Սանալ Կումար Սասիդհարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանալ Կումար Սասիդհարան
Ծնվել էապրիլի 8, 1977(1977-04-08) (46 տարեկան)
ԾննդավայրNeyyattinkara, Thiruvananthapuram district, Կերալա, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտացումռեժիսոր, բանաստեղծ և կինոռեժիսոր
IMDbID ID 6427447

Սանալ Կումար Սասիդհարան[1] (մալայալամ՝ സനൽ കുമാർ ശശിധരൻ, ապրիլի 8, 1977(1977-04-08), Neyyattinkara, Thiruvananthapuram district, Կերալա, Հնդկաստան), հնդիկ ռեժիսոր[2], բանաստեղծ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանալ Կումար Սասիդհարանը ծնվել է 1977 թվականին Կերալա նահանգի Պերումկադացիլա գյուղում[4]։ Ուսանել է կենդանաբանություն և իրավաբանություն, այնուհետև աշխատել է որպես իրավաբան[5]։ 2001 թվականին իր գործընկերների հետ ստեղծել է Kazhcha Chalachithra Vedi կինո արտադրությունը, որը ֆիլմերը ստեղծում է քրաուդֆանդինգի միջոցով[6][7]։ Քրաուդֆանդինգի միջոցով նկարահանել է 3 կարճամետրաժ և մեկ խաղարկային ֆիլմ։ 2014 թվականին արժանացել է Կերալայի լավագույն ռեժիսոր կինոմրցանակին[8]։

2017 թվականին Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան» ֆիլմն արժանացել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Վագր» և Երևանյան Ոսկե ծիրան կինոփառատոնի Ոսկե ծիրան գլխավոր մրցանակներին[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sanal Kumar Sasidharan». Google+.
  2. «KSFDC Body Blow to Noted Filmmaker Sanal Kumary». The New Indian Express. 2015 թ․ հոկտեմբերի 8.
  3. «Neenaal Vazhatte Maunam». Epathram. 2009 թ․ նոյեմբերի 27.
  4. «About Me». Sanalsasidharan.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  5. «I was surprised that Oraalppokkam captured the hearts of the majority». Rediff.com. 2015 թ․ հունվարի 4.
  6. «In-A-Dialogue with Sanal Kumar Sasidharan». filmmakersfans. 2015 թ․ հոկտեմբերի 14.
  7. «One Man's Soul-Searching Journey». The New Indian Express.
  8. «45th KERALA STATE FILM AWARDS-2014» (PDF). Kerala State Chalachitra Academy.
  9. ««Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  10. «Ցանկալի Դուրգան». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]