Փարիզի համաձայնագիր (1973)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզի համաձայնագիր

Փարիզի համաձայնագիր 1973 Վիետնամում պատերազմի դադարեցման և խաղաղության վերականգնման մասին։ Ստորագրվել է հունվարի 27-ին ՎԴՀ-ի, ԱՄՆ-ի, Հարավային Վիետնամի Հանրապետության ժամանակավոր հեղափոխական կառավարության արտաքին գործերի մինիստրների և Սայգոնի վարչակազմի կողմից։ ԱՄՆ-ն պարտավորվել է հարգել Վիետնամի անկախությունը, սուվերենությունը, միասնությունն ու տարածքային ամբողջությունը։ Ըստ Ժնևի համաձայնագրի 1954 թվականին նախատեսվում էր դադարեցնել ռազմական գործողությունները Հարավային Վիետնամում, 60 օրվա ընթացքում Հարավային Վիետնամից դուրս բերել ԱՄՆ-ի և այլ պետությունների զորքերը, անցկացնել դեմոկրատ ընտրություններ միջազգային վերահսկողության ներքո, իրականացնել Վիետնամի աստիճանական խաղաղ վերամիավորում՝ Հարավային և Հյուսիսային Վիետնամի միջև համաձայնության հիման վրա։ Փարիզի համաձայնագրի կատարման վերահսկողությունը դրվում էր հատկապես ստեղծված միջազգային հանձնաժողովի վրա, որի մեջ մտնում էին Կանադան (1973 թվականի հուլիսի 31-ից՝ Իրանը), Հունգարիան, Ինդոնեզիան և Լեհաստանը։ Փարիզի համաձայնագրի ստորագրումը, որի կատարումը խափանում էր Սայգոնի վարչակազմը ընդհուպ մինչև իր անկումը (1975), վիետնամացի ժողովրդի և աշխարհի խաղաղասեր ուժերի կարևոր հաղթանակն էր իմպերիալիզմի դեմ պայքարում և մեծ ներդրում միջազգային լարվածության թուլացման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի համաձայնագիր (1973)» հոդվածին։