Jump to content

Ալեքսանդր Սոկուրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սոկուրով
Ծննդյան թիվ՝հունիսի 14, 1951(1951-06-14) (73 տարեկան)
Ծննդավայր՝Podorvikha, Իրկուտսկի շրջան, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0812546
sokurov.spb.ru/isle_en/isle_mnp.html

Ալեքսանդր Նիկոլաևիչ Սոկուրով (ռուս.՝ Александр Николаевич Сокуров, հունիսի 14, 1951(1951-06-14), Podorvikha, Իրկուտսկի շրջան, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կինոռեժիսոր է։ Նրա ամենանշանակալի գեղարվեստական ֆիլմերից են «Ռուսական տապանը» (2002), նկարահանված մեկ չմոնտաժված կադրով և «Ֆաուստը» (2011), որն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» բարձրագույն մրցանակին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոկուրովը ծնվել է Սիբիրի Իրկուտսկի շրջանի Պոդորվիխայում, զինվորական սպայի ընտանիքում։ 1974 թվականին ավարտել է Նիժնի Նովգորոդի համալսարանի պատմության բաժինը, իսկ հաջորդ տարի ընդունվել է ՎԳԻԿ։ Այնտեղ նա ընկերացել է Տարկովսկու հետ և խորապես ազդվեց նրա «Հայելի» ֆիլմից։ Սոկուրովի վաղ շրջանի գեղարվեստական ֆիլմերի մեծ մասն արգելվել է խորհրդային իշխանությունների կողմից։ Իր վաղ շրջանում նա նկարահանել է բազմաթիվ վավերագրական ֆիլմեր, այդ թվում՝ «Երկխոսությունները Սոլժենիցինի հետ» և Սանկտ Պետերբուրգում Գրիգորի Կոզինցևի բնակարանի մասին ռեպորտաժը։ Նրա «Ողբալի անհանգստություն» ֆիլմը 1987 թվականին առաջադրվել է Բեռլինի 37-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակի[4]։

«Մայր և որդին» (1997) նրա առաջին գեղարվեստական ֆիլմն էր, որը միջազգային ճանաչում ստացավ։ Այն ցուցադրվել է Մոսկվայի 20-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ արժանացել է արծաթե հատուկ Սբ. Գեորգի մրցանակին[5] Սյուզան Սոնթագը 1990-ականների իր տասը սիրված ֆիլմերի շարքում ներառեց Սոկուրովի երկու ֆիլմերը՝ ասելով. «Այսօր չկա գործող մեկ այլ ռեժիսոր, ում ֆիլմերով ես այդքան հիանում եմ»[6]։ 2006 թվականին Սոկուրովը ստացել է Մանհայմ-Հայդելբերգի միջազգային կինոփառատոնի կինոյի վարպետի մրցանակը։

Սոկուրովը կանոնավորապես մասնակցում է Կաննի կինոփառատոնին, որտեղ ցուցադրվել են նրա դեբյուտային չորս ֆիլմերը։

Քաղաքական դիրքորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերին Մշակույթի և արվեստի խորհրդի նիստի ժամանակ Սոկուրովը դիմել է նախագահ Վլադիմիր Պուտինին ՝ վերանայելու կինոռեժիսոր Օլեգ Սենցովի դատավճիռը (որը Պուտինը մերժել է)[7]։

2022 թվականին Սոկուրովը քննադատել է Կրեմլին և դեմ արտահայտվել Ուկրաինայի պատերազմին։ Դրա համար 2022 թվականի հունիսին նրան զրկել են Ռուսաստանից հեռանալու իրավունքից[8]։

2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ հանդես է եկել բաց նամակով[9]։ 2020 թվականի նոյեմբերին ռուսական մշակույթի այլ գործիչների հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությունը ներառել Համաշխարհային ժառանգության ցանկում՝ դրանց հետագա պահպանման համար[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. kremlin.ru (ռուս.) — 2015.
  2. президент России Указ Президента Российской Федерации от 8 июня 2015 г. № 279 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2014 года» (ռուս.) // Собрание законодательства Российской Федерации — 2015.
  3. https://web.archive.org/web/20190513143345/https://www.europeanfilmacademy.org/2017.768.0.html
  4. «Berlinale: 1987 Prize Winners». berlinale.de. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
  5. «20th Moscow International Film Festival (1997)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  6. The Second Circle and The Stone 2000» March. JonathanRosenbaum.net. Retrieved on 13 September 2011.
  7. Putin on revision of Sentsov verdict: "Appropriate conditions should ripen", UNIAN (2 December 2016)
  8. «Film director Alexander Sokurov loses the right to leave Russia after Kremlin criticism» (անգլերեն). The Times UK. 2022 թ․ հունիսի 27. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  9. «Режиссёр Александр Сокуров: «Зачем народу нужны победы, оплаченные смертями и сиротством?»». Армянский музей Москвы и культуры наций (կանադական անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  10. «Российские знаменитости призвали ЮНЕСКО защитить памятники в Карабахе». РИА Новости (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սոկուրով» հոդվածին։