Անդրե-Լուի Դեբիերն
Անդրե-Լուի Դեբիերն André-Louis Debierne | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 14, 1874[1][2][3] Փարիզի 20-րդ շրջան, Փարիզ |
Մահացել է | օգոստոսի 31, 1949[1][3] (75 տարեկան) Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Ալմա մատեր | Փարիզի արդյունաբերական ֆիզիկայի և քիմիայի արձրագույն դպրոց և Փարիզի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Գիտական ղեկավար | Մարի Կյուրի |
Պարգևներ | |
![]() |
Անդրե-Լուի Դեբիերն (ֆր.՝ André-Louis Debierne, հուլիսի 14, 1874[1][2][3], Փարիզի 20-րդ շրջան, Փարիզ - օգոստոսի 31, 1949[1][3], Փարիզ), ֆրանսիացի քիմիկոս։ Հայտնագործել է ակտինիումը (1899), Մարիա Սկլոդովսկայա-Կյուրիի հետ համատեղ ստացել է մետաղական ռադիում (1910), 1911 թվականին ստեղծել է առաջին միջազգային ռադիումային էտալոնը, որպես Մարի Կյուրիի ուրանի հանքաքարի հետ աշխատանքների շարունակության արդյունք։
Դեբիերնը սովորել է Փարիզի քիմիայի և ֆիզիկայի արդյունաբերական բարձրագույն դպրոցում (ESPCI ParisTech)[4]: Նա Չարլզ Ֆրիդելի աշակերտն էր և Պիեռ ու Մարի Կյուրիներին մոտ ընկերը։ 1906 թվականին՝ Պիեռ Կյուրիի մահից հետո Դիբեիերն օգնում է Մարի Կյուրիին դասավանդման և հետազոտման մեջ։ 1910 թվականին Մարի Կյուրիի հետ ստացել է մետաղական ռադիում՝ տեսանելի չափերով, որը սակայն հետո վերածել են համաձուլվածքների։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ ESPCI ParisTech Alumni 1893
|