Փիթեր Էնգլունդ
Փիթեր Էնգլունդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 4, 1957[1][2] (66 տարեկան) Բուդեն, Նորրբոտտեն, Շվեդիա |
Բնակության վայր(եր) | Ուփսալա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան, գրող և լրագրող |
Հաստատություն(ներ) | Ուփսալայի համալսարան |
Պաշտոն(ներ) | seat 10 of the Swedish Academy? և Swedish Academy permanent secretary? |
Անդամակցություն | Շվեդական ակադեմիա և Շվեդական ակադեմիա |
Ալմա մատեր | Ուփսալայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | շվեդերեն[3] |
Պարգևներ | |
![]() |
Փիթեր Միքայել Էնգլունդ (շվեդերեն՝ Peter Englund, ապրիլի 4, 1957[1][2], Բուդեն, Նորրբոտտեն, Շվեդիա), շվեդ գրող, պատմաբան։ Էնգլունդը գրում է գիտական գրքեր և էսսեներ, հիմնականում պատմության մասին և հատկապես Շվեդական կայսրության մասին։ Սակայն նա նաև գրի է առնում պատմական իրադարձություններ։ Նա շատ մատչելի ոճով է գրում, ապահովելով պատմական կարևորագույն դետալներ, որոնք նմանատիպ պատմական գրքերում սովորաբար բաց են թողնված։ Նրա գրքերը մեծ ժողովրդավարություն են ձեռք բերել և թարգմանվել են մի շարք լեզուներով ինչպիսիք են ՝ գերմաներենը, չեխերենը և այլն։ 2009 թվականի հունիսի 1-ից մինչև 2015 թվականի մայիսի 31-ը Էնգլունդը Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղարն էր[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էնգլունդը ծնվել է Բոդենում, որտեղ էլ 2 տարի անցել է նախապատրաստական դասընթացներ։ Այնուհետև ևս երկու տարի հումանիստական առարկաներ է ուսումնասիրել միջնակարգ դպրոցում։ Դպրոցից հետո նա զորակոչվել է և 15 ամիս ծառայել Բոդենի Նորբոթըն շվեդական բանակում։ Նա երիտասարդ տարիներին քաղաքականապես շատ ակտիվ է եղել և աջակցել է FNL-ին։
Էնգլունդը ուսումնասիրել է հնագիտություն, պատմություն և տեսական փիլիսոփայություն Ուփսալայի համալսարանում, 1983 թվականին ստացել է Բակալավրի աստիճան, ինչից հետո նա սկսել է իր դոկտորական ուսումը պատմության մեջ։ 1989 թվականին նա արժանացել է իր գիտությունների թեկնածույի կոչմանը՝ պաշտպանելով Det hotade huse դիսերտացիան (դիսերտացիայի անգլերեն անվանումն է «The House in peril»), որում նա հետաքննել է 17-րդ դարում Շվեդիայի ազնվականության աշխարհայացքը։ Նա նաև աշխատել է Շվեդիայի ռազմական հետազոտության և անվտանգության ծառայությունում։ Իր դոկտոր դառնալուց մեկ տարի առաջ նա տպագրում է «Պոլտավա» գիրքը, որում մանրամասն նկարագրված է 1709 թվականին տեղի ունեցած Պոլտավայի ճակատամարտը, որտեղ Շվեդիայի թագավոր Չարլզ XII-ի զորքերը պարտության մատնեցին Ռուսական կայսրության թագավոր Պետրոս Առաջինին։
1993 թվականին Էնգլունդը ստացել է Օգոստոս մրցանակը, իսկ 2002 թվականին արժանացել է Selma Lagerlöf գրական մրցանակին։ 2002 թվականին նա ընտրվել է Շվեդիայի ակադեմիայի անդամ։ 2009 թվականի հունիսի 1-ին նա հաջողություն ունեցավ ակադեմիայում որպես մշտական քարտուղար աշխատելու։
2009 թվականին Էնգլունդը քննադատեց նախկին Նոբելյան քարտուղարին և նույնիսկ ժյուրիին, ասելով, որ նրանք չափազանք Եվրոսենտրիկ են գտնվել[5]։ Այնուհետև նա Ասոշիեյթիդ մամուլին ասաց, որ եվրոպացիներն ավելի հեշտ են ընդունում եվրոպական գրականությունը։ 2014 թվականի դեկտեմբերին նա հայտարարեց, որ լքում է քարտուղարի իր պաշտոնը[6][7], և 2015 թվականի մայիսի 30-ին նրան փոխարինում է Սառա Դենիուսը:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Holowczyn: Battle of the Moscow Road (boardgame, 1980)[8]
- Peter the Great (boardgame, 1980)[8]
- Poltava ("Poltava") (1988)
- Det hotade huset ("A House in Peril") (1989)
- Förflutenhetens landskap ("The Landscape of Times Past") (1991), collection of essays
- Ofredsår ("Years of War") (1993), Sweden during Thirty Years' War with Erik Dahlberg at the centre of the book
- Brev från nollpunkten ("Letters from Ground Zero") (1996), collection of essays about modern history
- Den oövervinnerlige ("The Invincible") (2000), on Sweden’s period as a Great Power. Sequel to Ofredsår
- Erik Lönnroth : inträdestal i Svenska akademien (2002)
- Tystnadens historia och andra essäer (2003)
- Jag skall dundra (2005)
- Tystnadens historia ("History of Silence") (2004), collection of essays
- Spegelscener : minnesfragment från fyra krig (2006)
- Silvermasken ("The Silver Mask") (2006), a short biography of Queen Kristina of Sweden
- Stridens skönhet och sorg ("The Beauty and the Sorrow") (2008), a biography-based book about 19 people who lived during World War I
- Det stora svalget : en finlandssvensk i första världskriget (2010)
- 1914 Stridens skönhet och sorg : Första världskrigets inledande år i 68 korta kapitel (2014)
- 1915 Stridens skönhet och sorg : Första världskrigets andra år i 108 korta kapitel (2015)
- 1916 Stridens skönhet och sorg (2015)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Jan Arnald (2015)։ «Peter Englund's Biography at the Website of the Swedish Academy»։ Stockholm: The Swedish Academy։ Վերցված է հուլիսի 3, 2015
- ↑ Herta Müller Wins Nobel Prize in Literature. By MOTOKO RICH and NICHOLAS KULISH. Published: 8 October 2009. NY Times
- ↑ Lindahl Charlotte։ «Peter Englund slutar som ständig sekreterare i Svenska Akademien» (շվեդերեն)։ SVT։ Վերցված է 2014-12-20
- ↑ http://www.nobelprize.org/press/nobelfoundation/#/pressreleases/favourable-financial-earnings-for-the-nobel-foundation-again-1148373
- ↑ 8,0 8,1 See http://www.boardgamegeek.com/designer/2962
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|