Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգ
Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգ Emil Adolf von Behring | |
---|---|
![]() Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգը 1907 թվականին | |
Ծնվել է | մարտի 15, 1854[1][2][3][…] Պրուսիա, Հանդֆորդ |
Մահացել է | մարտի 31, 1917[1][2][3][…] (63 տարեկան) Գերմանիա, Մարբուրգ |
Բնակության վայր(եր) | ![]() |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | իմունաբան, բժիշկ, ոչ գեղարվեստական գրող, համալսարանի պրոֆեսոր, ֆիզիոլոգ և մանրէաբան |
Հաստատություն(ներ) | Մարբուրգի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Գործունեության ոլորտ | բժշկություն և Իմունոլոգիա |
Անդամակցություն | Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Կենիգսբերգյան համալսարան |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր[4] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Գիտական ղեկավար | Ռոբերտ Կոխ և Շիբասաբուրո Կիտազատո |
Եղել է գիտական ղեկավար | Հովհաննես Ֆիբիգեր |
Հայտնի աշակերտներ | Johannes Andreas Grib Fibiger? |
Ինչով է հայտնի | շիճուկային թերապիայի հայտնաբերող |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Էլզե ֆոն Բերինգ |
Emil von Behring Վիքիպահեստում |
Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգ (գերմ.՝ Emil Adolf von Behring, մարտի 15, 1854 թվական, Հանսֆորդ, Պրուսիա — մարտի 31, 1917 թվական, Մարբուրգ), գերմանացի բժիշկ, հակադիֆթերիոն շիճուկի հայտնաբերող, բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1901)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմիլ Բերինգը ծնվել է Հանսդորֆում (այժմ Լեհաստան) ուսուցիչ Ավգուստ Բերինգի ընտանիքում։ Էմիլի հայրը հույս ուներ, որ իր տղան կընտրի ընտանիքի համար ավանդական մասնագիտություններից մեկը՝ ուսուցում կամ աստվածաբանություն։ Միջնակարգ կրթություն ստանալու համար Էմիլը լքում է իր հայրական տունը մանուկ հասակում՝ արդեն 11 տարեկանում դառնալով Հոխենշտեյն դպրոցի աշակերտ։
Բերինգի մոտ վաղ հասակում հետաքրքրություն է առաջանում բժշկության հանդեպ։ Սակայն, հասկանալով, որ իր ընտանիքի տնտեսական վիճակը չի բավարարում բժշկական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար, նա իր հոր առաջարկով ընդունվում է Կենիգսբերգյան համալսարանի աստվածաբանության բաժին։ Բայց շուտով երջանիկ պատահականության շնորհիվ փոխվում են նրա բոլոր նախագծերը։ Գիմնազիայի ուսուցիչներից մեկը խորհուրդ է տալիս նրան, որ Բեռլինի բժշկա-ռազմական համալսարանում նա կարող է վճար չմուծել գիմնազիայում սովորելու շնորհիվ։ 1874 թվականին նա ընդունվում է տվյալ հաստատություն։ 1880 թվականին Բերինգը ստանում է բժիշկի դիպլոմ։ Նույն թվին նա անցել է փորձնական շրջան բեռլինյան «Շարիտե» հիվանդանոցում, իսկ դրանից հետո ստացել է Պոզենեում հեծելազորի կոչում (այժմյան Պոզնան, Լեհաստան)։
Մինչ XX դարի դիֆթերիան ամեն տարի խլում էր մոտ 1000 երեխայի կյանք, իսկ բժշկությունը ի զորու չէր թեթևացնել նրանց տառապանքը և նրանց փրկել։ 1891 թվականի ամանորյա գիշերը բեռլինյան հիվանդանոցի դիֆթերիայով վարակված երեխաները ստացան Բերինգի նոր շիճուկի ներարկումներ։ Շատերը նրանցից փրկվեցին, թեկուզ որ արդյունքը մասնակի էր և Բերինգի շիճուկը չդարձավ հուսալի միջոց, որը կփրկեր բոլոր երեխաներին։
Այդ կրիտիկական պահին Բերինգին օգնության է հասնում նրա վաղեմի ընկեր Էրլիխ Պաուլը։ Իր հայտնագործությունների շնորհիվ նա կարողացավ կատարելագործել Բերինգի դեղամիջոցը և նրանք ստացան բարձր կենտրոնացված և զտած շիճուկ, որը հուսալի էր բժկության մեջ օգտագործելու համար։ 1894 թվականին շիճուկը հաջող կերպով կիրառվել է շուրջ 220 երեխաների վրա և հանգել սպասված արդյունքի։ Երեխաների կյանքը փրկելու համար 1901 թվականին տրվել է առաջին բժշկության Նոբելյան մրցանակը:
Բերինգը տարբերվում էր իր բարդ և պահանջկոտ բնավորությամբ։ Նա սովոր էր աշխատել շուրջօրյա, իր անձնական կարիքները մոռանալով։ Նա ուներ շատ քիչ մտերիմ ընկերներ և երբ նրան բաժանեցին այնպիսի զինվորական ընկերներից ինչպիսիք են Իլյա Մեչնիկովը և Էմիլ Ռուն, նա ընկնում է դեպրեսիայի մեջ և չի կարողանում պայքարել ոտքի կոտրվածքի դեմ։ Նրա վիճակը ավելի էր վատթարանում օրեցօր և նրա գործողություները սահմանափակվում են։ Այդ հիվանդությունը նրան 63 տարեկանում դարձնում է ծեր և զառամյալ և նա մահանում է։
Բերինգը մահանում է Գերմանիայի Մարբուրգ քաղաքում 1917 թվականի մարտի 31-ին: Նրա անուն է կրում Dade Behring ընկերությունը, նաև՝ CSL Behring ընկերությունը։ Ինչպես նաև Մարբուրգի համալսարանում գոյություն ունի Էմիլի ֆոն Բերինգի անվամբ մրցանակ։
1979 թվականին Էմիլի ֆոն Բերինգի անվամբ կոչվել է լուսնային խառնարանը։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1897 թվականին նա իր մեղրամիսն է անցկացրել Կապրիում Էլզա Սպինոլլայի՝ բեռլինյան բժիշկի դստեր հետ։ Այստեղ նա ձեռք է բերում «Սպինոլի» վիլլան (այժմ «Բերինգ»), որը 1909-1911 թվականներին նկարել է Մաքսիմ Գորկին:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Marburger Professorenkatalog — 2016.
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118654918 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
|
- Մարտի 15 ծնունդներ
- 1854 ծնունդներ
- Մարտի 31 մահեր
- 1917 մահեր
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի բժիշկներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- Գերմանացի ֆիզիոլոգներ
- Թոքաբորբից մահացածներ