Ջավեդ Քարիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջավեդ Քարիմ
Jawed Karim 2008.jpg
 
Կրթություն՝ Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան և Ստենֆորդի համալսարան
Մասնագիտություն՝ համակարգչային գիտնական, ձեռնարկատեր, ուսանող և յություբեր
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հոկտեմբերի 28, 1979(1979-10-28) (39 տարեկան)
Ծննդավայր Մերզեբուրգ, Halle District, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ և Flag of Germany.svg Գերմանիա
 
Կայք՝ jawed.com

Ջավեդ Քարիմ (բենգալերեն՝ Pablo Barrera, հոկտեմբերի 28, 1979(1979-10-28), Մերզեբուրգ, Halle District, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն), ամերիկացի գործարար, YouTube ծառայության ստեղծողներից մեկը, ավելի վաղ ներդրում է ունեցել «PayPal» վճարային համակարգի ծառայությունների մշակման գործում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մերզեբուրգում (ԳԴՀ)` գերմանուհու և բանգլադեշցի ներգաղթյալի ընտանիքում, բայց դեռ վաղ մանկությունից ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա և մեծացել Նոյսում։ 1992 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ Քարիմն ավարտել է Մինեսոտայի կենտրոնական դպրոցը և ընդունվել Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, սակայն, աշխատանքի անցնելով PayPal-ում, չի ավարտել այն, թեև 2004 թվականին, ի վերջո, ստացել է ինֆորմատիկայի բակալավրի աստիճան[1]:

2005 թվականին Չադ Հերլիի և Սթիվ Չենի հետ համատեղ հիմնադրել է ՅուԹյուբը: Կայքի առաջին տեսահոլովակը ներբեռնվել է 2005 թվականի ապրիլի 23-ին[2]: Դա jawed օգտատիրոջ առաջին հոլովակն էր, նա 2008 թվականին ուներ 44 տեսանյութ, իսկ այժմ մնացած միակ տեսանյութը իր առաջին տեսանյութն է[3]: Հետագայում ընդունվել է Սթենֆորդի համալսարանի ինֆորմատիկայի բաժնի ասպիրանտուրա։ ՅուԹյուբի վաճառքի ժամանակ Գուգլը 137443 բաժնետոմս է ստացել[4]: Նրա մայրը Մինեսոտայի համալսարանում կենսաքիմիայի պրոֆեսոր է[5][6]:

Այսպես կոչված «PayPal մաֆիա»-ի ներդրողների և գործարարների ոչ ֆորմալ միավորման անդամ է, «PayPal»-ում աշխատել է մինչև 2002 թվականի «EBay»-ի կլանումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. YouTube: OurGuys Արխիվացված է Հոկտեմբեր 12, 2007 Wayback Machine-ի միջոցով:, University of Illinois at Urbana-Champaign Department of Computer Science
  2. Video websites pop up, invite postings, USA Today, November 21, 2005
  3. jawed - YouTube. 2008-07-11 Wayback Machine-ի միջոցով: (archived Հուլիս 11, 2008)
  4. New York Times: YouTube’s Payoff: Hundreds of Millionders, The New York Times, February 7, 2007.
  5. With YouTube, Student Hits Jackpot Again, The New York Times, October 12, 2006.
  6. Surprise! There’s a third YouTube co-founder, USA Today, October 11, 2006.