Արքայաջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքայաջուր
Изображение химической структуры
Մոլային զանգված1,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,01 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան−42 °C °C
Եռման ջերմաստիճան108 °C °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար8007-56-5
PubChem62687
SMILES[N+](=O)(O)[O-].Cl
ChEBI56437
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Արքայաջուր - ազոտական թթվի և աղաթթվի խառնուրդ։ Արքայաջուր անվանումը տվել են ալքիմիկոսները, քանի որ նրա մեջ լուծվում է «մետաղների արքան»՝ ոսկին։ Սովորաբար օգտագործվող խիտ ազոտական թթվի և աղաթթվի ծավալային հարաբերությունը արքայաջրում 1։3,6 է։ Կարելի է նաև թթուներից մեկը կամ մյուսը վերցնել ավելցուկով (հաճախ վերցնում են 1։3 հարաբերությունը)։ Արքայաջուրն անգույն, քլորի հոտով, արագ դեղնող հեղուկ է։ Խիստ օքսիդիչ է։ Արքայաջրում լուծվում են բոլոր մետաղները (բացառությամբ ռութենիումի, ռադիումի, օսմիումի և իրիդիումի)։ Արքայաջրի հատկությունները պայմանավորված են հետևյալով, ազոտական թթուն օքսիդացնում է աղաթթուն, առաջացնելով նիտրոզիլ քլորիդ՝ NOC1 և ատոմական քլոր, որոնց ներգործության շնորհիվ մետաղները օքսիդանում են և լուծվում։ Արքայաջուր պատրաստում են օգտագործելուց անմիջապես առաջ։ Օգտագործվում է վերլուծական քիմիայում, ոսկերչության և ատամնաբուժության մեջ՝ ոսկին, պլատինը և թթուներում չլուծվող մյուս մետաղները լուծելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայաջուր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 156