Հենրի Կավենդիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Հենրի Կավենդիշ
Henry Cavendish
Cavendish Henry signature.jpg
Ծնվել է հոկտեմբերի 10, 1731({{padleft:1731|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2] Նիս, Ֆրանսիա[3]
Մահացել է փետրվարի 24, 1810({{padleft:1810|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2] (78 տարեկանում) Լոնդոն[3]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն քիմիկոս և ֆիզիկոս
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն
Ալմա մատեր Փիթերհաուս
Տիրապետում է լեզուներին անգլերեն[4]
Պարգևներ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ և Կոպլիի մեդալ
Henry Cavendish Վիքիպահեստում
Հենրի Քեվենդիշի փորձարկումը գազերը մեկուսացնելու վերաբերյալ

Հենրի Կավենդիշ (անգլ.՝ Henry Cavendish, հոկտեմբերի 10, 1731[1][2], Նիս[3] - փետրվարի 24, 1810[1][2], Լոնդոն[3]), այլ թարգմանությամբ՝ Հենրի Քևենդիշ, բրիտանացի բնա-փիլիսոփա, գիտնական և կարևոր փորձարարական և տեսական քիմիկոս և ֆիզիկոս էր: Քեվենդիշը հայտնի է որպես ջրածնի կամ ինչպես նա էր անվանում «դյուրավառ օդ»-ի հայտնագործող: 1766 թվականին իր «արհեստական օդ» աշխատության մեջ նա նկարագրում էր դյուրավառ օդի խտությունը, որը այրման ժամանակ առաջացնում էր ջուր: Անտուան Լավուազիե ավելի ուշ ներկայացրեց Քեվենդիշի փորձը և այդ տարրին տվեց իր անունը: Տխրահրչակ ամաչկոտ մարդ լինելով հանդերձ, այնուամենայնիվ նա աչքի էր ընկնում իր բարձր ճշտությամբ և ճշգրտությամբ մթնոլորտային օդի կազմի, տարբեր գազերի հատկությունների, ջրի սինթեզի, ջերության մեխանիկական տեսության, խտության հաշվարկների ուսումնասիրությունների մեջ: Երկրի կշռի վերաբերյալ իր փորձը հայտնի է որպես Քեվենդիշի փորձ անունով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Քեվենդիշը ծնվել է հոկտեմբերի 10, 1731 թվականին Նիսում, որտեղ այդ ժամանակ ապրում էր իր ընտանիքը: Իր մայրը՝ Լեդի Էն Գրեյն էր՝ Հենրի Գրեյի 4-րդ դուստրը՝ Կենտի առաջին դուքսը, իսկ իր հայրը Չարլզ Քեվենդիշն էր՝ Վիլիամ Քեվենդիշի երրորդ որդին՝ Դեվոնշիրի երկրորդ դուքսը: Ընտանիքի ծագումը ընդգրկում է 8 դար մինչ նորմանական ժամանակաշրջանը և սերտորեն կապված է մեծ Բրիտանիայի մի շարք ազնվական ընտանիքների հետ: Նրա մայրը մահացավ 1733 թվականին իր երկրորդ որդու՝ Ֆրեդերիկի լույս աշխարհ գալուց 3 ամիս անց և Հենրիի երկրորդ ծննդյան նախաշեմին՝ թողնելով Լորդ Չարլզ Քեվենդիշին միայնակ՝ մեծացնելու իր երկու որդիներին:

11 տարեկան հասակում Հենրին սկսեց հաճախել Hackney ակադեիա՝ Լոնդոնի մոտ գտնվող մասնավոր դպրոց: 18 տարեկան հասակում (նոյեմբերի 24, 1748 թվականին) նա ընդունվում է Քեմբրիջի համալսարան Սուրբ Փիթերի քոլեջում, բայց այն թողնում է 3 տարի հետո 1751 թվականի փետրվարի 23ին առանց որևէ աստիճան ձեռք բերելու: Հետո նա ապրում է Լոնդոնում իր հայրիկի հետ, որտեղ ձեռք է բերում իր սեփական լաբարատորիան: Լորդ Չարլզ Քեվենդիշը ամբողջ կյանքը անցկացրել է ծառայոոթյան մեջ՝ սկզբում քաղաքականության մեջ, իսկ ավելի ուշ գիտության ոլորտում՝ հատկապես Լոնդոնի արքայական հասարակությունում: 1758 թվականին նա Հենրիին տանում է արքայական հասարակության հետ հանդիպումների, ինչպես նաև արքայական հասարակության ակումբի ճաշկերույթների: 1760 թվականին Հենրի Քեվենդիշը ընտրվեց այս երկու խմբերում էլ և դրանից հետո այդ ակումբներում ժրաջան այցելու էր: Նա ոչ մի մասնակցություն չուներ քաղաքականության մեջ, բայց հայրիկի նման իր կյանքը նվիրեց գիտությանը՝ և՛ իր ուսումնասիրությունների, և՛ գիտական կազմակերպություններում մասնակցության միջոցով: Նա ակտիվ էր Լոնդոնի արքայական հասարակության խորհրդում(որտեղ ընտրվեց 1765 թվականին):

Նրա հետաքրքրությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Քեվենդիշի 2-րդ փորձարկումը գազերը մեկուսացնելու վերաբերյալ

Նրա հետաքրքրությունը և գիտական գործիքների կիրառմման մեջ փորձը նրան առաջնորդեց ղեկավարելու հանձնաժողովը՝ վերանայելու արքայական հասարակության օդերեվութաբանական գործիքները և օգնեց գնահատել արքայական Greenwich աստղադիտարանի գործիքները: Իր «արհեստական օդ» աշխատությունը հայտնվեց 1766 թվականին: Այլ հանձնաժողովներ, որոնց նա ծառայել է ներառում էր փաստաթղթերի հանձնաժողովը, որը ընտրում էր փաստաթղթերը փիլիսոփայական գործարքներում հրապարակելու համար և հանձնաժողովներ Վեներայի տարանցման համար (1769), լեռների ձգողական գրավչության համար և Constantine Phipps-ի արշավի գիտական հրահանգների համար Հյուսիսային բևեռի և հյուսիսարևմտյան հատվածի որոնումներում: 1773 թվականին Հենրին միացավ իր հորը, որպես Բրիտանական թանգարանի ընտրված հոգաբարձու, որին նա նվիրեց իր ժամանակը և ջանքերը: Շուտով Մեծ Բրիտանիայի արքայական հաստատության ստեղծումից հետո Կավենդիշը դարձավ ղեկավար (1800) և մեծ հետաքրքրություն ցուցաբերեց հատկապես լաբարատորիայում, որտեղ նա ուսումնասիրեց և օգնեց Humphry Davy-ին քիմիական փորձերում:

Քիմիայի հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր մահվանից հետո Կեվենդիշը սերտորեն սկսեց համագործակցել Charles Blagden-ի հետ. միավորում, որը օգնեց Blagden-ին ամբողջությամբ մուտք գործել Լոնդոնի գիտական հասարակություն[5][6]: Փոխարենը Blagden-ը օգնեց հեռու պահել աշխարհը Կեվենդիշից: Քեվենդիշը ոչ՛ գիրք հրատարակեց, ոչ էլ փաստաթուղթ, բայց նա շատ բանի հասավ: Ուսումնասիրության շատ ոլորտներ՝ ներառելով մեխանիկան և օպտիկան մեծապես ցուցադրվում են իր ձեռագրերում, բայց դրանք հազիվ թե ցուցադրվում են իր հրատարակվաց աշխատություններում:

Քեվենդիշի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեվենդիշը համարվում է 18-րդ և 19-րդ դարերի այսպես կոչվաց օդաճնշական քիմիկոսներից: Համադրելով մետաղները ուժեղ թթուների հետ՝ Քեվենդիշը ստեղծեց ջրածին (H2), որը նա անվանեց «դյուրավառ օդ» ՝լուծելով մետաղները թթուներում: Չնայած մյուսները, ինչպես օրինակ Ռոբերտ Բոյլը, ջրածնի գազը ավելի վաղ էր պատրաստել, Քեվենդիշին սովորաբար միավոր է տրվում դրա տարրական բնույթը ճանաչելու համար: Նաև համդրելով ալկալիները թթուներում՝ Քեվենդիշը ստեղծեց «ֆիքսված օդ» (ածխածնի երկօքսիդ), որը նա հավաքեց այլ գազերի հետ և պահեց շշերում: Հետո նա չափեց դրանց լուծելիությունը ջրում, տեսակարար կշիռը և նկատեց դրանց բոցավառելիությունը: Այս փաստաթղթի համար Քեվենդիշը պարգևատրվեց արքայական հասարակության Copley շքանշանով: 18-րդ դարի կեսին գազային քիմիան հասավ նկատելի կարեվորության և շատ կարեվոր դարձավ ֆրանսիացի Անտուան Լավուազիե քիմիական բարեփոխման համար, հիմանակնում հայտնի որպես քիմիական հեղափոխություն: 1783 թվականին Քեվենդիշը հրապարակեց մի փաստաթուղթ ձայնաչափի վերաբերյալ(շնչելու գազերի օգտակարության չափում):

Նա նկարագրեց իր սեփական գյուտի նոր audiometry-ն, որով նա հասավ նկատելի արդյունքների՝ օգտագործելով այն, ինչ ուրիշների ձեռքին համարվում էր գազերի չափման անճշգրիտ եղանակ: Հետո նա հրատարակեց փաստաթուղթ ջրի ստեղծման վերաբերյալ՝ այրելով դյուրավառ օդը (այսինքն ջրածինը) թթվածնում, վերջինս մթնոլորտային օդի բաղկացուցիչ մասն է կազմում: կավենդիշը եկավ այն եզրակացուցյան, որ ջրածնային օդը ջրածնային ջուրն էր և որ ջրածինը կամ մաքուր թթվածինն էր կամ թթվածնային ջուրը: նա այս արդյունքները հաղորդեց Joseph Priestley-ին՝ անգլիացի քահանա և գիտնական ոչ ուշ քան 1783 թվականի մարտը, բայց չհրատարակեց այն մինչ հաջորդ տարի:

Հենրի Քեվենդիշի հիշատակին նվիրված հուշատախտակ Լոնդոնում

1783 թվականին շոտլանդացի գյուտարար James Watt-ը հրատարակեց փաստաթուղթ ջրի կազմի վերաբերյալ: Քեվենդիշը առաջինն էր, որ կատարեց այդ փորձարկումները, բայց հրատարակեց երկրորդը: 1785 թվականին Կավենդիշը իրականացրեց հետազոտություններ սովորական (մթնոլորտային օդի) կազմի վերաբերյալ ստանալով ճշգրիտ արդյունքներ: Նա կատարեց ուսումնասիրություններ, որում ջրածինը և սովորական օդը համակցվեցին հայտնի հարաբերակցությամբ և հետո պայթեց էլեկտրաէներգիայի կայծով: Բացի այդ նա նկարագրեց նաև մի փորձ, որում նա ի վիճակի էր ժամանակակից տերմինաբանությամբ հեռացնել թթվածինը և ազոտային գազերը մթնոլորտային օդի նմուշից, միայն եթե ռեակցիայի մեջ չմտած գազի մի փոքր պղպջակ էր մնացել նախնական նմուշում: Օգտագործելով իր դիտարկումները՝ Քեվենդիշը նկատեց, որ, երբ նա որոշում էր ազոտային օդի և թթվածնային օդի քանակությունը, մնաց ազոտի նախնական ծավալի 1/120 մասը: Ուշադիր եզրահանգումների շնորհիվ նա առաջնորդվեց եզրահանգելու, որ «սովորական օդը» բաղկացաց է թթվածնային օդի մի հատվածից միացած ազոտի 4 հատվածին: 1890-ականներին երկու բրիտանացի ֆիզիկոսներ՝ William Ramsay-ն և Lord Rayleigh-նը հասկացան, որ նրանց նոր հայտնաբերաց իներտ գազը, արգոնը պատասխանատու էր Կավենդիշի խնդրահարույց նստվացքի համար. նա սխալ թույլ չեր տվել: Այն, ինչ, որ նա արել էր խիստ քանակական փորձարկումներ կատարելն էր՝ օգտագործելով ստանդարտացված գործիքներ և մեթոդներ՝ ուղղված վերականգնողական արդյունքների համար: Հավասարակշռությունը, որ նա կիրառեց՝ Harrison անունով արհեստավորի կօղմից ստեղծված, 18-րդ դարի առաջին չշգրիտ հավասարակշռություններից էր: Քեվենդիշը աշխատում էր իր գործիքներ պատրաստողների հետ հիմնականում բարելավելով արդեն գոյություն ունեցող:

Հենրի Քեվենդիշի 3-րդ փորձարկումը գազերը մեկուսացնելու վերաբերյալ

1783 թվականին նա հրատարակեց մի փաստաթուղթ այն ջերմաստիճանի վերաբերյալ որում մերկուրին սառչում է, և այդ աշխատությունում կիրառեց թաքնված ջերմության գաղափարը, սակայն նա չկիրառեց այդ գաղափարը, քանի որ նա հավատում էր, որ դա ենթադրում էր ջերմության նյութական տեսության ընդունում: նա իր առարկությունները բացահայտ դարցրեց 1784 թվականի օդի վերաբերյալ իր աշխատությունում: Նա շարունակեց զարգացնել ջերմության տեսությունը և այդ տեսության ձեռագիրը թվագրվում է ուշ 1780-ականները: Սկզբում նրա թեորիան մաթեմատիկական և մեխանիկական էր. Այն պարունակում էր ջերմության պահպանման սկզբունքը և նույնիսկ պարունակում էր ջերմության մեխանիկական համրծեքության գաղափարը:

Երկրի խտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր մահվանից հետո հենրին մեկ այլ տուն գնեց քաղաքում և Clapham Common-ում ՝ Լոնդոնի հարավում: Լոնդոնի տունը պարունակում էր իր գրադարանի մեծ մասը, մինչ նա պահում էր իր գործիքների մեծ մասը Clapham Common-ում, որտեղ նա կատարում էր իր փորձերի մեծ մասը:[7] Այս փորձերից ամենահայտնիները հրատարակված 1798 թվականին երկրի խտությունը[8] որոշելու համար էր և հայտնի դարձավ, որպես Քեվենդիշի գիտափորձ: սարքավորումները, որը Քեվենդիշը օգտագործեց Երկիրը կշռելու համար ոլորված բալանսի փոփոխությունն էր՝ կառուցված անգլիացի երկրաբան John Michell-ի կողմից, ով մահացավ նախքան կարող էր իրականացնել խորձը: Սարքավորումները ուղարկվեցին Քեվենդիշին, ով ավարտեց փորձը 1797-1798[9] թվականներին և հրապարակեց արդյունքները:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեվենդիշը մահացել է 1810 թվականին (որպես Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը) և թաղվել է իր նախնիների հետ եկեղեցում հիմա հայտնի որպես Դերբի տաճար: Ճանապարհը, որտեղ նա ապրում էր Դերբիում նրա անունով է կոչվել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]