Մյուս ափը
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա[1] |
Թվական | 2009 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Գիորգի Օվաշվիլի |
Պրոդյուսեր | Գիորգի Օվաշվիլի, Սաին Գաբդուլին |
Սցենարի հեղինակ | Նուգզար Շաթաիձե |
Դերակատարներ | Hilda Péter? |
Օպերատոր | Շահրիար Ասսադի |
Երաժշտություն | Ժոզեֆ Բարդանաշվիլի Հնչյունը`Վլադիմիր Գոլովնիցկի |
Տևողություն | 90 րոպե |
Մյուս ափը (վրաց.՝ გაღმა ნაპირი), 2009 թվականին ռեժիսոր Գիորգի Օվաշվիլիի նկարահանած վրացական ֆիլմ[2]։
2009 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում[3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյանքը շատ խոչընդոտներ է հարուցում 12-ամյա տղայի՝ Թեդոյի ճանապարհին։ Նա պատկանում է այն սերնդին, որը զանգվածային տեղահանության է ենթարկվել Աբխազիայի` Վրաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկի քաղաքացիական պատերազմի պատճառով։ Այդ պատերազմն ամեն ինչ խլել է Թեդոյից, նույնիսկ` հույսը։ Ֆիլմը պատմում է պատանու անօրինակ ներքին դրամայի, խոհերի, զգացմունքների, կրքերի, ցավերի և դժվարություններին դեմ կանգնելու ճիգերի մասին։ Երիտասարդ փախստական Թեդոն փրկվել է պատերազմի ճիրաններից և Թբիլիսիում մոր հետ հանդիպելով բազում դժվարությունների՝ հետ է վերադառնում Աբխազիա՝ գտնելու հորը[4]։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թեդո Բեխաուրի
- Ղալոբա Ղամբարիա
- Նիկա Ալաջաջև
- Թամարա Մեսխի
- Արչիլ Թաբուկաշվիլի
- Թեմո Գոգինավա
- Ջանո Իզորիա
- Լիա Աբուլաձե
- Լերի Զարդիաշվիլի
- Լեյլա Խոխոսաձե
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- FIPRESCI-ի մրցանակ, «Ոսկե շուշան» լավագույն ֆիլմի համար, Վիսբադենի goEast միջազգային կինոփառատոն, 2009
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/title/tt1368439/
- ↑ Գիորգի Օվաշվիլի
- ↑ ««Մյուս ափը» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2015-10-27
- ↑ Gagma napiri
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմը imdb.com կայքում
- ეროვნული ფილმოგრაფია Archived 2010-09-23 at the Wayback Machine.
|