Եգիպտացորենի կղզին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Եգիպտացորենի կղզին
სიმინდის კუნძული
Եգիպտացորենի կղզին.jpg
ԵրկիրՎրաստան Վրաստան
Ժանրդրամա
Թվական2014
Լեզուվրացերեն
ռուսերեն
աբխազերեն
ՌեժիսորԳիորգի Օվաշվիլի
Սցենարի հեղինակՆուգզար Շատաիձե
Գիորգի Օվաշվիլի
Ռոյլոֆ Յան Մինեբու
ԴերակատարներՄարիան Բութուրիշվիլի
Իլյաս Սալման
Թամեր Լեվենթ
Իրակլի Սամուշիա
ՕպերատորԷլեմեր Ռագալի
ԵրաժշտությունՅոզեֆ Բարդանաշվիլի
Պատմվածքի վայրՎրաստան
ԿինոընկերությունAlamdary Film 2a Aghmashenebeli str. Tbilisi 0131
Տևողություն100 րոպե
IMDbID 1863192

«Եգիպտացորենի կղզին» (վրաց.՝ სიმინდის კუნძული), Alamdary Film 2a Aghmashenebeli ընկերության նկարահանած վրացական ֆիլմ։ 2015 թվականին ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում[1]։

2015 թվականի հունվարի 15-ին ներկայացվել է «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխությանը՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգուրի գետը բնական սահման է Վրաստանի և Աբխազիայի միջև։ Գարնանային հոսանքներից մեկը գետում ստեղծում է կղզյակ, որն ասես եգիպտացորեն աճեցնելու համար լինի։ Ծեր աբխազացի գյուղացին բնակվում է Ինգուրի գետի փոքր կղզու վրա։ Ծերունին տուն է կառուցում իր և թոռնիկի համար, հող է մշակում և եգիպտացորեն է ցանում։ Հետևելով թե ինչպես է մեծանում և ծաղկում իր թոռնիկը, ինչպես է հասնում եգիպտացորենը, ծերունին տեսնում է մոլորակի կյանքի փուլերը։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիան Բութուրիշվիլի
  • Իլյաս Սալման
  • Թամեր Լևենթ
  • Իրակլի Սամուշիա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանդիսատեսների մրցանակ, Քոթբուսի արևելաեվրոպական երիտասարդական կինոյի փառատոն, Գերմանիա, 2014
  • Լավագույն ֆիլմ, լավագույն երաժշտություն, Կինոքննադատների մրցանակ, Փառատոնի մեծ մրցանակ, «Ոսկե Անտիգոնե» մրցանակ, Մոնպելյեի միջերկրածովյան ՄԿՓ, Ֆրանսիա, 2014
  • Լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի, Սան Մարինոյի ՄԿՓ, Իտալիա, 2014
  • Հանդիսատեսների մրցանակ, Միջազգային կինոքննադատների մրցանակ, Եվրոպական կինոյի աթենական համայնապատկեր, Հունաստան, 2014
  • Հանդիսատեսների մրցանակ, Ուսանողական ժյուրիի մրցանակ, Մասնագիտական ժյուրիի պատվավոր հիշատակում, Tofifest ՄԿՓ, Տորուն, Լեհաստան, 2014
  • Կինոքննադատների մրցանակ, Պատվավոր հիշատակում, Սաո Պաուլուի ՄԿՓ, Բրազիլիա, 2014
  • Ժյուրիի հատուկ հիշատակում, Film From The South ՄԿՓ, Օսլո, Նորվեգիա, 2014
  • Հանդիսատեսների մրցանակ, Արավայի ՄԿՓ, Իսրայել, 2014
  • Հանդիսատեսների մրցանակ, Cinessonne-ի ուսանողական մրցանակ, Եվրոպայի ՄԿՓ, 2014
  • Ժյուրիի հատուկ մրցանակ, «Արծաթե ջեդ» մրցանակ, Լուքսորի եգիպտական և եվրոպական կինոյի փառատոն, Եգիպտոս, 2014
  • Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ, Cinequest ԿՓ, ԱՄՆ, Սան Խոսե, 2014
  • Ժյուրիի հատուկ մրցանակ, Տետուանի միջերկրածովյան ՄԿՓ, Մարոկկո, 2015
  • Հանդիսատեսների մրցանակ, Ֆրիբուրի ՄԿՓ, Շվեյցարիա, 2015
  • Հանդիսատեսների մրցանակ, Տրիեստի ՄԿՓ, Իտալիա, 2015
  • «Կամրջելով սահմանները» մրցանակ, Փալմ Սփրինգսի ՄԿՓ, ԱՄՆ, 2015
  • Լավագույն դերասան, Թբիլիսիի ՄԿՓ, Վրաստան, 2015
  • Ժյուրիի հատուկ մրցանակ, Օուրենսեի ՄԿՓ, Իսպանիա, 2015
  • Լավագույն օպերատորական աշխատանք, Մինսկի «Լիստապադ» ՄԿՓ, Բելառուս, 2015
  • Մեծ մրցանակ, լավագույն օպերատորական աշխատանք, «Կինոշոկ» բաց ՄԿՓ, Անապա, Ռուսաստան, 2015
  • Մեծ մրցանակ, Էկումենիկ ժյուրիի մրցանակ, Կարլովի Վարիի ՄԿՓ, Չեխիա, 2015[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]