Արսինե Խանջյան
Արսինե Խանջյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1958[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Տորոնտոյի համալսարան և Կոնկորդիա համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Ամուսին | Ատոմ Էգոյան |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Արսինե Խանջյան (արմտ. հայ.՝ Արսինէ Խանճեան, անգլ.՝ Arsinée Khanjian, սեպտեմբերի 6, 1958[1], Բեյրութ, Լիբանան), կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր, քաղաքական ակտիվիստ[2][3][4][5]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Կոնկորդիայի և Տորոնտոյի համալսարանները։
Գործունեությունը կինոարվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արսինե Խանջյանը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, հանդես եկել որպես պրոդյուսեր։ Նրա դերակատարության ֆիլմերը մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների։
Խաղացած դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 - Արտույտների ագարակը - Արմինե Ավագյան
- 2002 - Արարատ - Անի
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արսինե Խանջյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ընթացող քաղաքական գործընթացներին[2][3][4][5][6][7][8][9]։
2016 թվականին մասնակցել է Երևանում տեղի ունեցած ՊՊԾ գնդի գրավմանը զուգահեռ ընթացող հակաիշխանական ցույցերին, բերման ենթարկվել ոստիկանություն[3][4]։
2017 թվականին թվականին իր, Սերժ Թանկյանի և Ատոմ Էգոյանի հետ միասին ստեղծել է «Արդարություն Հայաստանի ներսում» անունով նախաձեռնություն և մասնակցել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ։ Իրենց գործունեության մասին 2018 թվականին Միացյալ Թագավորության աջակցությամբ նկարահանվել է ֆիլմ[2]։
Արսինե Խանջյանն ակտիվ մասնակցություն է ունեցել 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը», բազմիցս ելույթներ ունեցել հանրահավաքներում, ելույթներով հանդես եկել տարբեր հարթակներում[7][8][9]։
Հայաստանի քաղաքական գործընթացներին մասնակցելու համար Արսինե Խանջյանը ենթարկվել է քննադատության, ըստ որի նա ակտիվ դերակատարություն է ունեցել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության գործում և ըստ քննադատությունների՝ հետևաբար պատասխանատու է 2020 թվականին հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով հայկական կողմի կրած հազարավոր զոհերի ու Արցախի մեծ մասի կորստի համար[10][11][12]։
Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեմինի մրցանակ «Հիմարիկ սիրտ» ֆիլմում շարունակական առաջատար դրամատիկական դերում դերասանուհու լավագույն կատարման համար (1999)[13]
- Chlotrudis Society for Independent Film Chloe Award (2002)
- Թագուհու ոսկե հոբելյանի մեդալակիր (2002)
- Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևելյան թեմի կողմից Զաբել թագուհի մրցանակ (2003)
- Սուրբ Մեսրոպ Մաշտոց մրցանակ (2003)
- Դուրբանի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ որպես «Արարատ» ֆիլմի լավագույն դերասանուհի (2003)
- Ջեմինի մրցանակ «Արարատ» ֆիլմի լավագույն դերասանուհի անվանակարգում (2003)
- Կինո և հեռուստատեսության բնագավառում կանանց ստեղծարար գերազանցության բյուրեղյա մրցանակ (2005)[14]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2011)[15]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 «Թանկյանի, Էգոյանի և Արսինե Խանջյանի մասին պատմող «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմը հասանելի է համացանցում», (արխիվացված)։
- ↑ 3,0 3,1 3,2 «Ոստիկանները բերման են ենթարկել Արսինե Խանջյանին», (արխիվացված)։
- ↑ 4,0 4,1 4,2 «ՊՊԾ գնդի երկշաբաթյա գրավումը. Օր օրի. Ինչպես է եղել դա», (արխիվացված)։
- ↑ 5,0 5,1 «Արսինե Խանջյան․ Սփյուռքը լսել ու արձագանքում է ժողովրդի կանչին», (արխիվացված)։
- ↑ «Պետք չի կողքից նայել. Արսինե Խանջյանը՝ ընտրությունների մասին», (արխիվացված)։
- ↑ 7,0 7,1 «Արսինե Խանջյանը ելույթ ունեցավ Բեռլինում տեղի ունեցող բողոքի եւ համերաշխության ցույցին», (արխիվացված)։
- ↑ 8,0 8,1 «Այսօր դուք եք, որ հաղթել եք, փոփոխություն բերել և անկախությունն իսկապես դրոշմել Հայաստանում. Արսինե Խանջյան»։
- ↑ 9,0 9,1 «Արտերկրի հայտնի հայերն արձագանքում են հայաստանյան իրադարձություններին», (արխիվացված)։
- ↑ «Փողը դնեն ջեբները, գան հայրենասեր խաղա՞ն. Միհրան Հակոբյան՝ Սերժ Թանկյանի ու Արսինե Խանջյանի մասին», (արխիվացված)։
- ↑ «Արսինե Խանջյան, Նիկոլը Ձեր հետ միասին է լիզել Ալիևի կոշիկները. Միհրան Հակոբյան», (արխիվացված)։
- ↑ %20/1536645581 «Ո՞վ է կասկածում, որ Փաշինյանն այդ դեպքում ճակատագրական սխալ թույլ տված կլինի»։
- ↑ https://www.imdb.com/name/nm0451376/awards
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին։ Վերցված է 2019 թ․ մարտի 11
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կանադական ֆիլմերի հանրագիտարան Archived 2007-09-29 at the Wayback Machine.
|
- Սեպտեմբերի 6 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բեյրութ քաղաքում ծնվածներ
- Տորոնտոյի համալսարանի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կանադահայ դերասանուհիներ
- Կանադահայ պրոդյուսերներ
- Կանադացի կինոդերասանուհիներ
- Կանադահայ կինոռեժիսորներ
- Կանադացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Թատրոնի հայ դերասաններ
- Լիբանանցիներ հայկական սերմամբ