Խիբուլա
Խիբուլա վրացերեն՝ ხიბულა | |
---|---|
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | դրամա և պատմական ֆիլմ |
Թվական | 2016 և մարտի 29, 2018 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Գիորգի Օվաշվիլի |
Պրոդյուսեր | Գիորգի Օվաշվիլի |
Սցենարի հեղինակ | Գիորգի Օվաշվիլի |
Դերակատարներ | Հոսեյն Մահջուբ |
Երաժշտություն | Յոզեֆ Բարդանաշվիլի |
Տևողություն | 97 րոպե |
«Խիբուլա» (վրացերեն՝ ხიბულა), 2016 թվականին 42film, Alamdary Films, Arizona Films ընկերությունների և ռեժիսոր Գիորգի Օվաշվիլիի նկարահանած վրացական ֆիլմ։
Ֆիլմի բյուջեն կազմել է 1 525 011 եվրո: 2011 թվականին ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնում[1][2][3], 2017 թվականին՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում[4]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատերազմից պառակտված երկրի նախագահական պալատը ընկնում է ապստամբ ուժերի ձեռքը: Փախչող նախագահին ուղեկցում են վարչապետն ու չորս թիկնապահները: Նրանք նախագահին խորհուրդ են տալիս գնալ այլ երկիր, բայց նախագահը հրաժարվում է հեռանալ իր ժողովրդից: Նա ցանկանում է հասնել թագավորական զորքերին, որոնք, ըստ բամբասանքների, սպասում եմ հեռավոր Խիբուլա գյուղում: Ուղևորությունը դժվար է. սառեցնող ցրտի միջով ոտքով անցնում են լեռնային վայրերով: Թշնամու անտեսանելի ուժերը հետապնդում են նախագահին՝ համոզված, որ նախագահը գիտի, որ իրենք հետապնդում են նրան: Խիբուլայում թագավորական զորքերի ոչ մի նշան չկա: Նախագահը սկսում է կասկածել վարչապետի և թիկնապահների հավատարմությանը: Ֆիզիկական ճամփորդությունը դառնում է հոգևոր ճամփորդություն դեպի մի նպատակ, որն անհայտ է այն մարդկանց համար, որոնք երդվել են պաշտպանել նրան: Նրա պաշտպանների դերը դառնում է անհասկանալի. արդյոք նրանք հետևում են նախագահին՝ պաշտպանելով նրան թշնամու ուժերից կամ իրենից: Նախագահը բարձրանում է լեռներ՝ հետապնդվելով իր ընկերների և թշնամիների կողմից:
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոսեյն Մահջուբ
- Քիշվարդ Մանվելիշվիլի
- Զուրաբ Անթելավա
- Նոդար Ձիձիգուրի
- Գալոբա Գամբարով
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոդյուսեր (ներ)՝ Գիորգի Օվաշվիլի, Այքե Գորեչկա, Գիյոմ դը Սեյ, Քրիստոֆ Կուկուլա
- Ռեժիսոր՝ Գիորգի Օվաշվիլի
- Սցենարի հեղինակ (ներ)՝ Գիորգի Օվաշվիլի, Ռուլոֆ Յան Մինեբո
- Օպերատոր՝ Էնրիկո Լուչիդի
- Երաժշտությունը՝ Իոսիֆ Բարդանաշվիլի
- Հնչյունային ձևավորող՝ Սեբաստիան Շմիդտ
- Մոնտաժող՝ Սուն-մին Կիմ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Khibula(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|