Լիզա Մեյտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիզա Մեյտներ
Lise Meitner (1878-1968), lecturing at Catholic University, Washington, D.C., 1946.jpg
Ծնվել էնոյեմբերի 7, 1878(1878-11-07)[1][2][3][…]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2][4][5][…]
Մահացել էհոկտեմբերի 27, 1968(1968-10-27)[1][2][6][…] (89 տարեկան)
Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]
ԳերեզմանSt James Churchyard[7]
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ցիսլեյտանիա, Flag of Austria.svg Ավստրիա[4] և Flag of Sweden.svg Շվեդիա[4]
Դավանանքհուդայականություն[8] և Evangelical Church of Augsburg Confession in Austria?[9]
Մասնագիտությունմիջուկային ֆիզիկոս, համալսարանի դասախոս, քիմիկոս և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ, Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ[4], HU Berlin, Վիեննայի համալսարան և Ամերիկյան կաթոլիկ համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[10], Բեռլինի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լեոպոլդինա և Ավստրիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՎիեննայի համալսարան (փետրվարի 1, 1906)[2][11] և Akademisches Gymnasium? (1901)
Տիրապետում է լեզուներինճապոներեն[1]
Գիտական ղեկավարՖրանց Էքսներ[12] և Լյուդվիգ Բոլցման
Եղել է գիտական ղեկավարRudolf Jaeckel? և Arnold Flammersfeld?[13]
Հայտնի աշակերտներNikolaus Riehl?
Պարգևներ
ՀայրՖիլիպ Մեյտներ[2][4]
ՄայրHedwig Meitner?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Lise Meitner Վիքիպահեստում

Լիզա Մեյտներ (Մայտներ, գերմ.՝ Lise Meitner, նոյեմբերի 7, 1878(1878-11-07)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2][4][5][…] - հոկտեմբերի 27, 1968(1968-10-27)[1][2][6][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), ավստրիացի ֆիզիկոս և ռադիոքիմիկոս։ Հետազոտություններ է կատարել միջուկային ֆիզիկայի, միջուկային քիմիայի և ռադիոքիմիայի ոլորտներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզա Մեյտները ծնվել է Վիեննայում, հրեական ընտանիքի ութ երեխաներից երրորդն էր, նրա հայրը՝ Ֆիլիպ Մեյտները, 19-րդ դարի վերջին հայտնի շախմատիստ էր։ Ինչպես այդ ժամանակ գիտությամբ հետաքրքրվող շատ երիտասարդ կանանց հետ էր պատահում, ընտանիքը դեմ էր, որ նա սովորի համալսարանում, միայն թե Մեյտները հասավ իր ուզածին և 1901 թվականին ընդունվեց Վիեննայի համալսարան, որտեղ սկսեց սովորել ֆիզիկա Լյուդվիգ Բոլցմանի և Ֆրանց Էքսների ղեկավարությամբ։ 1905 թվականին նա համալսարանի կանանց մեջ առաջինն էր, որ ֆիզիկայի ոլորտում ստացավ PhD աստիճան։ Դրանից հետո Մեյտները գնաց Բեռլինի Կայզեր Վիլհելմի գիտական միություն, որպեսզի Մաքս Պլանկի գլխավորությամբ սովորի քիմիա և աշխատի Օտտո Հանի հետ։ Կիրառելով ֆիզիկայի իր գիտելիքները և Հանի՝ քիմիայի իմացությունը՝ նրանք աշխատակցեցին 30 տարի։

1908 թվականին կնքվել է՝ ընդունելով լյութերականություն։

1917 թվականին Հանը և Մեյտները հայտնագործել է պրոտակտինիումի առաջին երկարակյաց իզոտոպը։

1923 թվականին Լիզա Մեյտները հայտնագործել է էլեկտրոնների ազատ արժեքների լրացման երևույթը, որն ստացել է Օժեի երևույթ անվանումը՝ ի պատիվ հետազոտող Պիեռ Վիկտոր Օժեի, որը անկախ Մեյտներից հայտնագործել է դա 1925 թվականին։

1926 թվականին Մեյտները դարձել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր։ Նա Գերմանիայի առաջին կինն է, որ գիտության մեջ հասել է նման բարձունքի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]