Jump to content

Սյուզեն Զոնթագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզեն Սոնթագ
անգլ.՝ Susan Sontag
Ծնվել էհունվարի 16, 1933(1933-01-16)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էդեկտեմբերի 28, 2004(2004-12-28)[5][1][2][…] (71 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոֆեսոր, ակնարկագիր, վիպասան, փիլիսոփա, գրական քննադատ, լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, կինոքննադատ, թատերական ռեժիսոր, իրավապաշտպան, պատմաբան և հրապարակախոս
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓարիզի համալսարան, Հարվարդի համալսարան[6], Օքսֆորդի համալսարան[6], Չիկագոյի համալսարան[6], Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[6], Սուրբ Աննայի քոլեջ և North Hollywood High School?
Ժանրերէսսե
Ուշագրավ աշխատանքներOn Photography?, Against Interpretation?, Illness as Metaphor?, AIDS and Its Metaphors?[7] և Under the Sign of Saturn?
Ստեղծագործությունների ցանկQ107309912?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa և PEN America
ԱշխատավայրՍարա Լուրենսի քոլեջ
Պարգևներ
ԱմուսինPhilip Rieff?[6]
Համատեղ ապրողԷնի Լեյբովից, María Irene Fornés? և Nicole Stéphane?
ԶավակներDavid Rieff?
Կայքsusansontag.com
Սյուզեն Զոնթագ Վիքիքաղվածքում
 Susan Sontag Վիքիպահեստում

Սյուզեն Սոնթագ (այլ ուղղագրությամբ՝ Սոնթագ, անգլ.՝ Susan Sontag, իսկական ազգանունը՝ Ռոզենբլաթ, հունվարի 16, 1933(1933-01-16)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 28, 2004(2004-12-28)[5][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, գրական, գեղարվեստական, թատերական և կինոքննադատ, սցենարիստ, թատրոնի և կինոյի ռեժիսոր, ազգային և միջազգային մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնթագը ծնվել է 1933 թվականի հունվարի 16-ին Նյու Յորք քաղաքում։ Նրա նախնիները 19-րդ դարում Լեհաստանից և Լիտվայից ԱՄՆ գաղթած հրեաներ են։ Ծնված Ռոզենբլաթ՝ Սոնթագ ազգանունը ստացել է իր մոր երկրորդ ամուսնությունից հետո։ Նրա մանկության միակ ընկերները եղել են գրքերը։ 15 տարեկանում նա ընդունվել է Բերկլիի համալսարան (Կալիֆոռնիա, 1948-1949 թվականներ)։ 1951 թվականին ավարտել է Չիկագոյի համալսարանը, որտեղ ստացել է արվեստի բակալավրի աստիճան (նրա դասախոսներից մեկը Քեննեթ Բըրքն էր)։ Այնտեղ ծանոթացել է երիտասարդ դասախոս-հասարակագետ Ֆ. Ռիֆի հետ, որի հետ շուտով ամուսնացել է (1952 թվականին)։ Ռիֆը նրա միակ որդու՝ Դավիդի հայրն է։

Սյուզեն Զոնթագի գերեզմանը Մոնպառնաս գերեզմանատանը

Ընտանիքը տեղափոխվել է Բոստոն, որտեղ Հարվարդի համալսարանում Սոնթագն անգլերեն գրականություն է ուսումնասիրել և 1954 թվականին ստացել փիլիսոփայության մագիստրոսի աստիճան։ Հենց այս ժամանակահատվածում է Սոնթագն ուսումնասիրել դասական փիլիսոփաների աշխատանքները։ 1957 թվականին, սովորելով Օքսֆորդում, բախվել է սեքսիզմի խնդրի հետ, ուստի շուտով տեղափոխվել է Փարիզ, որտեղ մտերմացել է ամերիկյան մտավորականության հետ, որը համախմբված էր «Փարիզյան ցուցադրություն» հանդեսի շուրջ։ Ակտիվորեն զբաղվել է ֆրանսիական կինեմատոգրաֆիայով, փիլիսոփայությամբ և շատ ստեղծագործել է։

1958 թվականին՝ 26 տարեկան հասակում վերադարձել է Ամերիկա, ամուսնալուծվել է և որդու հետ մնացել միայնակ՝ հրաժարվելով ամուսնու ֆինանսական օգնությունից։ 1950-ական թվականների վերջից մինչև 1960-ական թվականների սկզբը ԱՄՆ մի շարք քոլեջներում և համալսարաններում դասավանդել է փիլիսոփայություն, այդ թվում՝ Կոլումբիայի համալսարանում, սակայն հետագայում հրաժարվել է ակադեմիական կարիերայից։ 1960-ական թվականների սկզբին գնացել է Նյու Յորք՝ սկսելով խմբագրի աշխատանքը «Մեկնաբանություն» (Commentary) ամսագրում։

Սոնթագի կյանքի երկրորդ կեսը կապված է Էնի Լեյբովից անվան հետ։ Նրանք ծանոթացել են 1989 թվականի նկարահանումների ժամանակ, նրանց սիրավեպն ընդհատել է Սյուզեն Զոնթագի մահը լեյկեմիայից 2004 թվականին՝ 71 տարեկան հասակում։ Հենց Լեյբովիցին են պատկանում ՍՍոնթագի վերջին բոլոր լուսանկարները, այդ թվում՝ հետմահու։

Գրական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ Սոնթագը նորամուտը նշել է 1963 թվականին «Բարերար» (Benefactor) վեպով, ինչպես նաև ամերիկյան հեղինակավոր ամսագրերում մի շարք հոդվածներով։ Սակայն ավելի հայտնի է դարձել «Partisan Review» ամսագրում «Քեմփի մասին նշումներ» (Notes on Camp, 1964) հոդվածի հրապարակումից հետո։ Այստեղ Սոնթագը ներկայացրել է «քեմփ» հասկացությունը` գռեհիկ և գեղագիտական տգեղ նյութի օգտագործումը՝ որպես արտահայտիչ միջոց։ Հաջորդած էսսեների «Ընդդեմ մեկնաբանությունների» (Against Interpretation, 1966) և «Անբացատրելի կամքի նմուշներ» (Styles of Radical Will, 1969) ժողովածուները Եվրոպայի և ԱՄՆ-ի գեղարվեստական ավանգարդի և ժամանակակից մշակույթի ծայրահեղությունների բարոյական իմաստի մասին են, որոնք ամրապնդել են գրողի հեղինակությունը։ Այնուհետև հաջորդել է նրա ամենահայտնի գրքերից մեկը՝ «Լուսանկարչության մասին» (On Photography, 1977):

Մեկ տարի անց Սոնթագը թողարկել է «Հիվանդությունը որպես փոխաբերություն» (Illness As Metaphor, 1978) գիրքը և «Ես և այլն» պատմվածքների ժողովածուն (I, etc.): Հետագայում ևս մեկ ժողովածու՝ նվիրված Իոսիֆ Բրոդսկուն, «Սատուրնի նշանի տակ» (Under the Sign of Saturn, 1980), որին ի պատասխան Բրոդսկին Սոնթանգին նվիրել է առաջին «Վենետիկյան բանաստեղծությունները»։ Այնուհետև հրատարակվել է Սոնթագի «Ընտրյալների» հատորը և հրապարակվել «ՁԻԱՀ-ը և նրա փոխաբերությունները» (AIDS and Its Metaphor, 1989) աշխատությունը։

1989 թվականին նա ընտրվել է ամերիկյան PEN միջազգային կազմակերպության նախագահ։

Նրա մյուս ստեղծագործությունների թվում են «Վեզուվիայի երկրպագուն» (The Volcano Lover, 1992) և «Ամերիկայում» (In America, 1999, էկրանավորում` Էժի Սկոլիմովսկի, 2006) վեպերը, էսսեների գրքերը «Ուր է դրվում շեշտը» (2001), «Նայելով ուրիշների ցավին» (2003), «Իսկ այս պահին. էսսեներ և ներկայացումներ» (2007)։ «Ալիսան անկողնում է» (Alice In Bed, 1992) պիեսն առաջին անգամ բեմադրվել է միայն 2000 թվականին։ Լուսանկարիչ Էնի Լեյբովիցի հետ համատեղ հրատարակել է «Կանայք» (Women, 2000) գիրքը։

Բացի այդ, Սոնթագին են պատկանում է նրա որպես ռեժիսոր նկարահանած «Դուետ կանիբալների համար» (Duet for Cannibals, 1969), «Եղբայր Կարլ» (Brother Carl, 1971), «Խոստացված երկրներ» (Promised Lands, 1974) և «Ուղևորություն առանց զբոսավարի» (Unguided Tour, 1983) ֆիլմերի սցենարները։ Մի քանի անգամ նա հայտնվել է կինոյում (Զելիգ՝ Վուդի Ալլեն)։ Նա նաև հանդես է եկել որպես թատրոնի ռեժիսոր. «Գոդոյին սպասելիս» դրաման նա 1993 թվականի ամռանը բեմադրել է պաշարված Սարաևոյում, որտեղ ավելի ուշ՝ 2010 թվականին, նրա անունով է անվանակոչվել Ազգային թատրոնի դիմաց գտնվող հրապարակը։

Գեղարվեստական քննադատություն և Լուսանկարչության մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական քննադատությունը եղել է Սոնթագի գրական գործունեության կենտրոնը։ Նրան կարելի է անվանել լիբերալ վերլուծաբանության կարևորագույն ներկայացուցիչ, որն առնչվում է ակադեմիական հետազոտության տարածքին, բայց չի պատկանում նրան։ Ֆորմալ ուսումնասիրության և գրական ստեղծագործության միջև միջանկյալ դրությունը Սոնթագի տեքստերը դարձնում են երևույթ, որը կապված է վերլուծական գեղարվեստական քննադատության ձևաչափի ստեղծման հետ։ Սոնթագի գլխավոր քննադատական ստեղծագործություններից են «Քեմփի մասին նշումները» (1964)[11], «Մեկնաբանման դեմ»[12] ու «Լուսանկարչության մասին»[13] էսսեների ժողովածուները (1966) և «Երբ մենք նայում ենք ուրիշների ցավին»[14]։ Նրա քննադատական աշխատանքների սկզբունքային բնութագիրը նյութին դասական արվեստագիտության տեսանկյունից երկրորդական անդրադարձն է[15]։ Նրա հարցերի ոլորտը լուսանկարն է, նորաձևությունը, «դեռ չճանաչված» և սկզբունքորեն անճանաչելի թեմաները[16], զանգվածային ճաշակը, էթիկան և վավերագրական պատկերի առանձնահատկությունները։ Սյուզեն Սոնթագի քննադատական աշխատանքների կենտրոնական թեմաներից մեկը մնում է ողբերգական ոճը[17]։

Սյուզեն Սոնթագը շատ մրցանակների և պատվավոր կոչումների դափնեկիր է։ «Լուսանկարչության մասին» գրքի համար Սոնթագն արժանացել է Քննադատության ոլորտում գրական քննադատների խմբակի ազգային մրցանակի (1978)։ Իտալիայում նրան պարգևատրել են Կուրցիո Մալապարտեի մրցանակով (1992)։ Երկու անգամ պարգևատրվել է ֆրանսիական արվեստի և գրականության շքանշանով (1993)։ Արժանացել է Երուսաղեմի մրցանակի (2001) և Գերմանիայում ամենահեղինակային Գերմանացի գրագիրների աշխարհի մրցանակի (2003)։

2000 թվականին «Ամերիկայում» վեպի համար (1992) ԱՄՆ ազգային գրքային մրցանակն ստանալով՝ գրողի նրա կարիերան հասել է իր ծաղկմանը։ Կյանքի ընթացքում ստացած վերջին մրցանակը Աստուրիայի արքայադստեր մրցանակն է, որը նա ստացել է իսլամական ֆեմինիստուհի Ֆաթիմա Մերնիսիի հետ (2003)։ Նրա վերջին աշխատանքն է եղել «Ուրիշների ցավին նայելով» (Regarding the Pain of Others) գիրքը։

Սոնթագը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 29-ին Նյու Յորքում։ Թաղված է Փարիզում։ 2005 թվականի մարտին Նյու Յորքում անցկացվել նրա հիշատակին նվիրված համերգ, որի ժամանակ նվագել են Բրենտանո լարային կվարտետն ու բրիտանացի դաշնակահարուհի Միցուկո Ուտիդան։

Սյուզեն Սոնթագն էկրանին (ընտրյալ ֆիլմեր)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Galaxie (1966, Գրեգորի Մարկոպուլոս, վավերագրական)
  • Vive le cinéma (1972-1973, վավերագրական հեռուստասերիալ)
  • Town Bloody Hall (1979, վավերագրական)
  • Զելիգ (1983, Վուդի Ալեն, կամեո)
  • Mauvaise conduite (1984, վավերագրական)
  • Do Not Enter: The Visa War Against Ideas (1986, վավերագրական)
  • The Poet Remembers (1989, վավերագրական)
  • Joseph Cornell: Worlds in a Box (1991, Մարկ Սթոուքս, վավերագրական)
  • Campus, le magazine de l'écrit (2001-2006, վավերագրական հեռուստասերիալ, էպիզոդ)
  • Die Liebhaberin des Vulkans — Mit Susan Sonntag in New York (վավերագրական)
  • Absolute Wilson (2006, վավերագրական)
  • Գերմանիա 09

Հարցազրույց, օրագիր, գրքույկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Poague L.E. Conversations with Susan Sontag. Jackson: University Press of Mississippi, 1995
  • Reborn: journals and notebooks, 1947—1963/ David Rieff, ed. New York: Farrar, Straus and Giroux, 2008

Հայերեն հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ուրիշների ցավին հայելիս, Երևան «ՀԱՀ», 2022, 128 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118751506 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Author Susan Sontag Dies // Los Angeles TimesEl Segundo: 2004. — ISSN 0458-3035; 2165-1736
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1007.
  7. http://www.lambdaliterary.org/winners-finalists/07/13/lambda-literary-awards-1989/
  8. Friedenspreis 2003 Susan SontagPeace Prize of the German Publishers' and Booksellers' Association.
  9. https://www.nationalbook.org/awards-prizes/national-book-awards-2000/
  10. 10,0 10,1 https://www.gf.org/fellows/all-fellows/susan-sontag/
  11. Сонтаг С. Заметки о кэмпе // Сонтаг, С. Против интерпретации и другие эссе / Под ред. Б. Дубина. — Москва: Ад Маргинем Пресс, 2014. — 376 с. ISBN 978-5-91103-198-5]]
  12. Сонтаг С. Против Интерпретации // Сонтаг, С. Против интерпретации и другие эссе / Под ред. Б. Дубина. — Москва: Ад Маргинем Пресс, 2014. — 376 с. ISBN 978-5-91103-198-5
  13. Сонтаг, С. О фотографии/ Пер. Викт. Голышева. М.: Ад Маргинем Пресс, 2013. — 272 с. ISBN 978-5-91103-136-7
  14. Сонтаг, С. Смотрим на чужие страдания/ Пер. В. Голышев М.: Ад Маргинем, 2014. isbn 978-5-91103-170-1
  15. Дубин Б. В. Сьюзен Зонтаг, или Истина и крайности интерпретации // Вопросы литературы. — 1996. — № 2. с. 134—148.
  16. Дубин Б. В. Там же. с. 134.
  17. Васильева Е. Фотография и феноменология трагического: идея должного и фигура ответственности // Вестник Санкт-Петербургского государственного университета. Серия 15., 2015, вып. 1, с. 26-52.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Васильева Е. Сьюзен Зонтаг о фотографии: идея красоты и проблема нормы // Вестник Санкт-Петербургского государственного университета. Серия 15., 2014, вып. 3, с. 64 — 80.
  • Дубин Б. В. Сьюзен Зонтаг, или Истина и крайности интерпретации // Вопросы литературы. — 1996. — № 2.
  • Дубин Б. В. Страсть и меланхолия последней из разносторонних // Он же. На полях письма: Заметки о стратегиях мысли и слова в XX веке. — М.: Emergency Exit, 2005. — С.306-316, 317—323.
  • Кимбалл Р. Сьюзен Зонтаг: попытка предсказания // Русский журнал. — 30 Декабря 2004.
  • Туркина О. Вспоминая Сьюзен Зонтаг. // Критическая Масса. — 2004. — № 4.
  • Ching B.; Wagner-Lawlor J. The scandal of Susan Sontag. New York: Columbia University Press, 2009
  • Faber R. Avancierte Ästhetin und politische Moralistin: die universelle Intellektuelle Susan Sontag. Würzburg: Königshausen & Neumann, 2006
  • Kennedy L. Susan Sontag: mind as passion. Manchester: Manchester UP; New York: St. Martin’s Press, 1995
  • Lopate Ph. Notes on Sontag. Princeton: Princeton UP, 2009
  • Nunez S. Sempre Susan: A Memoir of Susan Sontag. New York, 2011. — ISBN 1935633228
  • Poague L.A., Parsons K.A. Susan Sontag an annotated bibliography, 1948—1992. New York: Garland Pub., 2000 (библиография)
  • Rieff D. Swimming in a sea of death: a son’s memoir. New York: Simon & Schuster, 2008 (воспоминания сына о последнем периоде жизни писательницы)
  • Rollyson C.E., Paddock L.O. Susan Sontag: the making of an icon. New York: W.W. Norton, 2000 (биография)
  • Rollyson C.E. Reading Susan Sontag: a critical introduction to her work.Chicago: Ivan R. Dee, 2001
  • Sayres S. Susan Sontag: the elegaic [i.e. elegiac] modernist. New York: Routledge, 1990
  • Schriber D. Susan Sontag. Berlin: Aufbau, 2007
  • Seligman C. Sontag & Kael: opposites attract me. New York: Counterpoint, 2004
  • Susan Sontag/ Sharon DeLano and Annie Leibovitz, eds. New York: s.n., 2005 (альбом фотографий писательницы, выполненных мировыми мастерами)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզեն Զոնթագ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզեն Զոնթագ» հոդվածին։