Բոլեսլավ Պրուս
Բոլեսլավ Պրուս լեհ.՝ Aleksander Głowacki | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | լեհ.՝ Aleksander Głowacki |
Ծնվել է | օգոստոսի 20, 1847[1][2][3][4][4][5] |
Ծննդավայր | Հրուբեշով, Hrubieszów County, Լյուբլինի վոևոդություն, Լեհաստան |
Վախճանվել է | մայիսի 19, 1912[1][2][3][4][4][5] (64 տարեկանում) |
Վախճանի վայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[6] |
Գրական անուն | Bolesław Prus |
Մասնագիտություն | լրագրող, փիլիսոփա, գրող, գրական քննադատ և արձակագիր |
Լեզու | լեհերեն[1] |
Քաղաքացիություն | Լեհաստան Ռուսական կայսրություն Պորտուգալիա[7] |
Կրթություն | Վարշավայի համալսարան |
Ժանրեր | վեպ և պատմվածք |
Ուշագրավ աշխատանքներ | Տիկնիկ |
![]() | |
Bolesław Prus Վիքիպահեստում |
Բոլեսլավ Պրուս (լեհ.՝ Bolesław Prus, իսկական անունը՝ Ալեքսանդր Դլովացկի, լեհ.՝ Aleksander Głowacki, օգոստոսի 20, 1847[1][2][3][4][4][5], Հրուբեշով, Hrubieszów County, Լյուբլինի վոևոդություն, Լեհաստան - մայիսի 19, 1912[1][2][3][4][4][5], Վարշավա, Ռուսական կայսրություն[6]), լեհ գրող։ 1863-1864 թվականների Լեհական ապստամբության մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1866-1868 թվականներին սովորել է Վարշավայի գլխավոր դպրոցի ֆիզմաթ ֆակուլտետում։
Տպագրվել է 1872 թվականից։ Աշխատակցել է Վարշավայի թերթերին (1874-1903)։ Առաջին պատմվածքները զուտ երգիծական բնույթ են կրել, սակայն 1870-ական թվականների կեսերից Պրուսին առաջ է քաշել հասարակական մեծ խնդիրներ («Պալատ և խրճիթ»)։ 1880-ական թվականներին դիմել է սոցիալական նովելին («Միխալկո», 1880, «Անելկա», 1880, «Անտեկ, 1881)։ Ճանաչում են գտել մանուկների համար գրած նրա պատմվածքները («Որբի բախտը», 1876)։
Պրուսը ստեղծել է սոցիալ-հոգեբանական վեպի նոր ձև («Տիկնիկ», 1887-89, կինոնկար՝ 1968, հայկական հրատարակչական, գիրք 1-2, 1975-1977)։ Պրուսին են պատկանում նաև «Ազատագրված կանայք» (1891-93) և «Փարավոն» (1895-96, կինոնկար՝ 1966, հայկական հրատարակչական 1962) վեպերը։
Ստեղծագործությունները հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիկնիկ, գիրք 1, Ե., Հայաստան, 1975, 576 էջ: Թարգմ. ռուսերենից` Դորա Եսայանի։
- Տիկնիկ, գիրք 2, Ե., Սովետական գրող, 1977, 544 էջ: Թարգմ. ռուսերենից` Դորա Եսայանի։
- Անիծված երջանկություն (վիպակ, պատմվածքներ), Ե., Սովետական գրող, 1987, 279 էջ: Լեհերենից թարգմ.՝ Ֆարիդ Գրիգորյան:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 NooSFere — 1999.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 6,0 6,1 6,2 Прус Болеслав // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ LIBRIS — 2018.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 452)։ ![]() |