Լյուդվիգ Նոբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդվիգ Նոբել
շվեդ.՝ Ludvig Emmanuel Nobel
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1831(1831-07-27)[1][2]
ԾննդավայրՄարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[1][2]
Մահացել էապրիլի 12, 1888(1888-04-12)[1] (56 տարեկան)
Մահվան վայրԿանն[1]
ԳերեզմանՍմիոլենսկոե լյութերական գերեզմանոց
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունձեռնարկատեր, ճարտարագետ, բարեգործ և գործարանատեր
Ծնողներհայր՝ Իմանուել Նոբել[2], մայր՝ Կարոլինա Անդրիետա Ալսել[2]
ԵրեխաներԷմանուել Նոբել, Carl Nobel?, Marta Helena Nobel-Oleinikoff?, Anna Maria Elisabeth Sjögren?, Rolf Bernhard Ludvig Nobel? և Gustaf Oscar Ludvig Nobel?
 Ludvig Emmanuel Nobel Վիքիպահեստում

Լյուդվիգ Նոբել, (շվեդ.՝ Ludvig Emmanuel Nobel;հուլիսի 27, 1831(1831-07-27)[1][2], Մարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[1][2] - ապրիլի 12, 1888(1888-04-12)[1], Կանն[1]), շվեդ և ռուս ինժեներ, գյուտարար, ձեռնարկատեր և մեկենաս։ Սանկտ Պետերբուրգի առաջին գիլդիայի գնորդ։

Նոբելյան մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի ավագ եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա աշխատել է Պետերբուրգում՝ հոր մեքենաշինական գործարանում։ Հոր և ամբողջ ընտանիքի Շվեյցարիա մեկնելուց հետո Լյուդվիգը մի որոշ ժամանակ շարունակել է կառավարել «Նոբել և որդիներ» գործարանը։ 1862 թվականի հոկտեմբերի 1-ին նա գնել է Շերվուդի մեխանիկական գործարանը։ Հետագայում այն վերածվել է մեքենաշինական գործարանի՝ «Լյուդվիդ Նոբել» անունով։ Միևնույն ժամանակը վճարել է գիլդիայի պարտքը։

Ձեռնարկատիրական գործունեությունից բացի նա զբաղվել է իր ապրանքների ինժեներական և ռացիոնալիզատորական մշակմամբ։ Արտադրել է հրետանային ռումբեր, թնդանոթներ և հրետասայլեր, ստորջրյա ականներ և տորպեդներ (եղել է այդպիսի ռումբեր արտադրող առաջատար փորձարարներից մեկը), վահաններ, հրացաններ, մետաղների մշակման և վառոդի արտադրության համար հատուկ մեքենաներ, հիդրավլիկ մամլիչներ, հաստոցներ, տարբեր մեխանիզմներ և մեքենաներ, անծուխ նավթային վառարաններ, շոգեշարժիչներ և այլն։ Ավելի ուշ Լյուդվիգը սկսել է արտադրել Ռուսաստանում առաջին դիզելային շարժիչները։

1880-ական թվականների սկզբին նա իր երկու եղբայրների՝ Ռոբերտի և Ալֆրեդի հետ հիմնել է Նոբելյան եղբայրների նավթային ընկերություն, որը կարճ ժամանակահատվածում դարձել է Ռուսաստանում և Եվրոպայում նավթի արդյունահանման, վերամշակման և տեղափոխման լավագույն գործարաններից մեկը, իսկ ամերիկյան կերոսինը դուրս է մնացել եվրոպական շուկայից։ Լյուդվիգ Նոբելի հրամանով, Բաքվի նավթային շրջանում ինժեներ Շուխովը կառուցել է առաջին ռուսական նավթամուղը։

1882 թվականին Նոբելը ինժեներ Ալֆրեդ Տերնկվիստի հետ հարմարեցրել է նավթային բոցամուղը՝ մազութի այրման համար։ Բոցամուղը օգտագործվել է շոգեքարշների և շոգենավերի շահագործման համար։ Բացի այդ, «նոբելյան այրիչը» կիրառվել է տների տաքացման, հացաթխման և վառարանների համար։

Լյուդվիգ Նոբելը տիրապետել է հինգ լեզուների՝ շվեդերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ 1886 թվականին Լյուդվիգ Նոբելը դարձել է Ռուսաստանի տեխնիկական ընկերության նախաձեռնողը և հիմնադիրը։

Լյուդվիգ Նոբելը մահացել է 1888 թվականի մարտին։ Թաղվել է Սանկտ Պետերբուրգում՝ Սմոլենսկի լյութերական գերեզմանատանը[3]։

Կրթաթոշակներ և մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդվիգ Նոբելի մահից հետո «Նոբել եղբայրներ» ընկերությունը որոշել էր նրա անունով կրթաթոշակ սահմանել Սանկտ Պետերբուրգի տեխնիկական և հանքագործական ինստիտուտների ուսանողների համար։

Ռուսական տեխնիկական և «Նոբել եղբայրներ» ընկերությունները սահմանել են ոսկե մեդալ և մրցանակ՝ գիտության և տեխնիկայի զարգացման ոլորտում կատարված հաջողությունների համար։ Նույն օրինակին հետևելով շուտով ստեղծվել է Նոբելյան մրցանակը, իսկ Լյուդվիգ Նոբել մրցանակը՝ Ռուսաստանում[4]։ Լյուդվիգ Նոբել մրցանակին և մեդալին առաջին անգամ արժանացել է ռուս քիմիկոս Ա. Ի. Ստեփանովը։

1900 թվականին Փարիզի միջազգային կոնգրեսը սահմանել է Լյուդվիգ Նոբել ոսկե մեդալը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կինը եղել է Սոֆիա Վիլհելմինան, որը մահացել է 1868 թվականին։ Երկրորդ անգամ ամուսնացել է Էդլա Կոնստանտինովնայի հետ։ Վերջինս մահացել է 1921 թվականին։ Նրա որդիներն էին Էմմանուիլը, Կառլը, Լյուդվիգը, Ռոլֆը, Էմիլը և Յոստան, իսկ աղջիկները՝ Աննան Մինան Ինգրիդը և Մարտան։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Ռիբինսկում կանգնեցվել է Լյուդվիգ Նոբելի արձանը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ludvig I Nobel (շվեդերեն) — 1917.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Maria Magdalena kyrkoarkiv, Födelse- och dopböcker, huvudserie, SE/SSA/0012/C I a/12 (1819-1833), bildid: C0055205_00256
  3. Нобель, Людвиг // {{{заглавие}}} / Сост. Саитов, Владимир Иванович. — СПб.: Типография Стасюлевич, Михаил Матвеевич, 1912. — Т. 3 (М—Р). — С. 266.
  4. «В Екатерининском дворце вручили Нобелевскую премию (2015)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  5. «В Рыбинске открыли памятник Людвигу Нобелю». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Нобель, Людвиг Эмануилович // Справочная книга о лицах С.-Петербургского купечества и других званий…. — СПб.: Типография Н. А. Лебедева, 1888. — С. 52.
  • Механический завод Людвиг Нобель. 1862—1912. — Санкт-Петербург: Т-во Р. Голике и А. Вильборг, 1912
  • Бенгт Янгфельдт. Шведские пути в Санкт-Петербург. М:Русско-Балтийский информационный центр «БЛИЦ», 2003 г. ISBN 91-520-0767-7
  • На память о дне пятидесятилетия Эммануила Людвиговича Нобель — 10 июня 1909. Издат: Издание Комиссии служащих Товарищества нефтяного производства братьев Нобель, Товарищество Р. Голике и А. Вильборг, 1909 г. — 120 стр.
  • Чумаков, Валерий Юрьевич. Нобели. Становление нефтяной промышленности в России. — М.: ЗАО «Бизнеском». — 2011. — 256 с. — (серия «Великие российские предприниматели», том 1) — ISBN 978-5-91663-084-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Նոբել» հոդվածին։