Ալվա Մյուրդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալվա Մյուրդալ
ARB-Alva-Myrdal.jpg
 
Կուսակցություն՝ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ուփսալայի համալսարան և Ստոկհոլմի համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ, սոցիոլոգ և գրող
Ծննդյան օր հունվարի 31, 1902(1902-01-31)[1][2][3][…]
Ծննդավայր Uppsala Cathedral Assembly, Շվեդիա[2][1][3][…]
Վախճանի օր փետրվարի 1, 1986(1986-02-01)[1][4][2][…] (84 տարեկան)
Վախճանի վայր Դանդերյուդ, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Գերեզման Garden of Remembrance, Norra Begravningsplatsen[5][6]
Թաղված Garden of Remembrance, Norra Begravningsplatsen[5][6]
Քաղաքացիություն Flag of Sweden.svg Շվեդիա
Հայր Gustaf Albert Jansson Reimer?[1]
Ամուսին Գուննար Մյուրդալ[1]
Զավակներ Յան Մյուրդալ, Սիսելա Բոկ և Գյունար Մյուրդալ
 
Պարգևներ

Խաղաղության Նոբելյան մրցանակ, Ջավահարլալ Ներույի պարգև, Խաղաղության ժողովրդական մրցանակ, Գերմանական գրավաճառների խաղաղության պարգև, Վատելերի խաղաղության մրցանակ, «Մոնիսմանիա» մրցանակ, Ալբերտ Այնշտայնի խաղաղության մրցանակ և Բրանդիսի համալսարանի պատվավոր դոկտոր

Ալվա Մյուրդալ (շվեդ.՝ Alva Myrdal, հունվարի 31, 1902(1902-01-31)[1][2][3][…], Uppsala Cathedral Assembly, Շվեդիա[2][1][3][…] - փետրվարի 1, 1986(1986-02-01)[1][4][2][…], Դանդերյուդ, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ դիվանագետ, քաղաքական գործիչ և սոցիոլոգ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1982, Ալֆոնսո Գարսիա Ռոբլեսի հետ համատեղ): Տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գուննար Մյուրդալի կինը, գրող Յան Մյուրդալի, փիլիսոփա Սիսելլա Բոկի և սոցիոլոգ Կայ Ֆյոլստերի մայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ուպսալայում, Լով Լարսոնի և շինարարական կապալառու, սոցիալ դեմոկրատական և կոոպերատիվ շարժման ակտիվիստ Ալբերտ Ռեյմարի մանր բուրժուական ընտանիքում: Ինքը Ալվան նույնպես դարձավ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ: Եղել է Ստոկհոլմի համալսարանի բակալավր (1924), որտեղ սովորել է սոցիոլոգիա, փիլիսոփայություն, հոգեբանություն և մանկավարժություն: Այնուհետև նա երեք տարի ուսումը շարունակել է Լոնդոնում, Լայպցիգում և Ստոկհոլմում: 1929-1930 թվականներին ամուսնու հետ միասին Ռոկֆելլերական հիմնադրամի կենսաթոշակի շրջանակներում սովորել է ԱՄՆ-ում, որից հետո մասնակցել է Ժնևի դասընթացներին, և Ուպսալի համալսարանում 1934 թվականին ստացել է մագիստրոսի կոչում: Նույն թվականին Մյուրդալ ամուսինները հրապարակեցին «Բնակչության խնդրի ճգնաժամը» (Kris i befolkningsfragan) համատեղ հետազոտությունը, որը դարձավ ժողովրդագրական գիտության կարևորագույն ուղենիշ և իր ներդրումն ունեցավ «սոցիալիզմի շվեդական մոդելի» ստեղծման գործում:

«Շվեդական մոդելի» ճարտարապետների մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենց այդ ժամանակաշրջանում էլ շվեդական սոցիալ դեմոկրատներն առաջին անգամ կարողացան ձևավորել կառավարություն և իրականացնել իրենց սոցիալական բարեփոխումները: Մյուրդալը հրավիրվեց կառավարության բնակարանային ապահովման կոմիտե, իսկ 1935 թվականին դարձավ Բնակչության հարցերով Թագավորական հանձնաժողովի խորհրդական: 1943 թվականին նա ընդգրկվեց երկրի հետպատերազմական զարգացման ծրագրի մշակման ՇՍԴԿ կոմիտեի և Պեռ Ալբին Հանսսոնի կառավարության հետպատերազմական աջակցության և վերակառուցման միջազգային ծրագրերի հանձնաժողովի կազմում:

Զուգահեռաբար նա շարունակում էր աշխատել կրթության բնագավառում՝ հասարակ դպրոցական ուսուցչից հասնելով մինչև իր կողմից հիմնադրված նախադպրոցական ուսուցման Մանկավարժական ինստիտուտի տնօրենի պաշտոնին (1936-1948) և պայքարում էր մանկավարժության առաջավոր մեթոդների ներդրման համար: Դրա համար 1946 թվականին նա ներգրավվեց Կրթական բարեփոխումների Թագավորական հանձնաժողովի կազմում, ինչպես նաև նշանակվեց Նախադպրոցական կրթության միջազգային խորհրդի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զբաղվում էր չեզոք Շվեդիայի տարածքում ապաստան գտած փախստականների խնդիրներով և դարձավ Եվրոպայում մշակութային օգնության շվեդական քաղաքացիական կազմակերպությունների միացյալ կոմիտեի փոխնախագահը:

Որպես սոցիալիստական ֆեմինիստ՝ Ալվա Մյուրդալը համարվում է կանանց քաղաքական և տնտեսական իրավահավասարության շարժման կարևոր դեմքերից մեկը: Նա եղել է կանանց աշխատանքի պետական հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը և գործարար ու աշխատող կանանց Ստոկհոլմյան կազմակերպության փոխնախագահը (1935-1936), խմբագրել է կանանց սոցիալ դեմոկրատական ամսագիրը: Սոցիալական ապահովության, կրթության և գենդերային հավասարության հարցերում առաջադիմական դիրքեր զբաղեցնելով, Ալվա Մյուրդալը կոչ էր անում «բարելավել ազգի գենոֆոնդը», «արատավորների» ստերիլացման միջոցով[7]:

Միջազգային գործունեությունը և պայքարը զինաթափման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվա Մյուրդալը 1934 թվականին ամուսնու՝ Գուննարի հետ

Ալվա Մյուրդալը եղել է գործարար և աշխատավոր կանանց Միջազգային ֆեդերացիայի փոխնախագահը (1938-1947), Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հիմնականում զբաղվել է միջազգային հարաբերություններով: Երկար ժամանակ աշխատել է ՄԱԿ-ի համակարգում, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ում (1946 թվականին նա ներկայացնում էր իր երկիրը ՄԱԿ-ի Փարիզյան կոնֆերանսում, կրթության, գիտության և մշակույթի հարցերով), զբաղվել է կրթության, զինաթափման և սոցիալական ապահովության խնդիրներով: 1947 թվականից եղել է «Միջազգային հասկացություն դպրոցների միջոցով» ծրագրի խորհրդատուն: 1950-1955 թվականներին ղեկավարել է ՄԱԿ-ի հասարակական գիտությունների բաժինը, Նյու Յորքում: 1955-1961 թվականներին եղել է Շվեդիայի դեսպանը Հնդկաստանում:

1962-1973 թվականներին ղեկավարել է Շվեդիայի պատվիրակությունը Զինաթափման հարցերով Ժնևյան կոմիտեում: Ալվա Մյուրդալը կարևոր դեր է խաղացել Ժնևի զինաթափման բանակցություններում՝ ղեկավարելով չմիացած և չեզոք երկրների խումբը, պայքարելով «սառը պատերազմի» և սպառազինությունների մրցավազքի դեմ, բանակցությունների, պատերազմի և խաղաղության խնդիրների մասին իր տեսակետները նա ներկայացրել է «Զինաթափման խաղ: Ինչպես են Միացյալ Նահանգները և Ռուսաստանը բորբոքում սպառազինության մրցավազքը» գրքում:

Միաժամանակ 1962 թվականին Ալվա Մյուրդալն ընտրվում է Ռիկսդագի պատգամավոր, իսկ 1967 թվականն ընդգրկվում է Տագե Էռլանդերի սոցիալ դեմոկրատական կառավարության նախարարների կաբինետում՝ որպես զինաթափման հարցերով հատուկ ներկայացուցիչ՝ Ուլոֆ Պալմայի կառավարությունում մնալով նախարար առանց պորտֆելի մինչև 1973 թվականը: 1966 թվականին Ալվա Մյուրդալի գլխավորած հանձնաժողովը իր զեկույցում առաջարկեց ստեղծել Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտ: Խաղաղության համար պայքարում նրա ձեռքբերումները նշանավորվեցին մի շարք մրցանակներով, այդ թվում Նոբելյան և Ալբերտ Էյնշտեյնի անվան խաղաղության մրցանակ (1980):

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ազգ և ընտանիք. Ժողովրդավարական ընտանիքի և պոպուլյացիոն քաղաքականության շվեդական փորձ» (Nation and Family. The Swedish Experiment in democratic family and population policy, 1941):
  • «Կնոջ երկու դերը` տուն և աշխատանք» (Women’s Two Roles. Home and Work, 1956, Վ. Կլեյնի հետ համատեղ):

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Myrdal, Alva & Klein, Viola, Women's Two Roles: Home and Work. London: Routledge and Kegan Paul, 1956.
  • Etzemüller, Thomas, Alva and Gunnar Myrdal. Social Engineering in Sweden, Lanham: Lexington Books, 2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]