Jump to content

Ուլրիխ Զայդլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլրիխ Զայդլ
Ulrich Seidl
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 24, 1952(1952-11-24)[1][2][3] (72 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[4]
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող և օպերատոր-բեմադրիչ
Աշխատանք1980 - ցայսօր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքulrichseidl.at
 Ulrich Seidl Վիքիպահեստում

Ուլրիխ Զայդլ (գերմ.՝ Ulrich Seidl, նոյեմբերի 24, 1952(1952-11-24)[1][2][3], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[4]), ավստրիացի ռեժիսոր, սցենարիստ, գրող և պրոդյուսեր։

Սերում է թունդ կաթոլիկ ընտանիքից, ծնողները մասնագիտությամբ բժիշկներ էին։ Մանկության տարիներն անց է կացրել Ստորին Ավստրիա նահանգում։

Շուրջ մեկուկես տասնյակ ֆիլմերի հեղինակ է, բազմաթիվ միջազգային կինոփառատոների դափնեկիր։ Զայդլի գեղարվեստական ֆիլմերը դրամաներ են, որոնց բնորոշ է ընդգծված անաչառ ենթադրյալ վավերագրականություն։

Կինոարտադրությունում իր աշխատանքը սկսել է որպես կարճամետրաժ, ապա և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր. «Լավ լուրեր» (1990 թ.), «Սեր առ կենդանիներ» (1995 թ.), «Մոդելներ» (1999 թ.)։

Իր 2001 թ-ի «Շան օր» առաջին գեղարվեստական կինոնկարի համար արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակի։

2003 թ-ին հիմնադրել է «Ulrich Seidl Filmproduktion GmbH» կինոընկերությունը և այդ պահից ի վեր հանդես է գալիս նաև որպես պրոդյուսեր։

2007 թ-ի նրա «Ներմուծում/Արտահանում» կինոնկարը արժանացել է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի, ինչպես նաև ներկայացվել է Կաննի կինոփառատոնում։

2012-2013 թթ-ին էկրան բարձրացավ Զայդլի «Դրախտ» եռապատումը։ Դրանցից առաջինը «Դրախտ. Սեր» (2012 թ.) կինոնկարը պատմում է ավստրիացի մոտավորապես 50 տարեկան կանանց մասին, որոնք մեկնում են Քենիա սեքս-զբոսաշրջության։ Երկրորդը՝ «Դրախտ. Հավատք» (2012 թ.), նվիրված է ռենտգենոլոգ-բուժքրոջը, ով դարձել է կաթոլիկ միսիոներուհի, իսկ երրորդը՝ «Դրախտ. Հույս» (2013 թ.), պատմում է նիհարելու նպատակով հատուկ սննդակարգով ճամբար մեկնած դեռահաս աղջկա մասին։

2013 թ-ին կրկին այցելել է Երևան, որտեղ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակներում ցուցադրվեց նրա «Դրախտ. Սեր» ֆիլմը։

Զայդլն ամուսնացած է լրագրող Վերոնիկա Ֆրանցի (ծնվել է 1965 թ-ին) հետ, ով մասնակցել է նրա վերջին ֆիլմերի ստեղծմանը որպես սցենարի համահեղինակ։ Նրանց ընտանիքը բնակվում է Վիեննայում, ունեն երկու երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլրիխ Զայդլ» հոդվածին։