Ցանկալի Դուրգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ցանկալի Դուրգան
സെക്സി ദുർഗ
Երկիր Flag of India.svg Հնդկաստան
Թվական հունվարի 27, 2017
Լեզու մալայլամ
Ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարան
Երաժշտություն Բազիլ Յոզեֆ
Մոնտաժ Սանալ Կումար Սասիդհարան
Կինոընկերություն Chithranjali Studio Complex
Տևողություն 85 min րոպե
Բյուջե INR 6 000 000

Ցանկալի Դուրգան (մալայալամ՝ സെക്സി ദുർഗ), 2017 թվականին ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանի նկարահանած մալայալամ (Mollywood) դրամա ֆիլմ[1] , որը պատմում է Հնդկաստանի Կերալա նահանգի նահապետական հասարակության մասին:

2017 թվականին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում արժանացել է Hivos Tiger մրցանակի[2] (միակ հնդկական ֆիլմն է, որն արժանացել է այդ մրցանակին[3]) և Ոսկե ծիրան մրցանակի համանուն կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթ անվանակարգում[4]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Հնդկաստանից միգրանտ Դուրգան և Քաբիր անունով կերալացի մի երիտասարդ կեսգիշերին փախչում են: Նրանք մոտակա երկաթուղային կայարանում սպասում են գնացքին, որը նրանց հեռուն կտանի: Զենք տեղափոխող երկու գանգստերներ իրենց օգնությունն են առաջարկում զույգին: Դժբախտ Դուրգան գիշերվա մնացած մասն ականատես է դառնում հասարակության հակառակ դիմագծին:

Դուրգայի ճամփորդությանը զուգահեռ, մեկ այլ խորհրդավոր իրադարձություն է կատարվում Կերալա գյուղում. հավատացյալները կատարում են «Գարուդա Թուքքամ» (Garudan Thookkam) ծեսը` որպես պարգև Քալի աստվածուհուն խնդիրների լուծման համար. Քալին Դուգա աստվածուհու անձնավորված բարկություն ու մարմնավորված կատաղությունն է[5]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռաջշրի Դեշպանդե
  • Քանան Նայար
  • Վեդհ
  • Սուջեշ Կ. Ս., Աչունսոլ
  • Բիլաս Նաիր

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոդյուսեր` Շաջի Մաթյու
  • Ռեժիսոր` Սանալ Կումար Սասիդհարան
  • Սցենարի հեղինակ` Սանալ Կումար Սասիդհարան
  • Օպերատոր` Ջոզեֆ Պրաթհապ
  • Նկարիչ` Ա. Մուրուքան
  • Երաժշտությունը` Բազիլ Սի Ջեյ
  • Հնչյունային ձևավորող` Տ. Կրիշնանունի
  • Մոնտաժող` Սանալ Կումար Սասիդհարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]