Սիռո Գեռա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սիռո Գեռա
Master Class by Ciro Guerra (3).jpg
Ծնվել էփետրվարի 6, 1981(1981-02-06) (38 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Օրո, Cesar Department, Կոլումբիա
ԿրթությունԿոլումբիայի ազգային համալսարան
ՔաղաքացիությունFlag of Colombia.svg Կոլումբիա
ԱզգությունԿոլումբացի
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 1458734

Սիռո Գեռա (իսպ.՝ Ciro Guerra, փետրվարի 6, 1981(1981-02-06), Ռիո դե Օրո, Cesar Department, Կոլումբիա), կոլումբիացի ռեժիսոր, սցենարիստ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիռո Գեռան ծնվել է 1981 թվականին Կոլումբիայի Սեսար շրջանի Ռիո դե Օրո քաղաքում: Ավարտել է Կոլումբիայի ազգային համալսարանի կինոյի և հեռուստատեսության բաժինը: 2004 թվականին՝ 23 տարեկան հասակում նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Թափառող ստվերներ», որը Կոլումբիայից ընտրվել է ներկայացնելու Օսկարի 78-րդ մրցանակաբաշխության ժամանակ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ, սակայն այդ անվանակարգում հաղթող չի ճանաչվել: «Քամու ճամփորդությունները» ֆիլմը ներկայկացվել է 2009 թվականի Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում[1] և Կոլումբիայից ընտրվել է ներկայացնելու Օսկարի 82-րդ մրցանակաբաշխության ժամանակ որպես լավագույն օտարալեզու, սակայն այդ անվանակարգում հաղթող չի ճանաչվել:

2015 թվականին նկարահանված Օձի գրկում ֆիլմը ցուցադրվել է Կաննի 2015 թվականի կինոփառատոնի «Ռեժիսորներ երկշաբաթ» ծրագրում[2][3] և արժանացել C.I.C.A.E. մրցանակի: Ֆիլմը մրցանակների է արժանացել նաև Օդեսայի և Լիմայի միջազգային կինոփառատոներում: 2015 թվականին «Օձի գրկում» ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի Խաղարկային ֆիլմերի մրցույթ ծրագրում[4]: Օսկարի 88-րդ մրցանակաբաշխությանն առաջադրվել է որպես Լավագույն օտարալեզու ֆիլմ՝ դառնալով առաջին կոլումբիական ֆիլմը, որ առաջադրվել է այս մրցանակի համար[5]:

Վարպետության դաս Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակներում, Երևան

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Ստեղծել է որպես
Ռեժիսոր Սցենարիստ Ծանոթագրություններ
1998 «Լռություն» Այո կարճամետրաժ
1999 «Documental siniestro: Jairo Pinilla, cineasta» Այո վավերագրական
2000 «Ալմա» Այո Այո կարճամետրաժ
2001 «Մտադրություն» Այո Այո անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ
2004 «Թափառող ստվերներ» Այո Այո
2009 «Քամու ճամփորդությունները» Այո Այո
2015 «Օձի գրկում» Այո Այո Օսկարի 88-րդ մրցանակաբաշխությանն առաջադրվել է Լավագույն օտարալեզու ֆիլմ
Ռիվերայի միջազգային կինոփառատոնում առաջադրվել է լավագույն կինոնկար
Ռիվերայի միջազգային կինոփառատոնում առաջադրվել է լավագույն ռեժիսոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Festival de Cannes: The Wind Journeys»։ festival-cannes.com։ Վերցված է 17 May 2009 
  2. «The Directors' Fortnight 2015 selection!»։ Quinzaine des Réalisateurs։ Արխիվացված օրիգինալից-ից 23 April 2015-ին։ Վերցված է 21 April 2015 
  3. Justin Chang (21 April 2015)։ «Cannes: Directors’ Fortnight Unveils 2015 Lineup»։ Variety։ Վերցված է 21 April 2015 
  4. «Օձի գրկում»։ www.gaiff.am։ Վերցված է 2017-07-13 
  5. Ford Rebecca (14 January 2016)։ «Oscar Nominations: The Complete List»։ The Hollywood Reporter։ Վերցված է 14 January 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]