Բալերի անունները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բալերի անունները
Imena višnje
Երկիր Խորվաթիա Խորվաթիա
Թվական 2015
Պրեմիերա հունիսի 21, 2015, Ռուսաստան
Ռեժիսոր Բրանկո Շմիդտ
Պրոդյուսեր Գորան Ռադման
Սցենարի հեղինակ Յոսիպ Մլակիչ
Օպերատոր Դրագան Ռուլիանչիչ
Երաժշտություն Զվոնիմիր Պոլյակ
Կինոընկերություն Խորվաթիայի ռադիո հեռուստաընկերություն (HRT)
Տևողություն 90 րոպե

Բալերի անունները (խորվաթերեն՝ Imena višnje, անգլ.՝ Ungiven), ռեժիսոր Բրանկո Շմիդտի 2015 թվականին նկարահանած ֆիլմը։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, որից հետո ֆիլմը ցուցադրվել է Պուլայի, Վուկովարի, Հաագայի, Հելսինկիի, Բրյուսելի կինոփառատոներում։

2016 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթ անվանակարգում[1] և արժանացել է «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին[2][3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է պատերազմի պատճառով ավերված գյուղում մենության մեջ ապրող տարեց զույգի մասին։ Ծերունին տեսնում է՝ ինչպես է կնոջ կյանքն օր-օրի ավերվում։ Նրան օգնելու փոխարեն ծերունին ավելի կոպիտ, երբեմն էլ դաժան է վարվում նրա հետ։ Սակայն գիտակցումը, որ ինչ-որ բան է կատարվում կնոջ հետ, նրան ստիպում է հարցականի տակ դնել սեփական վարքագիծն ու արժեքները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նադա Ջուրևսկա
  • Իվո Գրեգորևիչ
  • Գորան Բոգդան

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ, 2016
  • Լավագույն սցենար և մոնտաժ, Պուլայի կինոփառատոն
  • Էկումենիկ ժյուրիի մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]