մարդ, ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից։ 2008 թվականին համալսարանի բյուջեն կազմել է 320 միլիոն եվրո. դրանից 211 միլիոն եվրոն կազմել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության լրավճարները, ավելի քան 99 միլիոն եվրոն համալսարանն ինքնուրույն է վաստակել՝ երկրի ներսում և արտասահմանում լեզվական դասընթացներ և քննություններ անցկացնելով։ Համալսարանն արտասահմանցի ուսանողներին կրթաթոշակ է վճարում։ Կրթաթոշակ ստացողների մեծ մասը գերմաներենի ուսուցիչներ են։
Գյոթեի անվան համալսարանի կենտրոնական գրասենյակը գտնվում է Մյունխենում։ 2008 թվականի ապրիլի 1–ից նախագահը Կլաուս–Դիտեր Լեմանն (Klaus-Dieter Lehmann) է։
Քննություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանը հանդիսանում է Գերմանիայի սահմաններից դուրս միակ պաշտոնական կազմակերպությունը, գերմաներենի իմացության վերաբերյալ վկայականները տարբեր մակարդակների են լինում (տե՛ս ներքևում), որոնք վերանայվում են գերմանական կառավարական հաստատությունների կողմից (Գերմանիայի հյուպատոսարան, BAMF և այլն)։
Որպես օտար լեզու՝ գերմաներեն սովորողների համար համալսարանը մշակել է քննությունների որակավորման համակարգ (Deutsch als Fremdsprache, DaF)՝ A1–ից մինչև C2 մակարդակների համար։ Այդ քննությունները համապատասխանում են օտար լեզուների տիրապետման համաեվրոպական հեղինակավոր չափորոշիչներին, քննությունները կարելի է հանձնել ինչպես Գերմանիայում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս։ Բացի այդ, գործում է «Գերմաներենի համար մեծ դիպլոմ» (գերմ.՝ Großes Deutsches Sprachdiplom) ծրագիրը։ Բացի այդ, ծրագիր է գործում նաև լեզվին տիրապետելու ավելի առաջավոր մակարդակների համար։ Ներքևում ներկայացված է Գյոթեի անվան համալսարանի հիմնական քննությունների սանդղակը։
Լեզուների իմացության իրազեկության համաեվրոպական համակարգ (CEFR) | Գյոթեի անվան համալսարանի քննություններ | Գյոթեի անվան համալսարանի քննություններ (մինչև 15 տարեկան) |
---|---|---|
C2 | Zentrale Oberstufenprüfung, Kleines Deutsches Sprachdiplom | Բացակայում է |
C1 | Goethe-Zertifikat C1 — Zentrale Mittelstufenprüfung (neu), Prüfung Wirtschaftsdeutsch | Բացակայում է |
B2 | Zertifikat Deutsch für den Beruf | Բացակայում է |
B1 | Zertifikat Deutsch | Zertifikat Deutsch für Jugendliche |
A2 | Start Deutsch 2 | Fit in Deutsch 2 |
A1 | Start Deutsch 1 | Fit in Deutsch 1 |
1998-2000 թվականներին Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD)՝ Գյոթեի անվան համալսարանը Հագենի համալսարանի, Բոխումի Ռուր համալսարանի և Կառլա Դույսբուրգի անվան կենտրոնի հետ մշակել է լեզվական թեստ՝ TestDaF, որը հանձնելով՝ կարող են հավակնել՝ սովորելու գերմանական բուհերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.goethe.de/de/uun/org.html
- ↑ Wittek B. Und das in Goethes Namen — 2006. — ISBN 3-89158-424-5
- ↑ https://bideutschland.de/mitglieder/
- ↑ https://www.eunicglobal.eu/about
- ↑ https://www.musikrat.de/organisation/dmr-ev/mitglieder/ordentliche-mitglieder/
- ↑ http://www.deutscher-sprachrat.de/index.php?id=312
- ↑ https://www.unesco.de/ueber-uns/ueber-die-duk/wer-wir-sind/mitgliederversammlung
- ↑ https://www.alte.org/Our-Full-Members
- ↑ https://www.degeval.org/ueber-uns/mitglieder/
- ↑ https://www.kulturweit.de/netzwerk
- ↑ https://prixjeunesse.de/about-us/
- ↑ https://www.aatg.org/page/PartnerOrgs
- ↑ https://web.archive.org/web/20230803111744/https://cdn.ifla.org/wp-content/uploads/ifla-members-and-association-affiliates_2023-07-21.pdf
- ↑ https://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2005-alliance-franaise-societa-dante-alighieri-british-council-goethe-institut-instituto-cervantes-e-instituto-cames.html?especifica=0
- ↑ https://comenius-award.de/wp-content/uploads/2020/09/Presseinfo-2015-_1_-25-06-15.pdf
- ↑ Über uns — Goethe-Institut
- ↑ Глава Института имени Гёте: Мы хотим усилить интерес россиян к немецкому языку | Культура и стиль жизни | Deutsche Welle | 13.03.2009
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eckard Michels: Von der Deutschen Akademie zum Goethe-Institut. Sprach- und auswärtige Kulturpolitik 1923—1960, München, 2005
- Steffen R. Kathe: Kulturpolitik um jeden Preis. Die Geschichte des Goethe-Instituts von 1951 bis 1990, München, 2005
- Gerald Schneider, Julia Schiller: Goethe ist nicht überall: Eine empirische Analyse der Standortentscheidungen in der Auswärtigen Kulturpolitik. In: Zeitschrift für Internationale Beziehungen, 1/7/2000
- Karl Sebastian Schulte: Auswärtige Kulturpolitik im politischen System der Bundesrepublik Deutschland: Konzeptionsgehalt, Organisationsprinzipien und Strukturneuralgien eines atypischen Politikfeldes am Ende der 13. Legislaturperiode. Verlag für Wissenschaft und Forschung, Berlin, 2000
- Martin Mumme: Strategien Auswärtiger Bewußtseinspolitik — Von der Macht der Ideen in der Politik, Eine kritische Analyse der Konzeption des Goethe-Instituts und der deutschen auswärtigen Kulturpolitik, Verlag Königshausen & Neumann, 2006
- Victoria Znined-Brand: Deutsche und französische auswärtige Kulturpolitik: Eine Vergleichende Analyse. Das Beispiel der Goethe-Institute in Frankreich sowie der Instituts und Centres Culturels Français in Deutschland seit 1945, Frankfurt am Main, 1997
- Bernard Wittek: Und das in Goethes Namen: Das Goethe-Institut von 1951 bis 1976, Verlag Vitas, 2005
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյոթեի անվան համալսարանի մասնաճյուղերի ցանկ
- Գյոթեի անվան համալսարան Մոսկվայում
- Գյոթեի անվան համալսարան Սանկտ–Պետերբուրգում
- Գյոթեի անվան համալսարան Նովոսիբիրսկում
- TestDaF–ի սկզբնական էջը
- գերմանական արտաքին մշակութային քաղաքականությունը նախընտրական պայքարի առարկա է դառնում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյոթեի անվան համալսարան» հոդվածին։ |
|