Տիկնիկը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիկնիկը
լեհ.՝ Lalka
Lalka - strona tytulowa 1 wydania.jpg
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
ՀեղինակԲոլեսլավ Պրուս
ԵրկիրԼեհաստան
Բնագիր լեզուլեհերեն
Գրվել է1887
Հրատարակություն1887
ՎիքիքաղվածքՏիկնիկը
Lalka (Prus)

Տիկնիկը (լեհ.՝ Lalka), լեհ գրող Բոլեսլավ Պրուսի (իրական անունը՝ Ալեքսանդր Գլովացկի) երկրորդ վեպն է։ Դրա առանձին մասերը գրվել են 1887-89 թվականներին և գրքով տպագրվել են 1890 թվականին։ Վեպը շատերի, այդ թվում նաև Նոբելյան մրցանակակիր Չեսլավ Միլոշի կողմից, բնորոշվել է որպես լավագույն լեհական վեպ։ Ըստ Պրուսի կենսագիր Զիգմունտ Սվեյկովսկու, 19-րդ դարի համաշխարհային գրականության մեջ այն եզակի տեղ ունի և ներկայացնում է հասարակության ամբողջական պատկերը։ Չնայած «Տիկնիկը» իր վերնագիրը ստացել է ֆիլմի մի փոքր դրվագից, որը պատմում է գողացված խաղալիքի մասին, ընթերցողները հիմնականում պնդում են, որ այն ներկայացնում է կոնկրետ անձի՝ երիտասարդ արիստոկրատ Իզաբելլա Լեչկային։ Պրուսը դեռ սկզբից որոշել էր գիրքն անվանել «Երեք սերունդ»։ «Տիկնիկը» թարգմանվել է քսանմեկ լեզուներով և դրա հիման վրա նկարահանվել են մի քանի ֆիլմեր և կարճամետրաժ հեռուստասերիալներ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլեսլավ Պրուս, նկարիչ՝ Ժոզեֆ Հոլենսկի

Վեպն իր մեջ ամփոփում է երկու տարբեր պատմություններ։ Առաջինը սկսվում է 1878 թվականից` պատմելով գլխավոր հերոս Ստանիսլավ Վոկոլսկու գործունեության մասին։ Մյուս պատմության մեջ հիշատակվում է Վոկոլսկու ավագ ընկերը, Իգնասի Ռզեցկին, և ընթերցողին վերադարձնում է 1848-49 թվականներ։ Բոլեսլավ Պրուսը «Տիկնիկը» գրել է մեծագույն ուշադրություն դարձնելով Վարշավայի արտաքին մանրամասնություններին։ Այդ նկարագրության շնորհիվ հնարավոր էր պատկերացնել այնտեղի բոլոր կառույցները։ Վոկուլսկին իբրև թե ապրել է Կրակովյան արվարձաններ փողոցում, որտեղ նաև գտնվել է նրա խանութը[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտղոսաթերթ, գրքի առաջին հրատարակությունը, 1890
Յուլիան Օխորովիչ
Նապոլեոն I–III, Նապոլեւն III–ի որդի, արքայազն Լուլու

Վոկուլսկին իր գործունեությունը սկսել է որպես մատուցող, Վարշավայի Հոփֆեր ռեստորանում։ Նա լեհ ազնվական աղքատացած ընտանիքի ժառանգ էր և երազում էր իր տեղը գտնել գիտության մեջ։ 1863 թվականին, ռուսական տերության դեմ ձախողված ապստամբությանը մասնակցելուց հետո նա աքսորվում է Սիբիր։ Վարշավա վերադառնալով նա դառնում է վաճառող Մինչելի տնտեսական խանութում։ Ամուսնանալով նախկին սեփականատիրոջ այրու հետ (ով ևս շուտով մահանում է), նա գումար է վաստակում և համագործակցում է ռուսական առևտրական գործընկերության հետ։ 1877-78 թվականներին ռուս–թուրքական պատերազմի ընթացքում այս երկու առևտրականները գնում են Բուլղարիա, և Վոկուլսկին իր կարողությունների սահմանում մատակարարում է ռուսական բանակին։ Գործարար Վոկուլսկին սիրահարվում է սնանկ արիստոկրատ Թոմաս Լեչկիի դուստր Իզաբելլային։

Վարշավայում գտնվող նրա խանութի մենեջերը՝ Իգնասի Ռզեցկին, նախորդ սերնդից համեստ մի մարդ էր, ով անբաժան էր իր երիտասարդ տարիների հիշողություններից։ Օրագիրը կարդալիս ընթերցողը տեղեկանում է Վոկուլսկու արկածների մասին։ Ռզեցկին և իր ընկեր Կետցը 1848 թվականին մեկնում են Հունգարիա հեղափոխական բանակում կամավոր գրանցվելու համար։ Ըստ Ռզեցկիի՝ Եվրոպայում ազատության հաստատումը կապված էր Նապոլեոն Բոնապարտի անվան հետ, և հունգարական հեղախոխությունը նոր հույսեր էր ծնել Նապոլեոնին հակադարձ հարված տալու և ոչնչացնելու համար։ Հետագայում նա իր հույսերը կապում է Բոնապարտի ժառանգի՝ Նապոլոեն երրորդի որդի արքայազն Լուլուի հետ։ Վեպի վերջում Ռզեցկին իմանում է, որ արքայազն Լուլուն զոհվել է Աֆրիկայում։ Այժմ Ռզեցկին ապրում է քաղաքականությամբ հետաքրքրված, որն էլ վերջինս իր օրագրում ծածկագրել էր Պի (P) տառի տակ։ Ամենուր նա կարծես նշաններ էր գտնում, որ այդ բաղձալի և շատ սպասված իրադարդարձությունը սկսվում է։

Բացի վեպում ներկայացվող Վոկուլսկիի և Ռզեցկիի երկու իրար հաջորդող սերունդները, պատմությունը նաև ընդգրկում է երրորդ սերունդ մարմնավորված Ջուլիան Օչորովիզին մի քանի ուսանողների և Վոկուլսկու խանութի երիտասարդ վաճառողին։ Ուսանողներից մեկը հալումաշ եղած մի երիտասարդ էր, ով բնակվում էր գարշահոտ տանը և շարունակական վեճերի մեջ էր տանտիրոջ հետ ամսավճարի պատճառով։ Նրանք ապստամբներ էին, տարօրինակ խաղերի սիրահարներ և հավանաբար նաև սոցիալիստներ։

«Տիկնիկի» սյուժեի կիզակետում էր գտնվում Վոկուլսկու սիրահարվածությունը նրան ուշադրություն չդարձնող Իզաբելլայի նկատմամբ։ Իզաբելլան Վոկուլսկուն պատկերացնում էր որպես պլեբեյ ինքնակոչ, ով ներխուժել էր իր կյանք։ Նրա համար այն մարդիկ, ովքեր իր արիստոկրատական խավից ցածր էին գտնվում, հազիվ թե մարդ են։ Վոկուլսկու՝ Իզաբելլայի սիրտը նվաճելու ձգտումները նպաստում են նրան, որ նա սկսում է հաճախել թատրոն և բարձրաշխարհիկ վայրեր, որ որպեսզի օգնի աղջկա` ֆինանսական խնդիրներ ունեցող հորը, գործարքի մեջ է մտնում մի հաջողակ ընկերության հետ։

Ալտեր էգո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակովյան արվարձաններ փողոցը

Վոկուլսկին և Ռզեցկին մի քանի ձևով ալտեր էգո են հանդիսանում գրքի հեղինակի համար։ Հիասթափված գիտնական Վոկուլսկիի դերի մեջ Պրուսը պատկերել է իր սեփական կերպարը։ Դեպի Փարիզ ուղևորության ժամանակ գլխավոր հերոսը հանդիպում է ծեր գիտնական Գեյստին (ում անունը գերմաներենից թարգմանած նշանակում է հոգի), Գեյստը փորձում էր հայտնաբերել մի մետաղ, որը ավելի թեթև կլիներ, քան օդը[2]։ Վոկուլսկին «կիսվում էր» երկու մտքի` Իզաբելլայի հանդեպ իր ողբերգական սիրո և Գեյստի հայտնագործությանը մասնակցելու, Փարիզում մնալու ցանկության միջև։ «Տիկնիկը» հարուստ է դերերի բազմազանությամբ և Վարշավայի ամենօրյա կյանքին վերաբերվող դիտարկումներով։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տիկնիկը» թարգմանվել է քսանմեկ լեզուներով. հայերեն[3], չեխերեն, բուլղարերեն, հոլանդերեն, անգլերեն, էստոներեն, վրացերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն, լատվերեն, իտալերեն, լիտվերեն, մակեդոներեն, ռոմաներեն, ռուսերեն, սերբերեն, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, ուկրաիներեն[4]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968-Տիկնիկը, նկարահանված Վոյցեխ Հասի կողմից
  • 1978-Տիկնիկը, նկարահանված Ռիզարդ Բերի կողմից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Edward Pieścikowski, Bolesław Prus, 2nd edition, 1985, pp. 68–69.
  2. Prus, during his own later, 1895 visit to Paris, was pleased to find that his descriptions of Paris in The Doll, based mainly on French-language publications, had been quite accurate. (Oral account by Prus' widow, Oktawia Głowacka, cited by Tadeusz Hiż, "Godzina u pani Oktawii" ["An Hour at Oktawia Głowacka's"], in Stanisław Fita, ed., Wspomnienia o Bolesławie Prusie [Reminiscences about Bolesław Prus], p. 278.)
  3. Bibliografia przekładów utworów Bolesława Prusa. W: Prus. Z dziejów recepcji twórczości. Edward Pieścikowski (red.). Warszawa: Państwowe Wydawnictwo Naukowe, 1988, s. 435–444. 83-01-05734-3.
  4. Ludomira Ryll, Janina Wilgat, Polska literatura w przekładach: bibliografia, 1945-1970 (Polish Literature in Translation: a Bibliography, 1945-1970), słowo wstępne Michał Rusinek, Warsaw, Agencja Autorska, 1972, pp. 149-50.