Պոլ Լանժևեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Լանժևեն
ֆր.՝ Paul Langevin
Ծնվել էհունվարի 23, 1872(1872-01-23)[1][2][3][…]
Փարիզ[4]
Մահացել էդեկտեմբերի 19, 1946(1946-12-19)[4][1][3][…] (74 տարեկան)
Փարիզ
ԳերեզմանՊանթեոն (Փարիզ)
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունֆիզիկոս, քիմիկոս, գիտության փիլիսոփա, մանկավարժ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[5] և Փարիզի արդյունաբերական ֆիզիկայի և քիմիայի արձրագույն դպրոց
Գործունեության ոլորտֆիզիկա[6], քիմիա, Գիտության փիլիսոփայություն, տեսական ֆիզիկա[6] և փորձարարական ֆիզիկա[6]
Պաշտոն(ներ)ընկերության նախագահ, պրոֆեսոր, տնօրեն, ընկերության նախագահ, ընկերության նախագահ, կազմակերպության հիմնադիր, կազմակերպության հիմնադիր, ընկերության նախագահ, member? և ընկերության նախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Մարդու իրավունքների լիգա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՔեմբրիջի համալսարան, Փարիզի համալսարան, Բարձրագույն նորմալ դպրոց (1897) և Փարիզի արդյունաբերական ֆիզիկայի և քիմիայի արձրագույն դպրոց (1893)
Տիրապետում է լեզուներինանգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն[1][6]
Գիտական ղեկավարՊյեռ Կյուրի, Ջոզեֆ Թոմպսոն և Գաբրիել Լիպման
Եղել է գիտական ղեկավարԼուի դը Բրոյլ[7], Léon Brillouin?[8] և Մորիս դը Բրոյլ
Պարգևներ
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
Ամուսին(ներ)Jeanne Desfosses?
Երեխա(ներ)Jean Langevin?, André Langevin?, Madeleine Varloteau?, Հելեն Սոլոմոն-Լանժևեն և Պոլ-Ժիլբեր Լանժևեն
ՀայրVictor-Charles Langevin?
ՄայրMarie-Adelaide Pinel?
Ստորագրություն
Изображение автографа
 Paul Langevin Վիքիպահեստում

Պոլ Լանժևեն (ֆր.՝ Paul Langevin, հունվարի 23, 1872(1872-01-23)[1][2][3][…], Փարիզ[4] - դեկտեմբերի 19, 1946(1946-12-19)[4][1][3][…], Փարիզ), ֆրանսիացի ֆիզիկոս և հասարակական գործիչ, Փարիզի ԳԱ անդամ (1934), ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1929), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ Ավարտել է ֆիզիկայի և քիմիայի դպրոցը (1891), այնուհետև՝ Փարիզի Նորմալ դպրոցը (1897)։ Աշխատել է Փարիզի համալսարանում և Քոլեջ դպրոցի Ֆրանսիայում (1909 թվականից պրոֆեսոր)։ Դառնալով ֆիզիկայի և քիմիայի դպրոցի տնօրենը (1925)՝ վերակառուցել է այն բարձրագույն ուսումնական հաստատության (1926)։ Մասնակցել է Ամստերդամի հակաֆաշիստական կոմիտեի [1932), Ֆրանսիայում ժողովրդական ճակատի կազմակերպմանը(1935), 20 տարի աշխատել է մարդու իրավունքների լիգայում։ 1944 թվականին ընդունվել է Ֆրանսիայի կոմկուսի շարքերը։ 1946 թվականին ընտրվել է «Ֆրանսիայի ԽՍՀՄ» ընկերության նախագահ։

Աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են գազերի իոնացմանը, պարամագնիսականության ու դիամագնիսականության տեսությանը և ձայնագիտությանը։ Հայտնագործել է (1902) ծանր իոնների գոյությունը, պարգել, որ մթնոլորտում հանդիպում են երկու տեսակ իոններ՝ սովորական և ծանր ու տվել այդ երևույթի բացատրությունը։ Մշակել է պարա- և դիամագնիսականության էլեկտրոնային տեսությունը, ինչպես նաև առաջարկել մագնիսականության հիմնական օրենքների տեսությունը։ Լանժևենի զարգացրած վիճկագրական մեթոդը լայն կիրառություն է գտել։ Նա մշակել է պիեզոքվարցի օգնությամբ գերկարճ առանձգական ալիքների ստացման մեթոդները, որոնք կիրառվել են ստորջրյա ազդանշանման, ուլտրաձայնային էխոլոտի համար։

Լանժևենի անունով է կոչվել 5290 աստերոիդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 485