Գիորգի Օվաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գիորգի Օվաշվիլի
Giorgi Ovashvili (VOA interview 2015).jpg
Ծնվել էնոյեմբերի 14, 1963(1963-11-14)[1] (55 տարեկան)
ԾննդավայրՄցխեթ, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան և Նյու Յորքի կինոակադեմիա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
Գործունեության տարիներ1997 թվականից
Ազգությունվրացի
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID 0653768

Գիորգի Օվաշվիլի, (վրաց.՝ გიორგი ოვაშვილი, նոյեմբերի 14, 1963(1963-11-14)[1], Մցխեթ, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան), վրացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, օպերատոր, դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիորգի Օվաշվիլին ծնվել է Մցխեթում: 1981-1986 թվականներին սովորել է Թբիլիսիի պոլիտեխնիկական համալսարանում: 1996 թվականին ավարտել է Վրաստանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը, 2006 թվականին՝ Հոլիվուդի Յունիվերսալ կինոստուդիայի նյույորքյան կինոակադեմիան։

Պետական թատրոնի դերասան է, բեմադրել է մանկական ներկայացումներ և գովազդային գործակալության տնօրեն է։ Նյույորքյան «Georgian Bulletin» հեռուստածրագրի սցենարների հեղինակն է։ Նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր։ «Մյուս ափը» նրա ռեժիսորական դեբյուտն է մեծ էկրանին[2]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շատ կարճ պատմություն (1993, կարճամետրաժ)
  • Սայլակը (1996, կարճամետրաժ, Միջազգային ժյուրիի հատուկ մրցանակ Կիևի «Մոլոդիստ» կինոփառատոնում)
  • Պատրանք (2000, կարճամետրաժ)
  • Տեսանկյուն (2003, կարճամետրաժ, Նյու Յորքի կինոակադեմիայի դրամաշնորհ, Միջազգային ժյուրիի մրցանակ Օդենսեի կինոփառատոնում)
  • Արևային երկրի ցայգերգը (2004, կարճամետրաժ)
  • Կապ (2005, կարճամետրաժ)
  • Մյուս ափը (2009)
  • Եգիպտացորենի կղզին (2014)
  • Խիբուլա (2016)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]